Sunday, 28 04 2024
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

2020 թ․-ի հրամայականը․ Հաղթել հեղափոխությանը

Մի ժամանակ մենք պայքարում էինք հանուն հեղափոխության։ Հեղափոխությունն ի վերջո հաղթեց և մենք հիմա ստիպված ենք պայքարել հեղափոխության հետևանքների դեմ։ Այսինքն, մեր խնդիրն է հաղթել հեղափոխությանը, արգելակել դրա տարածման հնարավորությունն ու կաշկանդել անընդհատ ներկայությունը։ Նոր տասնամյակի առաջին տարին պետք է նշանավորվի արժեքային հենց այս տեղաշարժով։ Այլընտրանքը ճահճացումն է և աստիճանական փտումը։ Այլ խոսքով՝ քաղաքական համակարգը շարունակելու է կազմակերպվել բարու և չարի, սևի ու սպիտակի, հեղափոխականի և հակահեղափոխականի, իրական և կեղծ հայրենասերների պարզունակ դիմակայության հաշվին, ինչի վերջնական հետևանքը ճահիճն է, քանի որ ո՛չ բարին ու չարը, ո՛չ սևն ու սպիտակը, ո՛չ հեղափոխականն ու հակահեղափոխականը և ո՛չ էլ կեղծ ու իրական հայրենասերները հաղթելու կամ էլ պարտվելու շանսեր չունեն։ Ավելին, դրանք նաև անելիք ու առաքելություն էլ չունեն, քանի որ մենք դիցաբանական իրականությունում կամ էլ կոմիքսներում չենք ապրում։ Իրական կյանքը շատ ավելի բազմաշերտ է ու բազմաբովանդակ, տարասեռ ու գունավոր։ Իսկ եթե կյանքը բազմաշերտ է ու բազմագույն, ապա մեր վերաբերմունքն ու մոտեցումն էլ պետք է առնվազն համապատասխանի իրերի և երևույթների այդ բարդ նկարագրին։ Այսինքն բազմագույն աշխարհը չի կարող արժևորվել միայն երկու գույներով՝ սևով ու սպիտակով։ Սա քայքայիչ դուալիզմ է և քայքայիչ առաջին հերթին շրջապատող աշխարհն ու իրականությունը չհասկանալու տեսանկյունից։

Դիցաբանական մտածողության մեջ բարու և չարի առճակատման արդյունքներն ի սկզբանե կանխորոշված են։ Բարին պետք է անպայման հաղթի և երջանիկ ավարտով եզրափակի պատմությունը։ Ի տարբերություն սրա, իրական կյանքն անհնար է ավարտել, այն անընդհատ շարունակվում է և առաջ շարժվում։ Այսինքն՝ մեր իրականությունում բարու և չարի պայքարը հնարավոր չէ կանխորոշել և դրանով պատմությունը հասցնել երջանիկ ավարտի, քանի որ ավարտ իրականում չկա։ Միգուցե պայքար էլ չկա, այն հորինված է իրականությանը դիցաբանական հատկանիշներ հաղորդելու համար։ Իսկ մարդը չի կարող երկար մնալ հորինվածքի սահմաններում և ի վերջո ակնկալվող երջանիկ ավարտին փոխարինելու է գաղափարական վակուումը։

Նույն վտանգը սպառնում է նաև հեղափոխությանը, քանի որ վերջինս ֆետիշանալու, քարանալու և հուշարձան դառնալու հայտ է ներկայացնել։ Իրականություն կլանող ֆետիշներն ու հուշարձանները վտանգավոր են այն առումով, որ դրանք հակված են մարդկանց արգելափակել այն տևողության մեջ, երբ իրենք ստեղծվել ու ձևավորվել են։ Մարդու բնական պահանջմունքն է առաջ շարժվելն ու նոր մարտահրավերներ որոնելը, իսկ ֆետիշն ու հուշարձանը անընդհատ կանգնեցնում և խոչընդոտում են նրան՝ պարտադրելով իրենց խաղի կանոններն ու տրամաբանությունը։  Գաղափարի արժեզրկմանը որպես կանոն հաջորդում է դրա ատելի դառնալը։ Մարդը ատում է այն ամենը, ինչը խոչընդոտում է իր ընթացքը, իսկ ատել նշանակում է ոչնչացնելու ցանկություն ունենալ։ Ի վերջո բոլոր ֆետիշներն էլ դատապարտված են կործանման։ Այս պարագայում խնդիրն այն է, որ մեր հեղափոխության ֆետիշի հետ միասին կարող են կործանվել նաև դրա բերած լուսավոր արժեքները։

Հենց սրանով է պայմանավորված առաջ շարժվելու և արդեն վաղուց հաղթանակած հեղափոխությունը անցյալում թողնելու հրամայականը։ Խոսքը արժեքային հերքման և հրաժարման մասին չէ, այլ՝ վերստեղծման և վերարժևորման։ Անցյալում մնացող հեղափոխական իրականությունն իր հեռացումով նոր իրականություն է ստեղծում՝ ժառանգություն թողնելով բոլոր այն արժեքները, որոնք կենսունակ են ու առաջադիմական։ Իսկ ֆետիշացումն ու արժեքային մոնոպոլ կարգավիճակը արժեզրկելու են ոչ միայն հենց բուն երևույթը, այլ նաև դրանում առկա կենսունակն ու առաջադիմականը։

Ասվածի համատեքստում 2020 թ․-ը ելակետային նշանակություն ունի։ Սա իրականում նոր շրջափուլ է, որը լինելու է մեր կամքից անկախ։ Կա՛մ պետք է մտնենք այդ շրջափուլի տրամաբանության մեջ կա՛մ էլ շարունակենք ապրել 2018 թ․-ի հեքիաթային իրականության մեջ, քանի որ դրանով է պայմանավորվում պետության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու մեր պատրաստվածությունը։ Անցյալով ապրող հանրույթը չի կարող դիմակայել այն մարտահրավերներին, որոնք գալիս են ապագայից։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հաղթահարել հեղափոխության հետևանքները, հրաժարվել հեղափոխական գայթակղիչ հռետորաբանությունից և սահմանափակ բարդույթներից, հակառակ դեպքում կարող է պարզվել, որ ամենաճակատագրական պահին պետական համակարգը դիմադրում է, իսկ Հայաստանի դեմ դավադրություն է կազմակերպվել, որն իրականում սիմուլյացիա է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում