Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Քոչարյանի նվերն իշխանությանը, որը կարող է վերածվել ականի

Վերջին օրերի իրադարձությունները հուշում են, որ Ռոբերտ Քոչարյանը մտադրվել է  կուսակցություն ստեղծել, ընդ որում՝ նրա ազատության աջակցության համար ստեղծված հանձնախումբն, ըստ ամենյանի, դառնալու է ինստիտուցիոնալ այն հարթակը, որի հիմքի վրա էլ ձևավորվելու է ենթադրյալ քաղաքական ուժը։

«Ընդհանրապես, ուզում եմ ի մի բերելով ասեմ, որ ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, իմ կարծիքն եմ ասում, խնդրում եմ չվերագրել սա որևիցե մեկին, բայց նման կուսակցությունների, Հանրապետական կուսակցությունը և նման կուսակցությունների ստեղծումը և քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալելը ինձ համար անձամբ որպես նվեր են՝ ես որպես նվեր եմ ընդունում և շատ հանգիստ և կարելի է ինչ-որ չափ ասել խանդավառությամբ եմ ողջունում», -ընդգծել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և մանրամասնել. «Խոցելի միավորներ են, շատ խոցելի՝ քաղաքական առումով, անցյալ ունեցող ու բացասական անցյալ ունեցող։ Ինձ որպես ընդդիմախոս շատ ավելի դժվար կլինի խոսել և բանավիճել նոր, ինչ-որ, քաղաքական ուժի հետ, իսկ իրենց հետ բանավիճել, քաղաքական պայքարի մեջ մտնելը ինձ համար քաղաքական նվեր է»։

Սիմոնյանի ասածի մեջ, իհարկե, ճշմարտության մեծ բաժին կա՝ առնվազն այն իմաստով, որ նախկին համակարգն ամբողջացնող ուժերը քաղաքական ռեբրենդինգի չեն ենթարկվել ու հասարակության կողմից շարունակում են նույնքան մերժելի մնալ՝ ինչպիսին էին հեղափոխության օրերին։ Այս հարթության վրա նրանց այսօրվա ակտիվությունն իրապես նվեր է գործող իշխանության, սակայն՝ ոչ ամենևին երկրի ու մեր քաղաքական համակարգի համար։

ՀՀԿ-ն կամ Ռոբերտ Քոչարյանի թիմը հասարակության կողմից ընդդիմություն չեն համարվում, ինչն իշխանությանը զրկում է այլընտրանքի հնարավորությունից՝ դրանից բխող հետևանքներով։ Մի կողմից իշխանությունը խրախուսում է «սևերի» ու «սպիտակների» հակադրության թեզը, ինչը ժամանակի ընթացքում հենց իշխանության ներսում խրախուսելու է ավտորիտար միտումների զարգացումը, մյուս կողմից՝ դեմոկրատական այլընտրանքի բացակայությունը հանգեցնելու է նրան, որ նույնացվելու են հեղափոխությունն ու գործող իշխանությունը՝ դրանից բխող ակնհայտ ռիսկերով, որոնք, ի վերջո, միշտ կենսունակ է դարձնելու նախկին համակարգի ռեստավրացիայի վտանգավոր թեզը։

Սակայն, գլոբալ հարթության, վրա նույնիսկ հասկանալի չէ, թե գործող իշխանության ներկայացուցիչներն ինչի են հրճվում նախկինների քաղաքական ակտիվությամբ կամ հին համակարգի տարբեր սեգմնենտերում նկատվող ինստիտուցիոնալ զարգացումներով։ Ի դեպ, դա հնարավոր է դարձել գործող իշխանության անարդյունավետ կառավարման հետևանքով։

Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանն իր ողջ կենսագրության ընթացքում քանիցս ապացուցել է, որ նրա հանար քաղաքականությունն ու հանրային կարծիքը գրոշի արժեք չունեն։ Քոչարյանը Արցախում ղեկավար դարձավ, երբ թվում էր՝ հանրային տրամադրությունները դրա համար որևէ նախադրյալ չէին ստեղծել, նույնը վերաբերում է նաև նրա նախագահության հայաստանյան շրջանին, որն աչքի է ընկել քաղաքական և ընտրական ինստիտուտների հետևողական փոշիացմամբ։

Հիմա նույնպես Քոչարյանի կուսակցական նախաձեռնությունը որևէ աղերս չունի հանրային պահանջի կամ քաղաքական օրակարգի հետ, ըստ այդմ՝ մեծ է հավանականությունը, որ երկրորդ նախագահը կուսակցական գործունեության իմիտացիայի ստվերում դարձյալ ապավինելու է քաղաքական շանտաժի ու ահաբեկման գործիքներին։ Այլ խոսքով՝ այն ինչ իշխանությանն այսօր նվեր է թվում, վաղը կարող է վերածվել ականի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում