Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Սիրիայի հայ համայնքը և Հայաստանի իշխանությունը վաղուց պետք է կանխեին Քեսաբի դեպքերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, դոկտոր Ժիրայր Քոչարյանը:

– Պարոն Քոչարյան, թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի հայաթափումը շարունակում է անհանգստացնել  հայությանը:  Շուրջ երեք տարի շարունակվող սիրիական հակամարտությունը նոր թափ ստացավ Քեսաբի հայաթափմամբ: Ի՞նչ եզրակացություններ պետք է անեն ՀՀ իշխանություններն ու Սիրիայի հայ համայնքի ղեկավարները:

– Շատ եմ զարմանում, թե  ինչու այս կապակցությամբ  մեր իշխանությունները, մեր տեղի կուսակցությունները չէին մտածել, որ շուտով այս խնդիրը  կտարածվի նաև մյուս հայ  համայնքների վրա, և ինչու  չէին նախապատրաստվել: Խնդիրը շատ պարզ է. Թուրքիան երկու նպատակ ունի՝ ամեն կերպ  աջակցել Բաշար Ալ-Ասադի կառավարության  տապալմանը: Թուրքիային ձեռնտու է Թուրքիայից դուրս հարևան երկրների, հարևան համայնքների  թուլացումը, որպեսզի օր առաջ  հայերն այդ շրջանները թողնեն ու գնան Եվրոպա, Ամերիկա և այնտեղ ժամանակի ընթացքում ձուլվեն: Սա  թուրքական երկարաժամկետ ծրագիր է: Նորություն չէ, պարզ է:

Ես զարմանում եմ՝ ինչու են հայերը սա հիմա տեսնում, ավելին՝ զարմանում: Մենք արդեն ուշացել ենք հետևությունների հարցում: Այս պատերազմում լավ կլիներ, որ հայերը զինված լինեին՝  գոնե իրենց  համայնքները սեփական ուժերով պաշտպանելու համար: Սա կապ չունի  այն բանի հետ, թե ապագայում ով կլինի իշխանություն: Հայերը կարող են միշտ փաստարկել, որ  իրենք  իրենց համայնքներն են պաշտպանել ոճրագործ մուսուլման խմբերից, որոնք աշխարհի տարբեր երկրներից  եկել են այդտեղ՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի ֆինանսավորմամբ:

Ես չգիտեմ, թե որքան ենք մենք ուշացել: Սա  մեր իրավունքն է, որ հայերը զենքով պաշտպանեին իրենց համայնքները: Հիմա շատերը կասեն, թե հայերն ինչ պետք է փոխեին՝ հայերը ոչինչ էլ չպետք է փոխեին, բայց նրանք իրենց համայնքները պետք է  անվտանգությամբ ապահովեին: Սա է խնդիրը: Երբ պատերազմն ավարտվի և հաստատվի խաղաղությունը,  պետությունը ո՞ւմ հետ  հաշվի կնստի՝ այն խմբերի հետ, որոնք  զինված պաշտպանել են իրենց տարածաշրջանը: Օրինակ՝ Սիրիայի կառավարությունը քրդերի  հետ է հաշվի  նստելու, քանի որ նրանք զինված պաշտպանել են այդ տարածքները, իսկ հայերը միայն թողել-փախել են, գնացել են, այսինքն՝ ոչ ոք հայերի հետ հաշվի չի նստի, որովհետև  հայերը իրենց  համար չեն պայքարել, չեն պաշտպանվել, թողել-փախել են: Հետո  էլ ցույց կամ ակցիա են կազմակերպել, գումար են հավաքել, նամակներ են գրել այս ու այն կողմ, իսկ այս ամենը անարդյունք է:

Մենք  մեր պատմությունից պետք է դաս առած լինեինք, որ սրանք ոչ մի արժեք չունեն, ոչ մի օգուտ չեն բերելու մեզ: Եթե հայերն Արցախում այդ ինքնապաշտպանական ուժերը չկազմեին, և իրենք իրենց չպաշտպանեին, հույսները դնեին ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի վրա,  քրիստոնյա, բայց շահամոլ եվրոպացիների հումանիտար օգնության վրա, արցախցիների հետ ի՞նչ կկատարվեր: Սա ես  ասում եմ, որովհետև պատերազմի առաջին օրերից եղել եմ Արցախում և աչքովս եմ այս ամենը տեսել:

– Ձեր նշած սցենարը հայերին ուղիղ թիրախ կդարձներ ընդդիմադիր զինյալների համար՝ չե՞ք կարծում: Շատ տեսակետներ են հնչում, որ Քեսաբի տեղահանության հետքերով Սիրիա մեկնած հայ պատգամավորները պետք է խուսափեին Ասադի հետ հանդիպումից կամ գոնե զգույշ լինեին իրենց  հայտարարություններում:

– Երկրի իրական նախագահը Բաշար Ալ-Ասադն է: Ես այդ չեզոքությունից մինչև հիմա ոչ մի շահ չեմ ստացել: Հայերը պետք է իրենց շահերով առաջնորդվեն:  Կարծում եմ՝ կարևոր էր այդ այցը:  Ի դեպ, ինչո՞ւ այդ ուղևորության ծախսերն իր վրա չվերցրեց  պետությունը, ինչո՞ւ պետք է մեկ պատգամավոր  իր վրա վերցներ ծախսերը: Սա ինձ զարմացնում է, չեմ կարողանում հասկանալ:

– Բայց Ձեր նշածը  հայաբնակ հանրությանը չի՞ դարձնում արդյոք  Սիրիայում հակամարտության կողմ:

– Ոչ, ես համաձայն չեմ, հայերն իրենց շահերը պետք է պաշտպանեն, ոչ թե չեզոք լինեն: Ի՞նչ է նշանակում՝ չեզոք: Իրենց չպաշտպանեն, սպասեն տեսնեն, թե վերջն ի՞նչ է լինելու:  Պատերազմը շատ երկար կտևի, և հայերը շատ կվնասվեն: Սա կլինի:

– Չեզոքություն ասելով նկատի ունեմ բանակցել և՛ իշխանության հետ, և՛ ընդդիմության հետ:

– Ի՞նչ  է, մինչ այդ հանդիպումը հայերը թիրախ չէի՞ն դարձել, կամ եթե  լինեին բանակցություններ ընդդիմության մեկ խմբի հետ, բա մյո՞ւս խմբերը: Սիրիայում այսօր ո՞ւմ հետ երկխոսել, վարձկան  տարբեր խմբերից բաղկացած ոճրագործների՞, որոնք եկել են Սիրիա միայն մարդ սպանելու և հարստանալու համար:

– Պարոն Քոչարյան, վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև՝ Սենատին կոչ անելով դատապարտել այս հանցագործությունն ու քաջալերել ԱՄՆ նախագահին՝ հաստատելու: Գիտենք, թե որքան անգամ են սենատորներն առաջարկել նման բանաձևեր, սա կհասնի ՞ իր վերջնարդյունքին:

– 30-40 տարի է՝  այս նույն գործընթացը շարունակվում է, սակայն վերջին փուլում ԱՄՆ նախագահը վետո է դնում բանաձևի վրա. ամեն ինչ կսկսվի նորից ու կավարտվի նորից:

– Այսինքն՝  սա մի շրջապտո՞ւյտ է:

– Անշուշտ, հայերի գլխի տակ փափուկ բարձ դնելու նման մի բան: Թուրքիան ամենամեծ հենարանն է Ամերիկայի համար, Ամերիկան Թուրքիայի ցանկությամբ ամեն ինչ էլ կանի, հայերն իրենց համար նշանակություն չունեն, ես չեմ հավատում այդ բանաձևին: Իրենց արտաքին քաղաքականության մեջ այդպիսի բան չկա: Յուրաքանչյուր նախագահ  իր ընտրվելուց հետո  խոստանում է  արտասանել ցեղասպանություն բառը, բայց այդպես էլ չի անում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում