Saturday, 11 07 2026
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԲՈԿ-ի նպատակը ո՞րն է, հո գրագողության դեմ պայքարի կոմիտե չենք

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի այն ուսանողները, որոնք մամուլում պարբերաբար հրապարակում են համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսությունում, գիտական հոդվածներում տեղ գտած արտագրությունների, copy-paste-ի դեպքերը, աննահանջ են։ Նրանք հերթական copy-paste-ի դեպքն են հրապարակել մամուլում՝ պնդելով, որ ԿԳՄՍ նախարարին չի հաջողվելու կոծկել դրանք և հովանավորել Դիանա Գալոյանին։

Օրեր առաջ Դիանա Գալոյանը, արձագանքելով մեր հարցմանը, դիմել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին․ «Ներկայիս կառավարությունը օբյեկտիվորեն անընդունելի է համարում ոչ բարեխիղճ գիտական վարքագիծը, որին պատշաճ գնահատական չի տրվել նախկինում, սակայն օրենսդրական բացի պատճառով սույն խնդիրը դեռ մնում է առկախված: Ուստի ինքս եմ գրավոր դիմում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին՝ հանձնաժողով ստեղծելու, իմ դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու և համապատասխան գնահատական տալու խնդրանքով:

Հայցում եմ նաև 008 մասնագիտական խորհրդի և ընդդիմախոսներիս ներողամտությունը, քանի որ իմ այս քայլը բնավ նպատակ չունի կասկածի տակ դնելու իրենց մասնագիտական եզրակացությունը, այլ պայմանավորված է իմ մի քանի գիտական հոդվածների մասին շարունակաբար, տարբեր հարթակներից հնչեցվող գնահատականներով, որոնք էապես ազդում են ՀՊՏՀ վարկանիշի վրա և վնասում են բուհում ձևավորված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը»։

ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ են ստեղծել հանձնաժողով։

ԲՈԿ-ի նախագահը պատասխանեց, որ եթե ուզում են հանձնաժողով ձևավորել, ապա ԲՈԿ-ը կապ չունի, կարող են գիտնականների հանձնաժողով ձևավորել, մասնագիտական քննարկում անցկացնել։

Իսկ ի՞նչ հետևություններ է արել պարոն Գոգյանը Դիանա Գալոյանի գիտական հոդվածներում արտագրությունների դեպքերը հրապարակելուց հետո։

«Մենք աստիճանաշնորհման գործընթաց ենք իրականացնում։ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի դեպքում վարչապետի հանձնարարականով հանձնաժողով ստեղծեցինք, ԲՈԿ-ի նախագահը նրա համանախագահն էր։ Դրա համար ես հանձնաժողովի եզրակացության մասին խոսեցի։ Իսկ մնացած դեպքերի հետ կապ չունեմ»,- ասաց Սմբատ Գոգյանը։

Մեր դիտարկմանը, թե ՀՊՏՀ ուսանողները նախարարությանը մեղադրում են կողմնակալության, Դիանա Գալոյանին հովանավորելու մեջ, ԲՈԿ-ի նախագահն արձագանքեց․ «Ես չեմ կարող մեկնաբանել, դա ԲՈԿ-ի գործառույթներից դուրս է։ Եթե ինձ հանձնարարվի զբաղվել Դիանա Գալոյանի ատենախոսությամբ, կզբաղվեմ։ Պետք է հասկանանք՝ ԲՈԿ-ի նպատակը Հայաստանում ո՞րն է, հո գրագողության դեմ պայքարի կոմիտե չենք։ Հայաստանում տնտեսագետների միություն գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Գիտության կոմիտե գոյություն ունի, չէ՞, որը գիտությունը համակարգում է։ Երբ մաթեմատիկոսների մոտ է նման խնդիր ծագել, իրենք իրենց ռեսուրսներով դեմն առել են, ոչ ոք չի իմացել՝ մասնագիտական ոլորտում պետք է լինեն այդ քննարկումները, վարկաբեկվում է, չէ՞, մասնագիտությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում