Wednesday, 15 05 2024
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ

Չնայած Մակրոնի լավատեսությանը՝ Փարիզը կխուսափի ԼՂ հարցում քայլեր անել, որոնք կասկածի տակ կդնեն նրա անկողմնակալությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օրերս մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքին և հանդես եկել ծավալուն ելույթով։ Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հույս հայտնելով, որ գարնանը Ադրբեջանում կայանալիք ընտրություններից հետո կարգավորման հարցում առաջընթաց կգրանցվի: «Ֆրանսիան ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների գլխավոր երաշխավորներից է»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այն, որ Հայաստանն ու Ֆրանսիան ունեն հարաբերությունների ահռելի մեծ ռեսուրս՝ հայտնի էր Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից: «Եվ նաև հայտնի է, որ այդ ռեսուրսն ամբողջությամբ չէ, որ օգտագործվում էր՝ չնայած վերջին տարիներին, հատկապես հեղափոխության հետ կապված, տեսնում ենք, որ այդ հարաբերություններում կա մերձեցում, ավելի մեծ ջերմություն։ Բայց այդ ամենը պետք է լցվի քաղաքական ու հատկապես տնտեսական բովանդակությամբ։ Ըստ իս՝ այդ ամենը դեռ առջևում է, ու մենք տեսնում ենք, որ դրա բոլոր հնարավորությունները կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նկատեց՝ Հայաստանի նախագահն այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է. «Ֆրանսիական արդյունաբերական գիգանտների ղեկավարների հետ նա պարբերաբար հանդիպումներ է իրականացնում, ու դրա արդյունքում ֆրանսիական ցանկացած ներկայություն Հայաստանում տեխնոլոգիական առումով առաջընթաց է Հայաստանի համար»։

Ինչ վերաբերում է Հայաստանի գործադրած ջանքերին, Մեհրաբյանը նկատեց՝ պետք է հաշվի առնել ժամանակը, տարածաշրջանային գործոնները. «Սա բազմագործոն հարց է, ու միայն ջանքերով չէ, որ հնարավոր կլինի այդ ամենը տրամաբանական ավարտին հասցնել։ Ինչ վերաբերում է Հայաստանի ջանքերին՝ իհարկե, կարելի է ասել, որ կատարելությանը սահմաններ չկան, ավելի լավ կարող էր լինել։ Բայց Հայաստանի դիվանագիտությունը, քաղաքական ղեկավարությունը Ֆրանսիայի հետ հարաբերությունները մշտապես պահել է որպես առաջնահերթություն և արել է գոնե այդ պահի հնարավոր ռեսուրսների սահմաններում այն ամենը, ինչ կարելի էր անել»։

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության հարցում Ֆրանսիայի դերի մասին՝ քաղաքագետն ասաց. «Այնուամենայնիվ, Ֆրանսիան շատ կարևոր բաղկացուցիչն է ընդհանրապես եվրոպական փափուկ ուժի քաղաքականության մեջ։ Այդ իմաստով Ֆրանսիան կարևոր դերակատարություն կարող է ունենալ, բայց միայնակ Ֆրանսիան առանձնապես շատ բան չի կարող անել։ Ինչ վերաբերում է Մակրոնի նշած հնարավոր առաջընթացին բանակցությունների հարցում, ապա ես, գոնե այս պահին, առաջընթացը տեսնում եմ այնքանով, որ հնարավոր լինի այնպես անել, որ պատերազմի չվերսկսման երաշխիքներ ձևավորվեն։ Նաև պատկերացնում եմ, որ ատելության այդ աստիճանը նվազի որոշ չափով։ Այդ ամենը նաև կուղեկցվի Ադրբեջանում ներքին որոշակի փոփոխություններով՝ կապված հասարակության դժգոհության հետ։ Բայց նաև պետք է նշենք, որ այդ հայտարարության մեջ կա բարիկամեցողության չափաբաժինը։ Եվ թե դա նշածս գործոնների ինչ համակեցությամբ կլինի՝ ապագայում կերևա»։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը պետք է դիտարկել նաև Եվրամիության շրջանակներում ընթացող զարգացումների կոնտեքստում: «Փետրվարին Մեծ Բրիտանիան կդադարի լինել ԵՄ անդամ, և դա կբերի նաև ԵՄ-ի ներսում այլ դերակատարների ակտիվացման ու այդ վակուումի լրացման։ Այդ համատեքստում ակնկալվում է, որ ԵՄ առաջատար երկրները, մասնավորապես՝ Գերմանիան ու Ֆրանսիան, կարող են ավելի ակտիվ դերակատարություն ստանձնել միջազգային հարաբերություններում։ Այս համատեքստում Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, չի բացառվում, որ դիտարկում է իր դերակատարման առավել ակտիվ հնարավորություններ։ Բանակցությունների տարբեր տարիներին մենք ականատես ենք եղել, որ Ֆրանսիան բավականին ինտենսիվ աշխատել է կողմերի հետ, և միգուցե Մակրոնը հետաքրքրություններ ունի հանդիպումներ անցկացնելու հետ կապված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ողջունելի ու կարևոր է, որ համանախագահող երկրները ակտիվություն ցուցաբերեն հակամարտության կարգավորման գործընթացում. «Դա նորմալ ու կարևոր է։ Ինչ վերաբերում է լավատեսությանը, ապա պետք է արձանագրել, որ լավատեսական արդյունքներ արձանագրելու համար նախևառաջ պետք է ասել, որ այո՛, ընտրական գործընթացներն ազդում են բանակցային գործընթացի վրա, սակայն արդյունքներ ակնկալելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական քաղաքականությունից, ինչի նախադրյալներն այս պահին չկան։ Ցանկալի է, որ նույն համանախագահները ևս աշխատանք տանեն ադրբեջանական կողմի հետ, որպեսզի վերջինս հրաժարվի իր մաքսիմալիստական պահանջներից ու փոփոխություններ կատարի իր դիրքորոշման մեջ»։

Քաղաքագետի խոսքով՝ Ֆրանսիայի հետ բարեկամական հարաբերությունները կարևոր են, միջազգային տարբեր հարցերի շուրջ համագործակցությունը ևս դրական է. «Բայց ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա պետք է նշել, որ Ֆրանսիան միջնորդ երկիր է, ու Փարիզը կխուսափի որևէ քայլ կատարելուց, որը կասկածի տակ կդնի նրա անկողմնակալությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում