Tuesday, 07 05 2024
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին

Կարևոր ուղերձ Ստրասբուրգից․ ո՞րն է ամենակարևորը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլջունենի հայտարարությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը»: ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հունվարի 31-ին հայտարարություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է, որ մինչ այժմ ՀՀ կառավարությունն ու Խորհրդարանը գործել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերին համահունչ: «Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ինքնակամ վաղ կենսաթոշակի անցնելու նախաձեռնության համար կարծիք ստանալու համար: Վենետիկի հանձնաժողովը շեշտել է, որ եվրոպական չափանիշների համապատասխան, վաղաժամ կենսաթոշակի անցնելը պետք լինի լիովին կամավոր սկզբունքի հիման վրա և այդ սկզբունքը պետք է պահպանվի: Որպես համազեկուցողներ, մենք սերտորեն կհետևենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս կերպ՝ նկատի ունենալով անգամ, որ այս մեխանիզմի՝ «2015թ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն է միտված» նպատակը տեղին է»,- ասված է հայտարարությունում:

Միաժամանակ, համազեկուցողները անհանգստություն են հայտնել երկու պետական ինստիտուտների՝ ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։ «Զսպվածությունը և հավասարակշռությունը ժողովրդավարական համակարգի կարևոր բաղադրիչներից են: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ իշխանությունները պետք է գործեն օրենքի գերակայության սկզբունքի համաձայն և իրենց գործողություններում ու արտահայտություններում հարգեն այն, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի շրջանակներում: Եթե նրանց մոտ չստացվի գործել այս սկզբունքների համատեքստում, նրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք, որ այս լարվածությունը, որ հասել է աննախադեպ մակարդակի, կարող է ամբողջ դատական համակարգին երկարաժամկետ վնասներ հասցնել»,- նշել են համազեկուցողները։ Համազեկուցողները կոչ են անում կողմերին մեղմել լարվածությունը, որպեսզի այն չստվերի երկրում իրականացվող ու պատրաստվող բարեփոխումները։

Ինչպես հաճախ է պատահում նման դեպքերում՝ Ստրասբուրգից հնչած հայտարարությունը տրամագծորեն տարբեր արձագանքների արժանացավ Հայաստանում։ Գործող իշխանության ներկայացուցիչները հրապարակված փաստաթուղթը համարում են իրենց հաղթանակը, նախկիններն ու մի շարք փորձագետներ պնդում են, որ սա ԵԽԽՎ ապտակն էր Հայաստանի գործող իշխանությանը։ Խոստովանենք՝ ճշմարտությունը մեջտեղում է ու կարծում եմ՝ հետևություններ պետք է անեն հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերը։

Նախ արձանագրենք, որ նախկին համակարգի սեգմենտները, մասնավորապես՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, բավականին արդյունավետ աշխատանք են տարել իրենց եվրոպական գործըմկեչների հետ ու նրանց ջանքերը մասամբ արդյունք է տվել։ Հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցներին կարելի է հասկանալ․ նրանք ոչ իշխանության տարիներին, ոչ էլ հիմա երկրի ներսում չունեն սոցիալական հենարան, ինչի հետևանքով գլխավոր հաղթաթուղթ են դարձնում դրսի կարծիքը։ Եվ ճիշտ հակառակը՝ ահռելի լեգիտիմություն ունեցող իշխանությունը չի կարողացել արդյունավետ օգտագործել իր դիվանագիտական ռեսուրսները, ինչի հետևանքով ԵԽԽՎ-ում հնարավոր է դառնում նման երկիմաստ հայտարարությունը, իսկ երկրի ներսում ոչ միայն գնահատական չի տրվում երկրի բռնազավթման փաստին, այլ նախկինները լեգիտիմացնում են ընդդիմության իրենց կարգավիճակը՝ նորից իշխանության գալու հեռանակարով։

Անտարակույս է, որ ԵԽԽՎ-ում փաստորեն ընդունում են, որ Հայաստանի ՍԴ շուրջ առկա է ճգնաժամ՝ ի հեճուկս նախկինների պնդումների ու, ըստ էության, փաստում են, որ վաղ կենսաթոշակայինի օրենքը «2015թ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն է միտված»։ Սա իշխանությունները կարող են համարել իրենց հաղթանակը, մյուս կողմից՝ հնչել են ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, գնահատական են իշխանության ոչ այնքան միարժեք քայլերին։ Օրինակ՝ երբ փաստաթղթում խոսվում է «ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության» մասին, ապա ինքնստինքյան խնդիրը մատուցվում է իշխանության տարբեր թևերի հակադրության համատեքստում՝ փաստորեն ընդունելով նաև ՍԴ գործող կազմի սուբեկտությունը։ Շեշտվում է նաև «անմեղության կանխավարկածի» մասին՝ ակնհայտորեն տողատակում նկատի ունենալով այն կամպանիան, որն իրականացվում է Հրայր Թովմասյանի դեմ։ «Զսպվածությունը և հավասարակշռությունը ժողովրդավարական համակարգի կարևոր բաղադրիչներից են: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ իշխանությունները պետք է գործեն օրենքի գերակայության սկզբունքի համաձայն և իրենց գործողություններում ու արտահայտություններում հարգեն այն, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի շրջանակներում»,- նշել են համազեկուցողները՝ թերևս ընդգծելով, որ իշխանության ճյուղերից յուրաքանչյուրը պետք է մնա իր լրազորությունների շրջանակում։ Միևնույն ժամանակ՝ փաստաթղթում «կարմի գծի» պես անցնում է դատական ռեֆորմի անհրաժեշտության թեզը։

Համազեկուցողներն, ըստ էության, արձանագրում են, որ իրենք հետևելու են, որ Հայաստանի իշխանությունները շարունակեն գործել իրավական ընթացակարգերով՝  նույնիսկ եթե վաղ կենսաթոշակի մեխանիզմի նպատակը՝ պահպանել 2015 թ. սահմանադրական փոփոխությունների ոգին, թվում է հիմնավոր։

Այսինքն ի՞նչ է ստացվում, Հայաստանի իշխանությունները ձգտում են պահպանել Հրայր Թովմասյանի գրած սահմանադրության ոգին և այդ ճանապարհին բախվել են Հրայր Թովմասյան անձին և վերջինիս դժկամությանը՝ պահպանել իր իսկ գրած Սահմանադրության ոգին։ Ստացվում է՝ համազեկուցողներն, ըստ էության, արձանագրում են, որ ՍԴ գործող նախագահն՝ իր 17-ամյա պաշտոնավարման նկրտումներով, խախտում է իր իսկ գրած Սահմանադրության ոգին, սակայն ճգնաժամի հաղթահարումը հնարավոր են համարում բացառապես սահմանադրական կարգավորումներով։

Այստեղ, իհարկե, ուղերձ կա հասցեագրված իշխանություններին, սակայն տողատակով հասկացվում է նաև, որ Հրայր Թովմասյանի հրաժարականը 2015-ի սահմանադրական կարգավորումները վերականգնելու, ՍԴ-ն դրանց ադապտացնելու միակ ճանապարհն է։

Սակայն պակաս կարևոր է այն հանգամանքը, թե ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության որ դրվագից են ոգևորվել կամ հիասթափվել իշխանություններն ու հին համակարգի ներկայացուցիչները։

Այս հայտարարության ամենաբացասական կողմն այն է, որ հեղափոխությունից հետո առաջին անգամ միջազգային մակարդակում արձանագրվել է, որ Հայաստանը չի կարողանում ներսում, իր ներքին կառուցակարգերով այս ճգնաժամը հաղթահարել։ Սա է գործող իշխանության ամենամեծ բաղթողումը, որն, անշուշտ, կասկածի տակ է դնում հեղափոխության ամենակարևոր նվաճումներից մեկը՝ սուվերենության վերականգնումը, Հայաստանի սուբեկտության մեծացումը։ Սա պետք է մտահոգի Նիկոլ Փաշինյանի թիմին, որովհետև «դրսից տղա բերելու» մշակույթը, որը հարիր է նախկին համակարգին, կարող է նպաստել ռևանշիստական տրամադրությունների ուժեղացմանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում