Thursday, 09 05 2024
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Նախագահը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության․ ՔԿ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան
13:15
Նավթի գներն աճել են- 08-05-24
Ուղիղ. Բագրատ սրբազանի գլխավորած երթը մոտենում է Երևանին
Զգացական վայրիվերումների թոհուբոհի մեջ կենսականորեն անհրաժեշտ է, որ ազգովի զգաստ լինենք․ ՌԱԿ հայտարարությունը
Հայերը՝ խորհրդա-ճապոնական պատերազմում (1945 թ.)
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցությունը
Էկոնոմիկայի նախարարը մայիսի 9-15-ը գտնվելու է ԱՄՆ-ում
Մեր պարտքն է անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը․ նախագահ
Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին․ Տիգրան Ավինյան
ՀՀ մի շարք մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան
Մոսկվայում մեկնարկել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթը
Էրդողանի ակնկալիքը Ալմաթիից, եւ Երեւանի ինտրիգը
Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ․ Նազելի Բաղդասարյան
ՆԳՆ-ն այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը
Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին․ Բաբկեն Թունյան
ՀՀ նախագահն ընդգծել է Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհում
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին չոտնձգել իրավակարգի դեմ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով
Սպասվում են տեղումներ
Տոննայով կրիմինալ են ներկրել. Ռուսաստանը հնարավոր է սադրանքների դիմի
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Արցախցիները պետք է զերծ մնան ներքաղաքական պրոցեսներից․ կարճ ժամանակում մարելու է

Հովիկ Աբրահամյանի՝ ԵՄ-ում և Մոսկվայում հանդիպումները պատահական չէին. դա նախապատրաստական փուլ էր (տեսագրություն)

Ապրիլի 13-ին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում առաջադրվեց ՀՀ 13-րդ վարչապետը: Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն արդեն հաստատվել է:

 «Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

 -Ինձ հետաքրքրում է՝ ընդհանրապես հասարակական կարծիքը, որպես այդպիսին, իշխանության գործերի, քայլերի համար, Ձեր դիտարկմամբ, նշանակություն ունենո՞ւմ է, թե՞ ոչ:

 -Ընտրությունների ժամանակ դա վճռորոշ դեր ունի, ընդ որում՝ այն ակտիվ զանգվածը, որը մասնակցում է ընտրություններին, ընդհանուր ընտրողների 60-65 տոկոսն է, դրա կեսը ուղղակի չի ուզում որևէ փոփոխություն: Նա կայունության կողմնակից է, նրան պետք չէ, որ իշխանությունը փոխվի, ինչ-որ նոր ոստիկանապետ գա, հարկային տեսչության նոր պետ գա, էներգետիկայի նոր նախարար գա…

 -Բոլորի հետ պայմանավորվել են, փողերը տվել են…

-Իրենք հարմարվել են, ամեն մեկը տարբեր եղանակներով՝ մի մասը դրսից գումար է ստանում, պետք է, որ երեխան սովորի, մտածում է, որ միայն պատերազմ չլինի, Ղարաբաղյան պատերազմը չվերսկսվի, և նրանք պահպանողական այն զանգվածն են, որը իշխանության հարատևման, իշխանության կայունության հենքն է: Պետք է մի այնպիսի կտրուկ ճգնաժամ լինի, և այնպիսի հմուտ կազմակերպիչ լինի, որ կարողանա ճգնաժամն օգտագործել իր օգտին:

Այդ առումով, նախագահական վերջին ընտրություններին ճգնաժամի նշույլները կային, բայց կազմակերպիչներ չեղան: Գիտենք, որ ընդդիմությունը մի կողմ կանգնեց, շուրջպարի կենտրոնում մնաց Րաֆֆի Հովհաննիսյանը, և նրա ռեսուրսները բավարար չէին, որ նա կարողանար հաղթել: Մենք կանխատեսում էինք, որ նրա 8 տոկոսին կգումարվի ևս 30 տոկոս, 8-ը նրա վարկանիշն է, ու նա այսքան տարիներին ունի, անկախ նրանից՝ մասնակցում, թե չի մասնակցում ընտրություններին, իսկ 30 տոկոսն էլ նրա վերին շեմն էր: Մոտ 13 տոկոս էր պակասում, և գուցե իշխանությունը գնար այդ ճանապարհով:

Երկրորդ՝ տիրող կուսակցությունն ավելի կազմակերպված է, չմոռանանք, որ 915 համայնքներից 700-ում ղեկավարը հանրապետականներն են, 100-ը թեպետ կոչվում են անկախ, բայց օգտվում են նրա աջակցությունից, կամ մի 50-60 ԲՀԿ-ից, մի 30 ՀՅԴ-ից, դա կարծես թե եղանակ չի ստեղծում: Ի՞նչ է նշանակում ունենալ գյուղապետ կամ քաղաքապետ. հիվանդ ես, երեխայի գումար կա, տեղի փող է պետք, սերմացու չկա, գայլերը հոշոտել են անասուններին…

-Դրանք տեղական բդեշխներն են:

 -Չէի ասի: Բդեշխը միայն օգտվում է և հետևում: Նրանք մի քանի ֆունկցիան միասնական են նշանակում: Երբ մենք հարցումներ ենք անում գյուղում համաշխարհային բանկի պատվերով, գյուղապետին ուղղված իմ հարցին, թե՝ ինչու են քեզ ընտրել, ի պատասխան հնչեց՝ «որովհետև իմ մեքենայում միշտ բեզին կա, կարող է հիվանդին հասնել շտապօգնություն, ես կարող եմ միշտ մի քանի պարկ կարտոֆիլ տրամադրել, կարող եմ պարտքով գումար տալ»: Այսինքն՝ նա շտապօգնության ֆունկցիա է կատարում, որը գյուղը պահանջում է, բայց ոչ ոք դրանով չի զբաղվում: Այնպես որ, տեղական իշխանությունների վերահսկումը բավական մեծ ներուժ է, որ իշխանությունը իրեն վերարտադրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում