Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Լևոն Տեր-Պետրոսյանին բռնի ուժով Ազատության հրապարակից տարհանելու պահանջը չկատարելու համար ինձ ապօրինի ազատել են պաշտոնից․ Մարտի 1-ի գործով վկա

«Առաջին լրատվական»-ը հրապարակում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա Ս․ Գ․-ի ցուցմունքը

Լրացուցիչ ցուցմունք եմ տալիս այն մասին, որ իմ նախկին ցուցմունքում որոշ հանգամանքներ չէի հայտնել և ներկայումս ցանկանում եմ նշել, որ, ինչպես նշել եմ իմ նախկին ցուցմունքում, ՀՀ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարգսյանի ապօրինի հրամանի, այն է՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին բռնի ուժով Ազատության հրապարակից տարհանելու պահանջը չկատարելու համար ինձ ապօրինի ազատել են զբաղեցրածս պաշտոնից, ծառայողական քննություն չեն կատարել, որպեսզի ես էլ իմ տեսակետը հայտնեի՝ հրամանը չկատարելու համար, այդ կապակցությամբ որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել։ Ինչպես նշել եմ իմ նախկին ցուցմունքում, Գրիշա Սարգսյանի ապօրինի հրամանը չկատարելուց հետո Գրիշա Սարգսյանի հրամանով նրան ուղեկցող անձինք, ոլորելով Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքերը, նրան մտցրեցին իրենց ծառայողական ավտոմեքենան և Ազատության հրապարակից տեղափոխեցին նախագահի տուն։ Ինձ աշխատանքից ապօրինի ազատելու, իմ իրավունքները վերականգնելու համար դեռևս 2009թ․, օրը և ամիսը չեմ հիշում, դիմեցի դատարան, սակայն դատարանը որոշում կայացրեց ի վնաս ինձ, այն մասին, որ ինձ օրինական են ազատել զբաղեցրածս պաշտոնից։ Ես իմ փաստաբանի հետ, որին չեմ հիշում, մասնակցել եմ դատական նիստերին, որին մասնակցել է նաև ԱԱԾ-ի ներկայացուցիչը, սակայն նրան չեմ հիշում։ Չեմ հիշում նաև, թե ԱԱԾ ներկայացուցիչն ինչ փաստաթղթեր է ներկայացրել և ինչի հիման վրա է դատարանը գտել, որ ինձ օրինական են ազատել զբաղեցրածս պաշտոնից։ Նշեմ, որ դատարանի որոշումը բողոքարկել եմ ՀՀ Վերաքննիչ դատարան, սակայն այդ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումը նույնն է թողել։ Դատարանի որոշումների բովանդակությանն ամբողջությամբ չէի ծանոթացել, քանի որ նպատակահարմար չէի գտել։ Սակայն հետագայում ծանոթանալով դատարանի որոշումներին՝ այնտեղ հայտնաբերեցի հետևյալ միտքն այն մասին, որ 25․02․2008-ին ես ստորագրել եմ ինչ-որ գաղտնի փաստաթուղթ այն մասին, որ, եթե, Ազատության հրապարակում բախումներ լինեն, ապա ես պետք է ոստիկանական ուժերի հետ համագործակցեմ և այնտեղից տարհանեմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ասեմ, որ չեմ հիշում, թե նման բովանդակության փաստաթուղթ ստորագրե՞լ եմ, թե՞ ոչ։ Նույնիսկ եթե նման բովանդակության փաստաթուղթ եմ ստորագրել, ապա նշեմ, որ այդ փաստաթղթում նշված բովանդակությունը չի բխել 2008թ․ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ստեղծված իրավիճակից, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքին վտանգ չէր սպառնում և նրան տարհանելու որևէ խնդիր առկա չի եղել։ Ավելին, ինչպես արդեն նշել եմ, ոստիկանական ուժերն են մտել Ազատության հրապարակ և բռնի ուժով խաղաղ ցուցարարներին տարհանել այնտեղից։

Ցանկանում եմ ցուցմունքիս ավելացնել նաև, որ 2009 կամ 2010 թվականներին, կոնկրետ չեմ հիշում, ինձ զանգահարեց իմ նախկին աշխատակից Սարգիս Հովհաննիսյանը, որը ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը և առաջարկեց հանդիպել։ Պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տան մոտ հանդիպեցի Սարգիս Հովհաննիսյանին, որը խոսակցության ընթացքում ասաց, որ իրեն կանչել են դատախազություն և հարցրել, թե ինքը 2008թ․ մարտի 1-ի առավոտյան Գրիշա Սարգսյանին արդյոք կանչե՞լ է Ազատության հրապարակ, թե՞ ոչ՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգությունն ապահովելու համար, ինչին ինքը պատասխանել է, որ նման իրավասություն չի ունեցել, նման իրավասություն ունեցել է միայն բաժնի պետը, այսինքն՝ ես։ Այնուհետև ասաց, որ այդ հարցով ինձ նույնպես կանչեն դատախազություն։ Նշեմ, որ Սարգիս Հովհաննիսյանը չի ասել, թե դատախազությունում կոնկրետ ում մոտ է գնացել, նույնիսկ, երբ նա ասաց, որ հետաքրքրվել են, թե Գրիշա Սարգսյանին արդյոք կանչե՞լ ենք Ազատության հրապարակ, ես շատ զարմացա, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել, և Գրիշա Սարգսյանն ինքն է եկել իրեն ուղեկցող անձանց հետ։ Դրանից մոտ երեք օր անց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության 1-ին բաժնի պետ Գրիշա Հայրապետովը զանգահարեց իմ բջջային հեռախոսահամարին և խնդրեց, որ գնամ նախագահի նստավայր՝ իրեն հանդիպելու, քանի որ խոսելու բան կա։ Ես գնացի այնտեղ, հանդիպեցի Գրիշային, և նա ինձ ասաց, որ «ինքը չգիտի, թե ինչու են իրեն ասել, որ ինձ հետ խոսի, ինչ որ ասում է, դա աբսուրդ բան է, սակայն ինքն ինձ փոխանցում է, որ գնամ Գևորգ Կոստանյանի մոտ և գրեմ, որ Գրիշա Սարգսյանին 2008թ․ մարտի 1-ի առավոտյան ես եմ կանչել Ազատության հրապարակ»։ Ավելի բան նա ինձ չհայտնեց։ Ես հրաժարվեցի, քանի որ նման բան չէր եղել, այսինքն՝ ստացվում էր, որ ես պետք է գնայի Գևորգ Կոստանյանի մոտ և սուտ տեղեկություններ հայտնեի։ Նշեմ, որ Գրիշա Հայրապետովն ինձ չի ասել, թե ով է իրեն նման հրահանգ տվել, ես էլ չեմ հետաքրքրվել, քանի որ հասկանալի էր, ամեն ինչ փորձում էին անել, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքին վտանգ է սպառնացել, և Գրիշա Սարգսյանի քայլերը փորձում էին օրինականացնել։ Դրանից հետո այդ հարցով ինձ չեն կանչել, չեն անհանգստացրել, Գևորգ Կոստանյանին այդ հարցով չեմ հանդիպել։ Ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանին նույնպես հայտնի էր, որ ինձ պետք է կանչեն դատախազություն, և նա ինձ առաջարկեց, որ դատախազություն գնալու դեպքում փաստաբանի հետ գնամ, սակայն ես ասացի, որ դատախազություն գնալու դեպքում սուտ տեղեկություններ չեմ հայտնի։ Ես չգիտեմ, թե Լևոն Տեր-Պետրոսյանին որտեղից էին հայտնի այդ տեղեկությունները, հավանաբար Սարգիս Հովհաննիսյանն է իրեն հայտնել։ Խնդրում եմ հնարավորության դեպքում ինձ աջակցել՝ ԱԱԾ-ից ստանալ այն հիմքերը, այդ թվում նաև 25․02․2008թ․ գաղտնի փաստաթուղթը, ինչի հիման վրա ինձ հեռացրել են աշխատանքից։ Ավելացնելու ոչինչ չունեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում