Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Ժնևյան հանդիպումն ուշագրավ նորություն ուներ. ինչո՞ւ է Բաքուն նահանջում իր դիրքերից

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Ժնևում կայացած երկարատև հանդիպումը մի քանի օր է՝ քաղաքական-փորձագիտական շրջանակների քննարկման կենտրոնում է։ Իհարկե, Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնական հաղորդագրությունը շատ քիչ էր՝ հասկանալու, թե ինչ են զրուցել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

Հատկանշական է ընդգծել, որ նախորդ՝ դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կայացած հանդիպումից առաջ Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց փաստաթուղթ, որը կասկածի տակ էր դնում միջնորդների առաջարկները, և որն առաջ էր քաշում Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջները։ Արդյոք ստացվում է, որ դա պարզապես քմահաճո՞ւյք էր։

Բրատիսլավայում ԵԱՀԿ խորհրդաժողովի իր ելույթում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը արծարծեց զորքերի շփման գծում վերահսկողության սարքերի տեղակայման, ինչպես նաև Արցախի՝ բանակցությունների սեղանին վերադառնալու անհրաժեշտությունը։ Իրավիճակը բանակցություններում ծայրաստիճան լարվել էր: Եվ ահա Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Կարելի է ասել՝ Ադրբեջանը վերադարձավ բանակցությունների նախկին սխեմային:

Համենայնդեպս, դա նկատելի է այն տեքստից, որին Էլմար Մամեդյարովը համաձայնել է. «Համանախագահները հաստատել են իրենց լիակատար հավատարմությունը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար կողմերին օգնելու հարցում, ինչպես նաև կարգավորման գործընթացում գաղտնիության սկզբունքին և արդար ու երկարատև խաղաղություն հաստատելու համար փոխզիջումային ու ստեղծագործ ոգուն»:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ Բրատիսլավայի ու Ժնևի հանդիպումների անհասկանալին այն է, որ կողմերը հստակորեն չեն նշում՝ արդյոք սեղանին կա՞ փաստաթուղթ: «Հայկական կողմը նշում է՝ բանակցություններ չեն, քննարկումներ են, բայց ադրբեջանական աղբյուրներում հստակորեն նշվում է, որ բանակցություններ են։ Եթե բառերի մեջ չխորանանք, հարցը կա՝ ի՞նչ փաստաթուղթ կա սեղանին, արդյոք դրանք Մադրիդյան սկզբունքնե՞րն են, դրանց ձևափոխված տարբերա՞կն է, թե՞ դրանցից մի հատվածն է միայն բանակցային սեղանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ ժնևյան հանդիպումից հետո տարածված հայտարարությունն ուշագրավ էր. «Ես նկատեցի, որ տողատակերում երևացող մի իրողություն կա՝ ամեն դեպքում ինչ-որ մի պլան քննարկվում է։ Հայտարարության մեջ նշվեց, որ բանակցային առարկա է դարձել քայլերի ժամանակացույցի հարցը։ Եթե այդպիսի խնդիր կա, որ դրված է քայլերի հաջորդականության, ժամանակացույցի հարցը, ապա նշանակում է, որ կա որոշակի պլան, որի շուրջ համաձայնություն կա, իսկ հիմա քննարկվում է ժամանակացույցը։ Սա նորություն է, որը չկար նախորդ հանդիպումների ժամանակ։ Ես երբևիցե չեմ հիշում, որ ժամանակացույցի մասին խոսակցություն գնար կամ ժամանակացույցի շուրջ բանակցեին։ Իսկ եթե կա ժամանակացույց, ենթադրում եմ՝ պետք է լինի պլան։ Բայց քանի որ կողմերը, նաև ԵԱՀԿ համանախագահները չեն գաղտնազերծում որևէ բան, մեզ մնում է այսպիսի կանխատեսումներ անել»։

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք կարո՞ղ ենք առաջընթաց համարել այն, որ Ադրբեջանն իր մաքսիմալիստական դիրքորոշումից հետ է կանգնել այս հանդիպման ընթացքում, Գարիկ Քեռյանը պատասխանեց. «Վերլուծական կենտրոններում ու որոշ փորձագիտական կենտրոններում, երբ նշվում են Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումներ, հիմա եթե մենք նկատի ունենանք դա այն է, որ Բաքուն ընդհանրապես իր սահմանային փոփոխությունը չի ճանաչում ու պահանջում է հետ գնալ խորհրդային ժամանակների սահմանին ու չի պատկերացնում Ղարաբաղն իր կազմից դուրս, ապա ըստ իս՝ դրանք հայկական կողմից ընդունված չեն։ Հնարավոր է, որ այդ ճանապարհին ինչ-որ մի հաջողություն ունեցել են կամ համոզել են, որ ոչ թե փաթեթեյաին, այլ փուլային լուծման ճանապարհին մի քայլ անենք։ Բայց Ադրբեջանի վերը նշված դիրքորոշումը հակամարտության լուծում չէ, դա տանում է դեպի պատերազմ, այդ իսկ պատճառով այդ մաքսիմալիստական պահանջները չեն բավարարվել, ու հիմա ահա այսպիսի իրավիճակ է»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Ադրբեջանը դիրքորոշման մեղմացում ունի, որովհետև այս պահին չի վայելում ռուսական կողմի աջակցությունը: «Նայեք տեսեք՝ Լուկաշենկոն ինչեր է խոսում ԵԱՏՄ-ի մասին, այդ կառույցը փլվում է, ու Ռուսաստանին Հայաստանը հիմա ծայրաստիճան անհրաժեշտ է։ Ուրիշ էլ ո՞ւմ վրա պետք է հենվի Ադրբեջանը մաքսիմալիստական որոշումներ հրապարակելիս, եթե Մոսկվան արանքից դուրս է գալիս, հետևաբար հիմա այս իրավիճակն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ նախկին իշխանության դիրքորոշումն այլևս չկա. «Բաքուն դա հասկացավ՝ այս իշխանությունները հարիֆ չեն ու չեն կարող նման մոտեցում ունենալ։ Հիմա էլ զրկվել են ռուսական օժանդակությունից ու խելոք գալիս են հանդիպումների։ Ճորտերը համաձայն էին ամեն ինչի, մենակ թողնեին գողանային, իսկ հիմա դա չկա։ Թվում է՝ Ռուսաստանը կապ չունի, բայց հարցին պետք է խորքային նայել։ Ճիշտ է, հիմա ժողովուրդը դժգոհ է մեր իշխանություններից, որ նախկիններին բանտը չի լցնում, բայց այս հարցում վճռական է ու վարչապետի կողքին է»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ, սակայն, պետք է զգոն լինել: «Առաջարկում եմ բանակը պատրաստել ու գնալ Եվլախ, հարցը լուծել»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում