Տեխաս նահանգից 10-ամյա աղջիկը մահացել է գետում լողալիս ուղեղով սնվող ամեոբայով վարակվելուց հետո, հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ մակաբույծը, որը ներթափանցել է աշակերտուհու օրգանիզմ և սնվում է մարդու ուղեղով, կոչվում է Նեգրելիա Ֆոուլերա:
Պարզաբանվում է, որ առաջին ախտանիշներն աղջկա մոտ ի հայտ են եկել գետում լողալուց մեկ շաբաթ անց: Երեխայի առողջությունն արագորեն վատացել է, և աղջիկը հոսպիտալացվել է:
Բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են մտցրել, բայց փրկել աղջկան չի հաջողվել: