Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեռ չի հասցրել ծանոթանալ.«Ըստ էության՝ մի շարք գործողությունների վերաբերյալ նախաձեռնություններ են լինելու, նախագծերը ներկայացվելու է խորհրդարան, և յուրաքանչյուրի վերաբերյալ ԼՀԿ-ն իր դիրքորոշումը կներկայացնի: Ինչ վերաբերում է խախտումներին, կամ որքանով որ հասկանում եմ, եղած տարբեր դեպքեր ուսումնասիրելու համար է հանձնաժողով ստեղծվելու անկախության օրերից սկսած մինչ այսօր, դա կարող է համարվել յուրահատուկ ճշմարտության հանձնաժողովի նման մի բան, ինչի մասին կար Ելք դաշինքի ծրագրում»: