Tuesday, 07 05 2024
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը

Դեսպանների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ. հետաքրքիր սինքրոն

Վարչապետ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ դեսպանների հետ և խոսել այս օրերի ամենաաղմկոտ հարցի՝ սահմանադրական հանրաքվեի, նաև Հայաստանում իրականացվող և իրականացվելիք ռեֆորմների մասին: Այս հանդիպումը նախ էական է մի հանգամանքի բերումով: Դեսպանները մի քանի օր առաջ հանդիպել էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Դա հենց այն նիստից առաջ էր, որի ընթացքում պարզ դարձավ, որ ՍԴ դատարանակազմի հարցում իշխանությունը գնում է հանրաքվեի: Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից օրեր անց Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը առավել հետաքրքիր է:

Նախ ուշագրավ է, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել թե՛ առաջին, թե՛ երկրորդ հանդիպումը: Որովհետև առաջանում է հարց, թե արդյոք դեսպանները բավարարվա՞ծ չեն Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքից, կամ արդյոք հանդիպումից հետո նրանց համար եղե՞լ են անակնկալներ, օրինակ, հանրաքվեի նախաձեռնությունը: Թե՞ ԱԺ նախագահի հետ հանդիպումը բավարար չի համարել իշխանությունը և հարկ է համարել հանդիպում նաև վարչապետի մակարդակով: Դա նշանակո՞ւմ է, որ ԵԱՀԿ դեսպաններից ստացված ազդակները Երևանի համար եղել են մտահոգիչ, և անհրաժեշտ է համարվել ամենաբարձր մակարդակով կազմակերպել ևս մի հանդիպում, նախ՝ դեսպանների հանդեպ, այսպես ասած, ուշադրություն ընդգծելու առումով, և հավելյալ բովանդակային, քաղաքական բացատրություններ ներկայացնելու:

Հանդիպումը անկասկած ցույց է տալիս, որ Երևանը պատասխանատու և լուրջ է մոտենում հարցին և ամենևին չի անտեսում այն, առաջնորդվելով զուտ ներքին տրամաբանությամբ: Միևնույն ժամանակ, այստեղ, անշուշտ, անհրաժեշտ է դիտարկել նաև մեկ այլ հանգամանք՝ հանրաքվեի արտաքին կապիտալիզացիայի հանգամանքը: Անխոս, իշխանությունն այդ քայլով լուծում է մի շարք հարցեր, բացի ՍԴ կազմի հարցից: Եվ այդ իմաստով, հանրաքվե-վստահության քվեն նաև արտաքին դաշտում մի շարք հարցադրումների անդրադառնալու հնարավորություն է: Եվ այդ իմաստով էլ, ԵԱՀԿ դեսպանների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է վկայել գործընթացի լայն ընդգրկման մասին: Առավել ևս, որ առկա է բավականին հետաքրքիր և ուշագրավ սինքրոն՝ Վիեննայում այս օրերին Հայաստանի արտաքին գործերի նախարարն էլ արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու մարտահրավերներն է քննարկել արտերկրում, այդ թվում նաև ԵԱՀԿ անդամ, եվրոպական երկրներում, միջազգային կառույցներում հավատարմագրված հայաստանյան դիվանագետների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում