Sunday, 28 04 2024
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Մարտի 15-ին Արմավիրի մարզում՝ Արշալույսում, ընտրություններ չեն կայանա. Զարզանգ Գրիգորյանը ամեն դեպքում կառաջադրվի

Մարտի 15-ին Արմավիրի մարզի երեք համայնքներում՝ Արշալույսում, Արագածում և Շահումյանում նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չեն կայանալու։ Ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից հանվել է: Մարտի 15-ին ընտրություններ կկայանան միայն 4 համայնքում։

Պարզվում է՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ուժը կորցրած է ճանաչել 2019 թվականի դեկտեմբերի 24-ին կայացված իր որոշումը, որով մարզի նշված երեք համայնքներում համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ էին նշանակվել։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ասաց, որ որոշումը չեղարկվել է այն պատճառով, որ իրավական առումով հնարավոր չէր նույն համայնքներում երկու ընտրություն կազմակերպել։ Բանն այն է,որ հունիս ամսին այդ համայնքներում նախատեսված է միավորման գործընթաց, համայնքների միավորման ընտրությունները նախատեսված են հունիսի 15-ին։ Հետևաբար, ըստ մարզպետի, տրամաբանական չէ, նախ, մարտին անտեղի գումար ծախսել համայնքի ղեկավարի ընտրությունների համար, ապա երկու ամիս կրկին ընտրություն կազմակերպել արդեն միավորման համար։ «Այս որոշումը ֆինանսական միջոցները ճիշտ կառավարելու և իրավական դաշտում մնալու որոշում է»,- ասաց Համբարձում Մաթևոսյանը։

Մարզպետը նշեց, որ դեռ հայտնի չէ՝ տեղական հանրաքվե համայնքների միավորման հետ կապված լինելու է, թե ոչ, թե միանգամից ընտրություն է լինելու։ «Եթե ցանկություն կա՝ հանրաքվեի գործընթաց կարող են կազմակերպել տեղական ինքնակառավարման մարմինները։ Դրա համար էլ պետք է մեծամասնության համաձայնությունը լինի։ Բայց ես համայնքների ղեկավարների հետ հանդիպում եմ ունեցել և հասկանալի էր, որ համայնքի բնակիչները թերի տեղեկացված են միավորման գործընթացի հետ կապված։ Բայց համայնքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հասկացա, որ որևէ պատճառ չկա, որ համայնքների միավորման գործընթացը տեղի չունենա»,- ընդգծեց Համբարձում Մաթևոսյանը։

Նշենք, որ Արմավիրի մարզի նշված երեք համայնքներից ամենաինտրիգային ընտրությունը սպասվում էր Արշալույս համայնքում, որի ղեկավարը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է՝ Զարզանդ Գրիգորյանը, որի հրաժարականի պահանջով ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում և, ի վերջո, հարուցվեց քրեական գործ, և համայնքապետի լիազորությունները կասեցվեցին։

Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքների միավորման դեպքում էլ է առաջադրվելու։ «Միավորեն, չմիավորեն՝ առաջադրվելու եմ։ Բոլոր պարագայում առաջադրվելու եմ»,- ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել որևէ այլ հարցի, այդ թվում՝ կո՞ղմ է արդյոք համայնքների միավորմանը, թե՞ ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում