Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Թագուհի-տատիկ. Եղիսաբեթ II-ի սիրելի թոռնուհին չգիտեր նրա տիտղոսի մասին

Պարզվում է, որ միայն «հասարակ մահկանացուները» չեն վատ տիրապետում արքայական տիտղոսներին և միապետերի կյանքի մանրամասներին: Այսպիսով, նույնիսկ թագուհի Եղիսաբեթ II-ի սիրելի թոռնուհին՝ Լուիզան գաղափար չուներ իր տատիկի տիտղոսի մասին: Sky News-ի եթերում զվարճալի պատմությամբ կիսվել է Նորին մեծության հարսը՝ Սոֆին, Ուեսեքսի դքսուհին, 15-ամյա լեդի Լուիզա Վինձորի մայրը, գրում է «1+1»-ը:

Թագավորական ընտանիքի անդամները վաղուց են աղջկան Եղիսաբեթ II-ի սիրելին համարում: Եվ դա այն պատճառով, որ Լուիզան ապրում է Վինձորի ամրոցի մոտ (Եղիսաբեթ II-ի սիրելի նստավայրը) և ամեն հանգստյան օր գալիս է հարգելի տատիկի մոտ թեյելու: Եվ չնայած նման մտերիմ հարաբերություններին՝ իր տատիկի բացառիկ կարգավիճակի մասին նա իմացել է դպրոցի երեխաներից:

Մի օր առաջին դասարանցի Լուիզան վերադառնալով տուն մորն ասել է, որ չի հասկանում, թե ինչու են դասընկերները տատիկին թագուհի անվանում: Այդ ժամանակ Սոֆին վերջապես բացատրել է դստերը, որ տատիկը և Նորին մեծությունը միևնույն անձնավորությունն են: Ի դեպ, Լուիզան միակը չէ, ով չգիտի ամբողջ ճշմարտությունը թագավորական ընտանիքի կառուցվածքի մասին: Օրինակ, երիտասարդ արքայազն Ջորջը դեռևս տեղեկացված չէ, որ հետագայում դառնալու է Բրիտանիայի թագավորը: Տղայի ծնողները՝Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը, համոզված են, որ վեցամյա տղայի համար դեռ վաղ է ծանրաբեռնվել իր պաշտոնական կարգավիճակի մանրամասներով:

Image result for Елизаветы II не знала о ее титуле

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում