Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Իմ տեսակը չի սիրում շրջանառվել». Գալուստ Սահակյանը իր՝ ԱԺ նախագահ դառնալու լուրի մասին

ԱԺ նոր նախագահին ընտրելու են պատգամավորները, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ում անունը նշվում է այդ պաշտոնի հավանական թեկնածուների շարքում, նման առաջարկ չի ստացել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սահակյանը նշեց, որ իր թեկնածության հարցը ՀՀԿ-ականների շրջանում ևս չի քննարկվել: «Դա հիմնականում պատգամավորների առաջարկությամբ է լինում: Այս պահին 131 պատգամավոր կա, ովքեր կարող են թեկնածուներ լինել և թեկնածուներ առաջադրել, ցանկացած պատգամավոր էլ կարող է և ինքնաառաջադրվել, և մյուսի համար առաջադրում կատարել: Բնական է, մեծամասնությունը պիտի որոշի, ՀՀԿ-ն կքննարկի այդ հարցը, սակայն դեռ չի քննարկել», – ասաց նա:

Հիշեցրինք, որ իր անունը շրջանառվում է թեկնածուների շարքում, ի պատասխան՝ նա նշեց. «Դե, ես ինձ էդքան լավ չեմ զգում, որ շրջանառվում է, որովհետև իմ տեսակը չի սիրում շրջանառվել: Ինձ որևէ առաջարկ չի եղել, ոչ էլ Հանրապետականում քննարկվել է»: Սահակյանի խոսքով՝ ՀՀԿ-ն իր ծրագրից կտրուկ շեղումներ չի ունենա, սակայն դրանց իրականացման մեթոդիկա պիտի մշակվի:

Անդրադառնալով տեսակետին, որ նոր վարչապետը կարող է սուր անկյուններ հարթել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ նրա և՛ բնավորության գիծը, և՛ կենսափորձն այնպիսին են, որ ցանկացած խնդիր առաջանալու դեպքում նա փորձում է լուծումներ գտնել, հանդիպումներ է կազմակերպում: Դա հնարավորություն է տալիս, որպեսզի մասնակից դարձնի նաև նրանց, ովքեր որևէ խնդիր ունեն կամ շահագրգիռ կողմ են:

Հարցին՝ քառյակի ճակատագիրը ի՞նչ կերպ կդասավորվի նոր զարգացումների ֆոնին, Սահակյանը պատասխանեց. «Դուք՝ լրագրողներդ, «քառյակ» ասելով այն դարձրիք քաղաքական կառույց. նման քաղաքական կառույց չէր ձևավորվել: Ընդամենը մեկ խնդրի շուրջ էին հավաքվել՝ կառավարության հրաժարականի, դրանից հետո դեռևս օրակարգ չեն կարողանում ձևավորել: Այսինքն՝ երբ քաղաքական թիմ է ձևավորվում, նա պարզապես իր նպատակները կամ միջոցները ակնհայտ է դարձնում հասարակությանը. իրենք մեկ սկզբունքի համար էին համախմբվել»:

Խմբակցության ղեկավարը համամիտ չէ տեսակետին, որ կադրային ջարդ է սպասվում կառավարությունում: Նրա խոսքով՝ այն կադրերը, սովորաբար, որոնք աշխատում են, գործում, բնականաբար, ապահովված կլինեն: Վերջին հաշվով, ըստ Սահակյանի, Հովիկ Աբրահամյանն արագացված տեմպերով պիտի կարողանա իրագործել այն ծրագրերը, որ կունենա կառավարությունը, իսկ դրա համար հիմնական գործիքը աշխատողն է:

Հարցին՝ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալով առավել մեծ եղավ ԱԺ կորո՞ւստը, թե՞ կառավարության ձեռքբերումը, նա պատասխանեց. «Իհարկե, ԱԺ-ն կորուստ ունեցավ, որովհետև կարողացել էր խորամուխ լինել մինչև վերջ և հնարավորինս կարողանում էր տիրապետելի դարձնել քաղաքական հարթակը: Բնականաբար, էդ իմաստով կորուստ է, բայց միևնույն ժամանակ շահեկան է կառավարության համար, որովհետև ինքն աշխատել է փոխվարչապետ, շատ լավ գիտի ամբողջ Հայաստանը, գյուղ առ գյուղ, տեղ առ տեղ, և աշխատանքում օպերատիվ է, այսինքն՝ կառավարությունը դրանից կշահի»:

Անդրադառնալով ԲՀԿ-ի՝ կառավարության մաս կազմելուց հրաժարվելուն՝ Սահակյանը նշեց, որ հիմա էլ կառավարությունում այդ կուսակցությունից շատ աշխատողներ կան, իսկ եթե խոսքը նախարարների մասին է, եթե կուսակցությունը որոշի, որ մաս է կազմում գործող ծրագրերին, բնականաբար՝ ամբողջովին կմտնի, իսկ անհատներն իրենք են որոշում կայացնում:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ ԲՀԿ-ն արդեն իբրև տեսակետ հայտարարել է, որ կոալիցիա չի մտնելու, բայց դա չի նշանակում, որ իրենք ԲՀԿ-ի հետ «խռով» են և պետք է հարցեր չքննարկեն. քաղաքականությունը բանակցություններ վարելու պրոցես է: Սահակյանը չի կարծում, թե Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելով խորհրդարանում գործադիրին ուղղված քննադատությունները կպակասեն:

«Ես կարծում եմ՝ քննադատություններից չպետք է խուսափեն, և հետո՝ առաջին քննադատները մենք ենք, ինքներս ենք մեզ քննադատում, և ընդդիմությունը մեր նյութերն ավելի կարծրացած շրջանառության մեջ է դնում: Խորհրդարանը քաղաքական քուրայի հարթակ է, և բանավեճեր, իհարկե, պետք է լինեն»,- ասաց նա։

Խմբակցության ղեկավարը չի կարծում, թե այլընտրանքի հետ վարչապետի ունեցած «խնամիական կապերը» կարող են պատճառ դառնալ քննադատությունների նվազմանը: «Դուք ի՞նչ է, մտածում եք, որ ՀՀԿ-ականը ընդդիմությունից աղջիկ չպե՞տք է ուզի կամ էլ տղային չպիտի՞ պսակի մյուսի հետ։ Հարազատական կապերը, չեմ կարծում, քաղաքականի տեսակետների վրա պետք է ազդեն, ինչպես մեզ մոտ են միշտ պատկերացնում»,- ասաց նա՝ նկատելով, որ այսպես թե այնպես՝ ԲՀԿ-ն քննադատում էր նաև այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ էր:

Հիշեցրինք՝ այդ ժամանակ քննադատության թիրախը կառավարությունն էր և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սահակյանը պատասխանեց, որ կառավարությանը քննադատելն էլ նշանակում է քննադատել Գալուստ Սահակյանին և Հովիկ Աբրահամյանին, որովհետև իրենք մի թիմ են, կիսված չեն, մի կուսակցության մարմնի անդամներ են, և կառավարությանը եթե քննադատում են, այդ քննադատությունն իր վրա է վերցնում նաև ինքը, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում