Tuesday, 07 05 2024
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է

Տեղի ունեցածի ամբողջ քաղաքական պատասխանատվությունը կրում է իշխող «Իմ քայլը» դաշինքը

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին։ Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսելի էր ի սկզբանե, երբ իշխող «Իմ քայլը» դաշինքը հանդես եկավ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու նախաձեռնությամբ:

Նման ընթացքը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով այն թույլ իրավական հիմնավորումներն ու փաստարկները, որոնք իշխող քաղաքական թիմը դրել էր այդ իրավական գործընթացի հիմքում: ՍԴ այսօրվա որոշումը պատասխանն էր իշխող մեծամասնության այդ չկշռադատված, չհաշվարկված մոտեցման, որը առնվազն այս փուլում ամրացրեց Հրայր Թովմասյանի դիրքերը: Երկրում, այո, առկա է սահմանադրական ճգնաժամ, Հրայր Թովմասյանն, այո, ժամ առաջ պետք է հեռանա ՍԴ նախագահի պաշտոնից: Սրանք անառարկելի իրողություններ են, որոնք սակայն կյանքի կոչելու համար անհրաժեշտ էին իրավականորեն հիմնավորված, անխոցելի, կուռ փաստարկներ, որոնց առաջ անզոր կլիներ ՍԴ ցանկացած անդամ, եթե անգամ նա համարվում է Հրայր Թովմասյանի թիմակիցը: Իշխող մեծամասնությունը սակայն տապալեց այդ խնդիրը, անորակ ու երերուն փաստարկներով կազմված նախագծով ՍԴ անդամներին լեգիտիմ հիմք տվեց՝ մերժելու Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը: Տեղի ունեցածի ամբողջ քաղաքական պատասխանատվությունը կրում է իշխող «Իմ քայլը» դաշինքը:

Հիշեցնեմ, որ ես հանդես եմ եկել երկու նախաձեռնություններով՝ կապված Հրայր Թովմասյանի կողմից ՍԴ նախագահին ներկայացվող անհամատեղելիության պահանջը խախտելու հետ. Նախ այդ հիմքով հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով կատարվածին տալ քրեաիրավական գնահատական (Դատախազությունը դիմումն ուղարկել է ՀՔԾ, որտեղ նյութեր են նախապատրաստվում), ապա ԱԺ-ում շրջանառության մեջ դրեցի նույն հիմքով Հրայր Թոմսվայանի լիազորությունները դադարեցնելու նպատակով ՍԴ դիմելու մասին օրենքի նախագիծ: Ինչպես արդեն նշել եմ, երկրում Սահմանադարկան ճգնաժամի հաղթահարումը հնարավոր չէ իրականացնել մեկ քայլանոց գործողություններով, այն համընդգրկուն, բազմաքայլ գործընթաց է, որը կարող է հաջողություն ունենալ միայն իրավականորեն հիմնավոված, անխոցելի փաստարկների դեպքում:

Հույս ունեմ, որ իմ նախաձեռնությունները կծառայեն այդ նպատակին, քանի որ դրանք մանրակրկտորեն մշակվել են երկրի հեղինակավոր իրավաբանների, սահմանադրագետների գործուն մասնակցությամբ:

Թավշյա հեղափոխությանը հաջորդած մեկուկես տարիների ընթացքում երկրում բազմաթիվ կարևորագույն հիմնախնդիրներ չեն լուծվում կամ ուղղակի տապալվում են իշխանության ապաշնորհության, խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով: ՍԴ-ի այսօրվա որոշումը դրա հերթական վկայությունն է:

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2773135236050519/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում