Wednesday, 15 05 2024
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»

Նիդերլանդներն էլ դեսպանություն կբացի Հայաստանում

Թավշյա հեղափոխությունից հետո, պարզվեց, որ լուրջ անելիքներ ունեն ՀՀ արտգործնախարարությունը, արտերկրում ՀՀ դեսպանությունները, որոնք պետք է աշխարհին ներկայացնեին, թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում, դեպի ուր է ընթանում երկու տասնամյակից հետո  վերաժողովրդավարացման ուղին ընտրած մեր երկիրը։ Սակայն ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ արտանքին քաղաքականության, նկատելի էր դանդաղկոտություն, հապաղում, ոչ հստակություն։

Օրերս ՀՀ արտգործնախարարությանը հարցեր էինք հղել, որպեսզի կարողանանք ընդհանուր պատկեր կազմել, թե, ի վերջո, որո՞նք են մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։

Հարցերն ու արտգործնախարարությունից ստացված պատասխանները ներկայացնում ենք ստորև։

1․Թավշյա հեղափոխությունից հետո, վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀՀ-ն քանի՞ դեսպանատուն է բացել արտերկրում, ո՞ր երկրներն են դրանք։

2․Արտերկրում գործող ՀՀ ո՞ր դեսպանություններն են միավորվել։

3․2020թ․ քանի՞ դեսպանություն է նախատեսվում բացել արտերկրում, ո՞ր երկրներում է ՀՀ-ն դեսպանություններ հիմնելու։

4․Թավշյա հեղափոխությունից հետո ո՞ր երկրներն են դեսպանություններ բացել Հայաստանի Հանրապետությունում։

5․ 2020թ․պետբյուջեով նախորդ տարիների համեմատ ավելացե՞լ է, թե՞ նվազել է արտերկրում մեր դեսպանությունների համար հատկացվող ֆինանսավորումը։

6․Նախկինում արտերկրում գործող ՀՀ դեսպանատներին ֆինանսական աջակցություն էին  ցուցաբերում հայկական համայնքները։ Այսօր նույնպե՞ս աջակցություն է ցուցաբերվում, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ո՞ր երկրներում, ո՞ր համայնքների կողմից։

Ըստ այդ պատասխանի՝ 2018թ․ մայիսից առ այսօր արտերկրում բացվել է մեկ դեսպանություն՝ Կատարի Պետությունում ՀՀ դեսպանությունը, հիմնվել է Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ ոչ ռեզիդենտ դեսպանությունը (նստավայրը՝ ք․ Երևան)։ Իսկ ահա 2020թ․ նախատեսվում է արտերկրում բացել ՀՀ երկու դեսպանություն՝ Իսրայելի Պետությունում և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում։

Նշված ժամանակահատվածում փակվել է Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը․ Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը  համատեղության կարգով իրականացնում  է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպանը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում նոր դեսպանություններ հիմնելուն, ապա թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում դեսպանություններ են հիմնել Սերբիայի Հանրապետությունը և Սլովակիայի Հանրապետությունը։ 2020 թ․ Երևանում դեսպանություն կբացի նաև Նիդերլանդների Թագավորությունը։

2019թ․ հիշարժան է նաև նրանով, որ օգոստոսի 16-ին Երևանում բացվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։

2020թ․ պետական բյուջեով ավելացվել է դեսպանությունների համար ԱԳՆ-ին հատկացվող ֆինանսավորումը, որը պայմանավորված է արտերկրում նոր դեսպանություններ բացելու հանգամանքով։

Մեզ ԱԳՆ-ից արձագանքել են, որ արտերկրում ՀՀ դեսպանությունները հայկական համայնքների կողմից ֆինանսական աջակցություն չեն ընդունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում