«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հոկտեմբերի 29-ի հյուրը քաղաքական վերլուծաբան Մհեր Ղալեչյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և նշեց, որ խորհրդարանը պետք է առաջնորդվեր Վահե Գրիգորյանի առաջ քաշած ճանապարհով.«Խնդիրը Հրայր Թովմասյանը չէ, եթե նա չլինի՝ մեկ ուրիշ Հրայր Թովմասյան է իր տեղը գալու, նրանք մեծամասնություն են կազմում ու նույն ոգով աշխատելու են։ Ես առայժմ չեմ տեսնում ինչպես է լուծվելու գլխավոր խնդիրը։ Ենթադրենք Հրայր Թովմասյանը չդիմացավ ճնշումներին ու հրաժարական տվեց, հետո՞»։
Ըստ Ղալեչյանի՝ եթե կա խնդիր, այն պետք է օպերատիվ լուծել.«Եվ չթողնել թավիշին, սիրուն, ջիգյարին»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում