Sunday, 28 04 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին

Դատական համակարգում դեռևս սերժիզմն է տիրում. դատարանը մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել խոշտանգված ազատամարտիկին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, հոկտեմբերի 8-ին քննվելով գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ բողոքը, մերժել է այն։ Աշոտ Իսախանյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինք՝ ազատամարտիկը։ Ավելի վաղ, հիշեցնենք, Քրեակատարողական վարչությունը դրական եզրակացություն է տվել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալի դիմումին, սակայն պրոբացիոն ծառայությունից այն մերժվել էր, ինչն էլ դատարանում դարձել էր բողոքարկման հիմք։ Նախկինում ազատամարտիկը 5 անգամ դիմել է պայմանական վաղաժամկետ ազատվելու համար, սակայն նրա բոլոր բողոքները մերժվել են։ Աշոտ Իսախանյանի պատժաչափին մնացել է 1 տարի 3 ամիս։

«Դատավոր Գոռ Շահբազյանը, դրսևորելով կամայական ձևով, մերժեց իմ պայմանական վաղաժամկետ ազատման հարցը՝ ենթարկվելով դատախազության թելադրանքին։ Նա շարունակում է իր նախկին կոլեգաների պատվերները կատարել։ Կարճ ասած՝ դատական համակարգում դեռևս տիրում է սերժիզմի ոճը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը։

Նրա խոսքերով՝ մինչև դատական նիստի սկսելը դատավորը «ձեռ է առել իրեն», քմծիծաղով հակադարձել է իրեն՝ թե այլևս Արամ Խաչատրյանը չկա՞, որ քեզ դրական բնութագրի և այլն։ «Ես պատրաստվում եմ դիմել արդարադատության նախարարին, որպեսզի նա դիմի Բարձրագույն դատական խորհրդին Գոռ Շահբազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, իր կամայականությունների և դատավորին ոչ վայել կեցվածքի, պահվածքի համար։ Ես ինքն էլ անձամբ դիմելու եմ ԲԴԽ-ին նույն հարցով»,- ասաց Իսախանյանը և, դիմելով վարչապետին, նշեց, որ ցանկանում է երկրի ղեկավարին իր օրինակով ցույց տալ, որ դատական համակարգից կոռուպցիան արմատախիլ չի եղել։ «Դատական համակարգը «ռակով հիվանդի կարգավիճակում է և չի բուժվում, իսկ դա նրանից է, որ համակարգում դեռ գործում են նախկին ռեժիմի դատավորները, ովքեր պետք է մաքրվեն արդարադատության համակարգից։ Այդ մարդիկ իրավունք չունեն դատավոր աշխատել։ Նախկինում էլ է Գոռ Շահբազյանը իմ դրական բնութագրի հիման վրա մերժել ինձ։ Երեկ էլ ուղղակի պատճառաբանեց, որ հավատ չեմ ներշնչում»,- ասաց ազատամարտիկը՝ հավելելով, որ չնայած իրեն 1 տարի 3 ամիս է մնացել, սակայն ինքը մինչև վերջ պայքարելու է, որ պայմանական վաղակետ ազատ արձակվի՝ իր օրինակով ցույց տալով, թե ինչ վիճակում է գտնվում ներկայիս դատական համակարգը։

Հիշեցնենք, որ Աշոտ Իսախանյանն այն ազատամարտիկն է, որին, իր պնդմամբ, գեներալ Մանվել Գրիգորյանը 2000 թվականին 22 օր շղթայված պահել է ու խոշտանգել գումարային խնդիրների պատճառով։ Իսախանյանը այս տարվա հունիս ամսին դիմել էր դատարան և տեղեկացրել, որ ինքը Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում է տուժող, քանի որ Գրիգորյանն իրեն 22 օր պահել է «պադվալներում», խոշտանգել է ու սպառնացել: Դեռ հունիս ամսին Իսախանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ էր պատմել իր հետ կատարվածից՝ նշելով. «Ծեծողներից մեկին շատ լավ հիշում եմ, իր աջ ձեռքն էր՝ Ճուտ մականունով։

Սկսեցին ծեծել, ապա մեշոկը քաշեցին գլխիս ու ինձ տարան պադվալ, ժնջիլները գցեցին վիզս ու այդպես 22 օր, օրը մի քանի անգամ գալիս ծեծում էին ինձ, խմած, հարբած գալիս ու ծեծում էին։ Մանվել Գրիգորյանն անձամբ ինքը աթոռի ոտները ջարդում էր ու ծեծում էր։ Նշեմ, որ այդ տեղում, որտեղ որ ինձ պահում էին, խոսակցություններ էին գնում, որ Մանվել Գրիգորյանն իր բանդայի հետ ազատամարտիկ էին կախել, որը հետո սարքել էին ինքնասպանություն։ Դրանից հետո Մանվելը որոշեց, որ ինձ պետք ա կրակի։

Վստահ եմ, որ կխփեր, բայց էդ պահին զանգ եկավ իրեն։ Հետո ինձ տենց ժնջիլով կապած տարան արջի վանդակը։ 3 օր նույն վանդակում համ արջն էր կապած, համ ես, կես մետր դիստանցիա էր ընդամենը»։

Այս գործով ազատամարտիկը տուժող է ճանաչվել։ Ներկայումս քննություն է գնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում