Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու

Ցեղասպանությունից 99 տարի անց անգամ չկա արդարադատություն. Շառլ Ազնավուր

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվել է զոհերի հիշատակի ոգոկոչման պատարագ: Մոմավառության և ծաղկեպսակների զետեղման արարողություն է տեղի ունեցել եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքար-հուշակոթողի և Շվեյցարիայում ընդունված հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ Ժան Կլոդ Վուդրոյի հուշաքարի մոտ:

Ելույթով հանդես են եկել Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Հայոց Թեմի առաջնորդ Գուսան Վարդապետ Ալճանյանը և Շվեյցարիայի Հայկական Միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը: Շվեյցարիայում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը փոխանցել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում էր, որ ցեղասպանությունից 99 տարի անց անգամ չկա արդարադատություն, ճանաչում և իրավունքների վերականգնում: Արդարադատությունն անհրաժեշտ է, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է, որ պետք է պատժվի, և միայն ճանաչման ու զոհերի իրավունքների վերականգնման մեջ են ցեղասպանության զոհերի սերունդները տեսնում իրենց զոհված նախնիների հիշատակի հարգումը:

Նույն օրը Ժնևի հայկական մշակութային կենտրոնում կազմակերպվել է հիշատակի երեկո, որին խորհրդանշանական էր Շվեյցարիայի հայկական համայնքի երիտասարդների մասնակցությունը` ցեղասպանության զոհերի արդեն 5-րդ սերնդի ելույթներով և հայ գրականության ստեղծագործական կատարումներով:

Միջոցառման ավարտին ցուցադրվել է Շվեդիայում բնակվող հայազգի ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը, որը ներկայացնում էր նրա տատիկի պատմությունը, ում դեմքի և ձեռքերի սպիներն ու դաջվածքները հիշեցնում էին նրան Ցեղասպանության վայրագությունների մասին:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցել են հայկական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:

Ապրիլի 24-ին Շվեյցարիայի հանրային հեռուստաընկերությունը (RTS) և ռադիոն անդրադարձան Հայոց Ցեղասպանության թեմային` ներկայացնելով ինչպես 1915թ. իրադարձությունները, այնպես էլ դեսպան Ազնավուրի և համայնքային կառույցների ղեկավարների և հայ երիտասարդության հետ հարցազրույցները:

Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են նախատեսվում նաև Բեռնում, Լոզանում, Ցյուրիխում, Աարաույում և այլ քաղաքներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում