Thursday, 09 05 2024
Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին․ Բաբկեն Թունյան
ՀՀ նախագահն ընդգծել է Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհում
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին չոտնձգել իրավակարգի դեմ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով
Սպասվում են տեղումներ
Տոննայով կրիմինալ են ներկրել. Ռուսաստանը հնարավոր է սադրանքների դիմի
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Արցախցիները պետք է զերծ մնան ներքաղաքական պրոցեսներից․ կարճ ժամանակում մարելու է
Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին. «Հրապարակ»
Մեր կորուստների պատճառը ոչ ադեկվատ գնահատականն է. շատ կարևոր է ռացիոնալ ձևակերպել՝ որն է ձեր նպատակը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի». «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում. «Հրապարակ»
ՀԱՊԿ առնչությամբ Հայաստանի առաջին դե յուրե որոշումը
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել

Սոցիալական փաթեթի անկատարության պատճառով ուսուցիչները բուժվելու փոխարեն ինֆարկտ են ստանալու. «Բարև Երևան»

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

«Հարգելի պարոն  Աբրահամյան, ուսուցիչների բանակում շրջանառվում են լուրեր այն մասին, որ 2014 թվականին ուսուցիչներին տրվող սոցիալական փաթեթից հանվել է  առողջության համար տրվող գումարը: Անհասկանալիորեն փոխվել է  ուսուցիչների սոցիալական փաթեթների վճարման կարգը: Ինչպես տեղեկացել եմ, փաստորեն  յուրաքանչյուր 1 դրույք ունեցող  ուսուցչին տրամադրվող 132000 դրամից կամ 0.5 դրույքից ոչ պակաս ժամ ունեցող ուսուցչի 66000 դրամից համապատասխանաբար առողջության համար տրվող  52000 դրամ կամ 26000 դրամ  գումարը  կառավարությունը փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարությանը, որը պետք է  տրամադրվի  ուսուցչին հավաստագրերի ձևով: Մինչ օրս  ուսուցիչները չգիտեն, թե երբ են ստանալու այդ հավաստագրերը: Ընդ որում, յուրաքանչյուր հիմնարկի տնօրենի հանձնարարությամբ ինչ-որ մեկը ձեռքով լրացնելու է  հավաստագրերը, որոնց մեջ տվյալ անձի մասին կպարունակվի  մեծաթիվ տեղեկատվություն և որևէ սխալի դեպքում հավաստագրի տերը ոչ միայն կընկնի քաշքշուկի մեջ, այլև բուժվելու փոխարեն՝ ինֆարկտ կստանա: Նշեմ նաև, որ թղթե հավաստագիրը քաղաքացին  մշտապես  իր գրպանում է պահելու, որովհետև  շտապ օգնության կարիք ունենալու դեպքում առանց այդ թղթի նրան բուժօգնություն չի տրվելու: 

Իհարկե լուրջ մտահոգում է նաև այն հանգամանքը, որ բժշկական ապահովագրությունը սպասարկող բուժհիմնարկները պոլիկիկլինիկաների միջոցով պարտադրվելու  են մեր ուսուցիչներին:  Իսկ որքանո՞վ են նրանք վստահելի, այսինքն առողջության համար պետության կողմից տրվող գումարն իսկապե՞ս  ծառայելու է քաղաքացու բուժմանը, թե՞  բուժհիմնարկների համար այդ պետպատվերը լինելու է ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր,  իսկ քաղաքացին, չվստահելով այն բժշկին, ում մոտ գործուղել է պոլիկլինիկան, ստիպված է լինելու  իր գրպանից վճարել բուժման գումարը:

Ստացվում է, որ  պետությունն ուզում  է ապահովագրել աշխատող քաղաքացու առողջությունը, սակայն քաղաքացին չի ընտրելու ո՛չ ապահովագրող կազմակերպությունը, ո՛չ բժշկական հաստատությունը:

Վերջերս մեր խմբակցության գործավարն ու փորձագետը, որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ստացան իրենց  բժշկական ապահովագրության պլաստիկ քարտերն ու պայմանագրի ուղեցույցը, որը շատ օրինակելի  ու ավելի վստահելի է: Առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանի բժշկական ապահովագրության փորձը տարածել  պետական մարմիններում աշխատող բոլոր այն անձանց համար, ովքեր ունեն սոցիալական փաթեթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում