Sunday, 28 04 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին

Ինչու չի բանտարկվել Լևոն Տեր-Պետրոսյանը. Ռոբերտ Քոչարյանի օրինակը

«Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միտք է արտահայտել, որ 1998 թվականից հետո հանրային մեծ պահանջ կար բանտարկել Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն ինքը գերադասել է անցյալի հետ կռվելու փոխարեն կառուցել ապագա: Ռոբերտ Քոչարյանն այդ արտահայտությամբ շոշափում է, իհարկե, մի քանի խնդիր՝ անշուշտ դիտարկելով հարցը իր հանդեպ իրավական հետապնդման համատեքստում:

Նախ՝ նա իհարկե շոշափում է այն հարցը, որ Հայաստանում իշխող համակարգը գործնականում իր պատմությունը, այսպես ասած, սկսում է 1998-ից առաջ, ոչ թե հետո, և այստեղ անշուշտ Ռոբերտ Քոչարյանն իրավացի է: Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանն իրավացի է նաև այն հարցում, որ ցանկացած դեպքում կառավարման տրամաբանության առանցքում պետք է լինի ներկա և ապագա կառուցելը, ոչ թե անցյալի հետ կռիվը: Միևնույն ժամանակ, սակայն, այստեղ կա նուրբ հարց:

Բանն այն է, որ եթե անցյալում գողացվել, յուրացվել, մսխվել է այնքան, որ փաստացի դա տեղի է ունեցել ապագայի հաշվին էլ, ապա ապագան կառուցելու համար անխուսափելի է դառնում անցյալից հաշիվ պահանջելը՝ հատկապես, երբ անցյալը էապես խոչընդոտում է այդ ապագայի կառուցմանը և փորձում է ոչ թե հաշտվել նոր իրողությունների հետ և գալ համաձայնության, այլ իր իսկ ժառանգություն թողած խնդիրներն օգտագործել նոր իշխանության դեմ:

Մեկ այլ առումով՝ եթե խոսքը Ռոբերտ Քոչարյանի գործի մասին է, ապա այստեղ խնդիրը մարտիմեկյան իրադարձություններն են, որոնց ընթացքում սպանվել է տասը մարդ, և որևէ մեկը չի կրել դրա համար պատասխանատվություն: Ռոբերտ Քոչարյանը, որպես այդ ժամանակ նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար, պատասխանատո՞ւ է տեղի ունեցածի համար: Եթե ոչ, ապա դատավարությունն ու իրավական գործընթացը նրա համար այդ բանն ապացուցելու հիանալի հնարավորություն են: Բայց երբ քաղաքի կենտրոնում հասարակական-քաղաքական զարգացումների գործընթացում պետության ուժի կիրառման հետևանքով սպանվում է տասը մարդ, ապա այստեղ առաջին պատասխանատուն բնականաբար այն սուբյեկտն է, որի հրամանատարության ներքո գործում է պետության ուժային մեքենան:

Այդ իմաստով համեմատությունը 1998-ից առաջ եղած ժամանակաշրջանի հետ փոքր-ինչ աբստրակտ է և վերացական: Այլ է հարցը, որ դիտարկենք խնդիրը ուղղակի ընտրակեղծարարության համակարգի ձևավորման ասպեկտով, որտեղ արմատը, իհարկե, 1995-96 շրջափուլն է:

Այդ ամենով հանդերձ՝ ինչ վերաբերում է 1998-ից հետո Տեր-Պետրոսյանին ձերբակալելու պահանջին ե այդ քայլին չգնալու որոշմանը, ապա Ռոբերտ Քոչարյանն ըստ երևույթին փոքր-ինչ չափազանցում է իր անձնական դերը այդ շրջանում: Բանն այն է, որ 1998-ից հետո, դե յուրե լինելով նախագահ, դե ֆակտո նա իշխանության որոշող դեմքը չէր: Կամ, այսպես ասած, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան «եռապետություն» էր՝ Վազգեն Սարգսյանի գերակայությամբ, կամ պարզապես Վազգեն Սարգսյանն էր որոշողը: Իսկ այդ դեպքում արդեն Տեր-Պետրոսյանի և ընդհանրապես մինչև 1998-ի ասպեկտը ներիշխանական իշխանափոխությունից հետո ստանում էր այլ գնահատական կամ մեկնաբանություն: Իսկ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո արդեն Հայաստանում բացարձակապես այլ քաղաքական իրավիճակ էր, որտեղ առաջացել էր ներիշխանական թևերի սուր դիմակայություն և պայքար իշխանության համար, և որտեղ Ռոբերտ Քոչարյանն արդեն ուներ լուծելու բացարձակապես այլ խնդիրներ, իսկ Տեր-Պետրոսյանի թեման այլևս արդիական չէր:

Ավելին՝ պետք է նկատել նաև, որ Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո արել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվելու կոչ՝ նրան դիտարկելով որպես պետության առանցք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում