Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի է ունենում աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությունը։
Աննա Հակոբյանը նշեց, որ կրթությունն այն բանն է, որ կարելի է քաղցած մնալ, բայց դրա համար համար գումար գտնել։ Եվ հիշեց իր ուսանողության տարիները, երբ դժվարին տարիներ էին, սակայն իր ծնողներն առաջնահերթություն տվեցին՝ իրենց կրթությունն ապահովելու համար։
Առաջին տիկինը տեղեկացրեց, որ միջոցները հայթայթվել են դժվարությամբ։
Նա, դիմելով կրթաթոշակ ստացողներին, ասաց, որ հույս ունի՝ բոլորը հետ կվերադառնան եւ իրենց ստացած գիտելիքները կօգտագործեն ի նպաստ Հայաստանի։
Աննա Հակոբյանը Հիմնադրամի գործունեությունը կարեւորեց նրանով, որ այն աշխատում է թափանցիկ։ Նա նշեց, որ հպարտ է, որ կրթաթոշակ ստացող ուսանողները սովորելու են աշխարհի լավագույն բուհերում։