Sunday, 28 04 2024
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան

Ամուլսարի դեպքում վարչապետի մանևրելու դաշտն ավելի մեծ է

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին (սեպտեմբերի 11-ին) վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց. «Ինձ զարմացրել է Պետական վերահսկողական ծառայության պետի ներկայացրած հաշվետվությունը: Սարսափելի տվյալներ կան, որ կարդում ես ու չես հավատում՝ տասնյակ հեկտարներով այգիներ կան, որոնք ջուր են օգտագործում ու 20 տարվա ընթացքում մեկ լումա չեն վճարել դրա դիմաց: Պետք է լուրջ աշխատենք, քանի որ միլիոնների վնաս է հասցվել ոռոգման համակարգին: Իմաստ ունի, որ այսօրվանից ստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի ամառվա պիկին ոռոգման խնդրի լուծման հարցերով»: Նա Տիգրան Ավինյանին հանձնարարեց աշխատանքային խումբ ձևավորել, որը պետք է զբաղվեր այդ ու ոռոգման սեզոնի հարցերով:

«Խնդիրը դրվում է հստակ՝ այս պահից հսկողության տակ առնել ոռոգման ողջ համակարգը»,- հայտարարեց վարչապետը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ «արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ: Սկսել ենք մի գործընթաց, երբ արբանյակային պատկերի միջոցով ստանում ենք խոնավ հողերի պատկերը, և դա համադրում ենք ջրօգտագործող ընկերությունների կողմից տրամադրված պայմանագրերի հետ, տեսնում, թե որտեղ ունենք ստվերային այգիներ: Այսինքն՝ որտեղ է, որ հողը ջրվում է, խոնավ է, բայց այդ տարածքներում չունենք պայմանագրեր: Այս գործընթացն արդեն սկսել ենք, հենց այսօր կսկսենք աշխատանքային խմբի կազմավորման աշխատանքները»:

Գյուղատնտեսության այն օրերի նախարարի պաշտոնակատարն էլ հայտարարեց, որ ներդնելու են ռեգիստրացիոն համակարգ, որը հստակ պատկերացում կտա, թե ընդհանրապես գյուղատնտեսությունում ինչ հողեր ունենք, ինչ կերպ են դրանք օգտագործվում, ունենք այդքան այգի, թե ոչ:

Հիշեցնեմ, որ այդ ժամանակահատվածում հանրապետության և, մասնավորապես, կառավարության թիվ մեկ, «թոփ» թեման ստվերային հողերի հարցն էր ու ամբողջ կառավարության մոբիլիզացիան դրանց հայտնաբերման ուղղությամբ:

Ակտիվորեն խոսվում էր, որ մոտ ապագայում հանրությունը կտեսնի ապօրինի հողօգտագործողների իրական դեմքերը, կհրապարակվեն ապօրինի օգտագործված հողատարածքների մակերեսները, ոռոգման ջրի դիմաց ավելի քան 20 տարի չվճարված գումարները և այդպես շարունակ: Այդ «գործընթացի իրականացման ճանապարհին» արդեն այս տարվա հունվարին վարչապետին զեկուցվեց, ի լուր աշխարհի հայտարարվեց, որ ստվերային այգիների հայտնաբերման օպերացիայի շրջանակներում արդեն 4500 հա «ստվերային» հող են գտել: Նույն ընթացքում շրջանառվեց նաև, որ ջրօգտագործման շուրջ 7 հազար նոր պայմանագիր է կնքվել: Այսինքն՝ մինչ այդ այդքան տարածք ոռոգվել էր առանց պայմանագրի, առանց վճարի, ստվերում, իսկ այսուհետև ամեն ինչ բերվելու է օրինական դաշտ: Արդեն քանի ամիս է՝ ստվերային հողերի ու ոռոգումների մասին «մոռացել են»: Ավելի կարևոր հարցեր են շրջանառության մեջ, հատկապես որ տարին ջրառատ էր ու լուրջ միջադեպեր չգրանցվեցին: Ավելի «թոփ» թեմա է շրջանառվում, ի դեմս Ամուլսարի:

Այդուհանդերձ, ուղիղ մեկ տարի անց որոշեցինք ճշտել «ստվերային հողերի ստվերային ոռոգումների» օպերացիայի արդյունքները: Մեր հարցմանն ի պատասխան, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ստորագրությամբ ստացվել է հետևյալ գրությունը. «Ի պատասխան Ձեր 02.09.19թ. հարցմանը, ոռոգման, ջրամատակարարման ոլորտի 2017-2019թթ. ժամանակահատվածի համար տեղեկատվություն ստանալու վերաբերյալ տեղեկացնում եմ, որ ՀՀ-ում գործող թվով 15 ջրօգտագործողների ընկերությունների կողմից 2017 և 2018 թվականների ընթացքում ոռոգվել են շուրջ 80 հազար հա հողատարածքներ, իսկ 2019-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ շուրջ 82 հազար հա: Ընկերությունները ջրօգտագործողների հետ կնքում են ոռոգման ջրամատակարարման պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով, և ներկայումս առկա է շուրջ 135 հազար կնքված պայմանագիր»:

Նշենք, որ ջրային տնտեսության մեր աղբյուրների պնդմամբ՝ իրականում այս տարի ոռոգվում է շատ ավելի պակաս տարածք, քան 80 հազար հա-ն է: Այսինքն՝ ավելի քիչ, քան նախորդ տարիներին: Այդուհանդերձ, որպես հիմք ընդունում ենք Ջրտնտպետկոմի նախագահի ներկայացրած տվյալները: Անցած տարիների համեմատությամբ, ոռոգվող տարածքները ավելացել են 2 հազար հա-ով, իսկ ոչ մի ավելի հա-ի համար որևէ պայմանագիր չի կնքվել: Բայց գտնված 4500 հա-ի մասին, 7 հազար պայմանագրերի մասին հայտարարվել է պաշտոնապես, վարչապետի ներկայությամբ:

Խոստումները, որ ներկայացվելու են կեղեքիչների, թալանչիների իրական դեմքերը, տրվել են վարչապետի կողմից: Որ նախկիններին խիստ բնորոշ է ստվերային, հանցավոր գործունեությունը, որևէ կասկած չկա, և այս նյութը բացարձակապես նպատակ չի հետապնդում հանցավոր ռեժիմի անդամներին պաշտպանելու: Բայց ուր մնացին վարչապետի մակարդակով տրված խոստումները, հայտնաբերված 4500 հա ստվերային հողերը (ջրոլորտի մասնագետները բացատրեցին, որ 2 հազար հա-ի «տատանումը» (որ այս անգամ իրականում չկա), որ միշտ էլ եղել է, ավելի հավանական է, որ պայմանավորված լինի ՋՕԸ-ների մեծացում-փոքրացումով): Ստացվում է, որ կամ կառավարության աշխատակազմն է վարչապետին խաբել, կամ վարչապետն է հասարակությանը թյուրիմացության մեջ գցել: Երկու դեպքում էլ անվստահությունը ձևավորվում է բացառապես վարչապետի նկատմամբ:

Ցավոք, սա պարոն Փաշինյանի կողմից թույլ տրված մանիպուլյացիայի ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքն է: Եվ եթե այստեղ ամեն ինչ առավել քան հստակ է, կան ձայնագրություններն ու տեսագրությունները, Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքն ու հրապարակային հանձնարարականները, խոստումները պատռելու կեղեքիչների դիմակն ու բացարձակապես որևէ արդյունք չգրանցելով՝ ոչ մի բացատրություն-«պարզաբանում» չեն տալիս, ապա այս ամիսներին ամբողջ հանրապետությանը ալեկոծող Ամուլսարի պարագայում «մանևրելու» դաշտն անհամեմատ ավելի մեծ է: Ի վերջո, «անզեն աչքով» ո՛չ ստորգետնյա ջրերի աղտոտումն է երևալու, ո՛չ Արփայի ու Եղեգիսի աղտոտումը: Իսկ տարբեր լաբորատոր ուսումնասիրությունները կարող են «տարբեր արդյունքներ գրանցել»: Մինչդեռ, միայն Ամուլսարի շահագործումը չեղած տեղից ՀՆԱ-ի 2-3% աճ է ապահովելու Փաշինյանի կառավարությանը: Թերևս սա է ամենակարևոր «խթանը», որ Փաշինյանն ամեն ինչ անում է, առանց ոչնչի տնտեսական աճի մինիմումն ապահովելու համար: Հատկապես որ միշտ կգտնվեն էլարդներ, որոնք պատրաստ են որոշ հոնորարի դիմաց համապատասխան եզրակացություն տալու: Մյուս կողմից էլ, որոշ ժամանակ հետո մեկ այլ, ավելի «աղմկոտ» հարց կշրջանառեն, որպեսզի դրանով հետին պլան մղեն Ամուլսարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում