Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինչքան ՍԴ ճգնաժամը խորանա, այնքան բուքիքիոները շատանալու են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

– ԱԺ-ն նախապատրաստվում է նոր միջամտության ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հարցում. ծանո՞թ եք օրենսդրական այս փոփոխությանը և ԱԺ մթնոլորտին:

– Նախագծում հակասական, վիճելի բաներ կային, կարծես թե հիմա փորձում են ուղղել և նորից ներկայացնել խորհրդարան: Նորից երկար ճանապարհով են գնում. կարծես թե ուզում են սահմանադրական փոփոխությունների միջոցով ՍԴ հարցը լուծել, իսկ դա շատ երկար ճանապարհ է, այդքան ժամանակ այս երկիրը չունի, ռևանշիստները կամ հին, չար փողեր աշխատեցնողներն ավելի արագ են զարգանում, ավելի արդյունավետ են սկսում գործել, այս իշխանություններին այդքան ժամանակ տրված չէ, պետք է փորձեն ավելի արագ և օրենքով գործել, իսկ օրենքը այդ հնարավորությունը տալիս է: Այդ մասին արդեն տարիուկես է խոսում ենք: Խորհրդարանը մինչև հիմա չի ճանաչել ՍԴ ճգնաժամը, պետք էր հեղափոխական տեմպով գնալ, ճանաչել ճգնաժամը և ճգնաժամին լուծումներ տալ, իսկ ՍԴ ճգնաժամն իրականում կա, այնպես չէ, որ օդից են հորինում: ՍԴ անդամների և դատավորների տարբերություններն ակնհայտ են, առնվազն 4-5 տարբերություն կա:

– Այսօր այդ ֆոնին մի հետաքրքիր բանավեճ ծավալվեց այն մասին, թե ով է դատական համակարգի ղեկավարը՝ ՍԴ նախագա՞հը, թե՞ ԲԴԽ ղեկավարը, դրա տակ երևում է քողարկված քաղաքական նպատակադրությունը, բայց ինչու է կարևոր այդ հարցը:

– Ինձ հետաքրքրում է այդ հարցը, և իմ բոլոր մեկնաբանությունները քաղաքական են. այսօր կա ճգնաժամ, չի աշխատում այդ հիմնարկը, դրան նայում են մյուս դատարանները, փաստաբանները, դրա հետ հույս են կապում հին իշխանությունները, այն փողերը, որ թալանվել են ժողովրդից, այսօր աշխատում են ընդդեմ ժողովրդի, ընդդեմ պետության և բարեփոխումների. սա ակնհայտ է, և ՍԴ-ն բաստիոնն է, որը փորձելու է այս խնդիրը լուծել. իրավաբանությունն իրավաբանություն, բայց ակնհայտ է, որ ՍԴ հարցում քաղաքական գործընթացներ են, և դրանց արդյունքներն էլ լինելու են քաղաքական: Կրկնում եմ՝ ԱԺ-ն պետք է ճանաչի խնդիրը՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը, և լուծում տա, եթե ոչ, ապա մեր դատական համակարգի այս վիճակը խանգարելու է երկրի և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ ժողովրդավարական զարգացումներին. սա է խնդիրը: Սահմանադրական դատարանն այս վիճակով, իր այս աշխատելաոճով մեր երկրի զարգացման, ժողովրդավարացման խոչընդոտն է:

– Հավանաբար ծանոթ եք այս ֆոնին ԵԽԽՎ-ի և Բուքիքիոյի հայտարարություններին:

– Ինչքան որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը ձգձգվի, այնքան բուքիքիոները շատանալու են, այնքան նրանց հայտարարությունները զգուշացնող են լինելու: Հեղափոխությունն ավարտվե՞լ է, թե՞ չի ավարտվել, հեղափոխական  գործընթացներ գնո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա հեղափոխության արդյունքները ռիսկի և վտանգի տակ են: Այսօր նայում եմ Քոչարյանի դատավարությունը, Գևորգ Կոստանյանի հայտարարությունները և մյուսներին, նրանց բառապաշարը համեմատում եմ մեկ տարի առաջվա բառապաշարի հետ, կտրուկ տարբերվում է, ամբողջովին նոր որակ է՝ նոր լկտիություն, նոր արտահայտություններ, նոր պոռոտախսություն, նոր շանտաժներ… Եվ այս ամենը իշխանության դանդաղկոտության, հապաղելու, զգուշանալու, բուքիքիոների հետ հաշվի նստելու արդյունքում է: Մեկ տարի առաջ այս պրոբլեմները կարելի էր լուծել. կա էլեմենտար կանոն, որը հարյուր անգամ կրկնել ենք՝ բարեփոխումներն արագություն են սիրում, հենց որ բարեփոխումների ժամկետը բաց թողեցիր, դա դառնում է խնդիր: Այս կանոնը չեն օգտագործել իշխանությունները:

– Եթե Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված այս զարգացումները չլինեին, քաղաքական օրակարգն ինչո՞վ էր լցվելու:

– Քաղաքական օրակարգն ազատ կլիներ այս թնջուկը լուծելուց և բոլորովին ուրիշ բաներով զբաղված կլիներ՝ տնտեսության զարգացմամբ, դատաիրավական համակարգի ռեֆորմների իրականացմամբ, մինչդեռ արդեն մոռացել ենք անցումային արդարադատության, վեթինգի մասին:

– Ուզում եք ասել, որ քաղաքական օրակարգը լցնողն իշխանությո՞ւնը չէ:

– Իշխանությունը ստիպված է գնալ այդ ճանապարհով: Նորից անդրադառնամ Քոչարյանի դատավարությանը. օրակարգ թելադրողն այսօր ոչ թե դատական համակարգն է, այլ փաստաբանները, տարիուկես է նրանք գրավել են խոսափողը, գրավել են դատական ամբիոնը և անվերջ խոսում են, իրավաբանություն են ներկայացնում. իրավունք ունեն, խոսում են, բայց արդյունքում քաղաքական տեմպ են իրենք շահում, դու քաղաքական առումով հետ ես ընկնում քո ռեֆորմներից, հասարակությունը սկսում է հիասթափվել քեզանից…

– Այսինքն՝ Ձեզ հասկանալի է այդ մարտավարությունը:

– Անշուշտ: Իրենց կողմից ճիշտ մարտավարություն է. ձգել այնքան, մինչև քո ռեյտինգն իջնի, մինչև քո հնարավորություններն ու լծակները քչանան, մինչև հասարակությունը իշխանության նկատմամբ նեգատիվով լցվի, և հեղափոխության այդ ամբողջ բագաժը սպառվի, մսխվի. իրենք այդ տարբերակն են ընտրել և օրակարգ են թելադրում: Այսօր Սահմանադրական դատարանը իր այս վիճակով՝ մեկ ոտքն առաջ, մեկը՝ հետ, օրակարգ է թելադրում:

– Դուք հավատո՞ւմ եք, որ այս ժողովուրդը, ՀՀ քաղաքացին նախկին համակարգին կամ իշխանությանը կգնա-կասի՝ կներեք, մենք սխալ ենք վարվել ձեզ հետ, վերադարձեք: Հոռետեսության հիմքում դա՞ է:

– Չէ, այդպես չի լինելու: Հոռետեսություն չկա, ընդհակառակը՝ ես ուզում եմ, որ իշխանությունները քայլերն արագացնեն, քանի որ այն քարտ-բլանշը, այն մանդատն ու իրավունքը, որ ժողովուրդը տվել է իրենց, պետք է օգտագործեն: Ժողովուրդն այս իշխանությանը պատվիրակել է և տվել լիազորություններ, պետք է օգտագործել այդ լիազորությունները, եթե ոչ, գալիս է սխալների շատանալու ժամանակը, իսկ քաղաքականությունը, պատմությունը այսպիսի բան է՝ պատժում են մարդուն ոչ թե լավ արածների համար, այլ վատ. կարող է տասը լավ բան անես, երկու՝ վատ, և քեզ պատժելու են երկու վատ արարքի համար: Իսկ ժամանակը գնում է այդ ուղղությամբ, իշխանությունների սխալների քանակն ավելանում է: Նիկոլ Փաշինյանի սխալվելու իրավունքը սահմանափակ է, իշխանությունների սխալ անելու իրավունքը սահմանափակ է: Ժողովուրդը կարող է պատժել նաև չարածի համար, ոչ թե արածի համար: Սխալը կարող է դառնալ ճակատագրական. ցանկացած իշխանության գլխին սա կախված է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում