Wednesday, 15 05 2024
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը

«Հանգուցալուծումը՝ շուտով» վարչապետի հեռախոսազանգի ֆոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Ժան Միշելի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությանը, նաև Հայաստանի ներքին բարեփոխումներին, ինչպես նաև հունիսին Արևելյան գործընկերության Վեհաժողովին առնչվող հարցեր:

Կասկած չկա, որ վարչապետի ու ԵԽ նախագահի հեռախոսազրույցի առանցքային թեման եղել է Հայաստանում ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը: Միաժամանակ այդ հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ այդ զրույցի մասին հաղորդագրությանը զուգահեռ տարածվել է նաև խնդրի մասին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի հայտարարությունը, որով նա կոչ է անում պետական ինստիտուտներին հարգել միմյանց, խնդիրը կարգավորել օրենքի և փոխադարձ հարգանքի ու հանդուրժողության շրջանակում:

Հետաքրքիր է վարչապետի ու ԵԽ նախագահի հեռախոսազրույցը և այդ ֆոնին Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ հանձնաժողովը ԵԽ շրջանակում գործող իրավական խորհրդատվական կառույց է: Իրավիճակն առավել հետաքրքիր է դարձնում այն, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ:

Անկասկած է, որ ՍԴ շուրջ ստեղծված խնդրի առնչությամբ Հայաստանի իշխանությանը չի կարող չհետաքրքրել Եվրոպայի արձագանքը, մասնավորապես ԵԽ համապատասխան կառույցների, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը: Միևնույն ժամանակ ակնառու է, որ Հայաստանի նախկին իշխող համակարգի խմբերը, որոնք սատարում են ՍԴ նախագահ Թովմասյանին, ու Թովմասյանն ինքը անում են հնարավորը՝ պաշտպանության դիրքերում Եվրոպայի ներգրավման համար:

Այդ իրավիճակը փաստորեն ՍԴ շուրջ խնդրի շրջանակում առկա դիմակայությունը դարձնում է բազմաշերտ՝ դրան տալով նաև որոշակիորեն արտաքին ասպեկտ, թեև այդ ասպեկտը կար գուցե հենց սկզբից, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշումից մեկ շաբաթ անց Հրայր Թովմասյանին հանդիպեց ՌԴ դեսպանը: Դրանից հետո, սակայն, ՍԴ խնդրի հանդեպ ՌԴ ուշադրության էական դրսևորում չի նկատվել, փոխարենը հետաքրքիր է եվրոպական կառույցների ուշադրության աճը: Կա՞ այստեղ խնդիր, և արդյոք վարչապետ Փաշինյանը փորձել է չեզոքացնե՞լ այդ խնդիրը, թե՞ իսկապես խնդիր կա այն լուծումների մեջ, որոնք փորձ է անում կիրառել մեծամասնությունը ներկայումս:

Համենայնդեպս այն, որ ստեղծված իրավիճակում վարչապետը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունենում ԵԽ նախագահի հետ, հուշում է, որ մի կողմից՝ հարցն իսկապես էական է, մյուս կողմից՝ այդուհանդերձ պաշտոնական Երևանը գնահատում է այդ էականությունն ու դրան արձագանքում ամենաբարձր մակարդակով:

Ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու այդ հանգամանքը այն «շուտով հանգուցալուծման» վրա, որի մասին բանակի տոնի առիթով Եռաբլուրում ազդարարել էր վարչապետ Փաշինյանը: Կնկատվի՞ Եվրոպայի հետաքրքրության նվազում ՍԴ խնդրի զարգացման և հանգուցալուծման շուրջ, թե՞ հակառակը՝ բուռն շրջանը առժամանակ կսառեցնի Երևանը:

Ի վերջո՝ մի բան աներկբա է. ինչքան էլ կարևոր է ՍԴ խնդրի հանգուցալուծումը, մեղմ ասած՝ պակաս կարևոր չէ Հայաստանի հետհեղափոխական ժողովրդավարական վարկանիշի և փաստարկների ամբողջության պահպանումը: Դա Հայաստանի համար առանց չափազանցության ընդհուպ անվտանգային խնդիր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում