Tuesday, 07 05 2024
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում

Կարևոր վերահաստատումը. մենք այլևս թույլ չենք տա

«Գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև՝ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու: Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և ողջ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար ներդնելու են իրենց ողջ ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքը իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում»: Այս հայտարարությունն արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում մասնակցելով 1990 թվականի Բաքվի հայերի դեմ իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով հիշատակի արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի հայատյացության պաշտոնական քաղաքականության մասին՝ բերելով դրա տարբեր օրինակներ: Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցն ու այդ առիթով արված պաշտոնական Երևանի հայտարարությունները անշուշտ խիստ հատկանշական են դառնում միջազգային ու ռեգիոնալ նոր իրողությունների համատեքստում: Միջազգային քաղաքականության շրջանակում նոր աշխարհակարգի դինամիկ ու թեժ փնտրտուքը Հայաստանի համար առաջացնելով ռիսկեր, մարտահրավերներ և միաժամանակ հնարավորություններ՝ դրա հետ մեկտեղ առաջացնում է անշուշտ դիրքավորման և նշաձողերի սահմանման առանցքային անհրաժեշտություն:

Իրանցի գեներալի սպանությամբ առաջացած նոր, հանգուցային իրադրությունում Երևանից հնչող հայտարարություններն այդ իմաստով կարևոր վերահաստատում են: Դրանից դուրս, սակայն, անհրաժեշտ է նաև աշխարհին մատուցել Հայաստանի դիրքավորումը սպասարկող և զարգացնող մեխանիզմները՝ այդպիսով նաև գծագրելով գործընկերային կոմունիկացիաների շրջանակը՝ ուժային տարբեր կենտրոնների հետ աշխատելու առումով: Համահայկական միասնական ներուժի հանգամանքը լինելով հույժ կարևոր՝ այդուհանդերձ նոր իրողություններում ունի նաև ինստիտուցիոնալ արդիականացման անհրաժեշտություն:

Այդ իմաստով պետք է արձանագրել, որ համահայկական ներուժը չի զարգացել համաշխարհային իրողություններին ու փոփոխություններին համարժեք դինամիկայով: Արդյունավետության մասին խոսակցություններն այստեղ ուղեկցում են հայկական նորանկախ պետականությունը գրեթե առաջին օրից, ու դիտարկումները առավելապես կառուցվում են ցանկությունները կամ պատկերացումները գնահատելու համատեքստում՝ չգնահատելով ինստիտուտներն ու կոմունիկացիաները:

Կան հայկական կազմակերպություններ, որոնք գործում են տասնամյակներ շարունակ, բայց աշխարհը փոխվում է ու այդ կազմակերպություններից պահանջում նոր աշխարհին համահունչ ինստիտուցիոնալ նոր լուծումներ՝ հայկական պետականության լոկոմոտիվային դերով ու մասնակցությամբ: Դա շատ կարևոր է թե՛ արդյունավետության և թե՛ համաշխարհային գործընկերային արձագանքների իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում