Wednesday, 15 05 2024
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Զգո՛ւյշ, պարոն նախարար

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, այսօրվա ասուլիսում անդրադառնալով Նաիրիտ ձեռնարկության չարչրկված խնդրին, խոսել է նաև Նաիրիտում Տիգրան Սարգսյանի բաժնետեր լինելու խոսակցությունների վերաբերյալ, և բնականաբար հերքել դրանք:

Ըստ նախարարի. որևէ հայաստանցի կամ պետական այր «Նաիրիտի» հիմնական բաժնետեր «Ռայնովիլ» (Rhinoville Property Limited) ընկերությունում որպես սեփականատեր չկա:

Այդ առումով իհարկե նախարար Մովսիսյանին թերևս հարկ է զգույշ լինել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրը չընկնելու համար: Եթե հիշում եք, Գոլդեն Փալաս հյուրանոցի բացման արարողությանը նրան էլ հարցրել էին այն մասին, թե չկա՞ արդյոք այդ հյուրանոցում հայ բարձրաստիճան պաշտոնյա սեփականատեր: Բանն այն է, որ այդ օրերին հայկական մամուլը գրում էր, որ այդ հյուրանոցի իրական սեփականատերը հենց Քոչարյանն է կամ նրան մերձավոր անձ: Եվ ահա այդ մասին հարցին ի պատասխան Քոչարյանը հայտարարեց, որ ինքն անձամբ է ճշտել ու կարող է ասել, որ հյուրանոցը հարյուր տոկոս արտասահմանյան ներդրում է:

Բանն այն է, որ հյուրանոցը կառուցել էր կիպրոսյան գրանցում ունեցող մի ընկերություն, որն ընդհանրապես առաջին անգամ էր ներդրում կատարում հյուրանոցաշինության ոլորտում: Բայց ահա Քոչարյանի այդ հայտարարությունից մի քանի օր անց բացահայտվեց, որ հյուրանոցի սեփականատեր-ներդրողը Հայկ Ճշմարիտյանն է՝ կապի ու տրանսպորտի փոխնախարարը, որն այն ժամանակ տնտեսության զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի եղբայրն էր: Իսկ Ճշմարիտյանն, ի դեպ, բավական լավ հարաբերություն ուներ Քոչարյանի հետ և նրա վստահելի մարդկանցից էր համարվում: Այսինքն, պարզվեց, որ կամ Քոչարյանին էին խաբել, ասելով, որ դա հարյուր տոկոս արտասահմանյան ներդրում է, կամ էլ նա էր փորձել ճշմարտությունը թաքցնել:

Այդպիսով, եթե Քոչարյանի հետ կարող էր նման բան պատահել, ապա որևէ երաշխիք չկա, թե նախարար Մովսիսյանին էլ կարող են պարզապես խաբած լինել և հետո պարզվի, որ Նաիրիտի բաժնետերերի մեջ է նաև կամ վարչապետը, կամ այլ բարձրաստիճան որևէ պաշտոնյա, որ հանդես է գալիս ի դեմս այլ անձնավորության, ինչպես սովորաբար ընդունված է անել հայաստանյան պաշտոնյաների միջավայրում:

Այնպես որ, Քոչարյանի նախադեպը պետք է որ Մովսիսյանին հուշի ավելի զգույշ լինել այդ մասին հայտարարություններում, որովհետև ինչ իմանաս, թե վաղը ում պետք կլինի բացահայտել Նաիրիտի իրական բաժնետերերին, առավել ևս Հայաստանի ներիշխանական անկայուն խմորումների պարագայում: Եվ, ի միջայլոց, հանգամանքները երբեմն առավել խոսուն են լինում, քան պաշտոյաների անկեղծ հավաստիացումները: Եվ այդ հանգամանքներից, Նաիրիտի պարագայում մասնավորապես շատ հետաքրքրական է այն, որ հայկական Նաիրիտն այստեղ հոգևարքի մեջ է, բայց դրա բազայի վրա կապիտալ ներդրումներ են արվում Չինաստանում, որտեղ Հայաստանի դեսպանն, ի դեպ, վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է:

Բայց դա, կրկնում ենք, հիշեցրինք իմիջիայլոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում