Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Մի շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել արցախյան կարգավորման ուղղությամբ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մինչ մենք բոլորս զբաղված ենք Ամուլսարի խնդրով մի շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել արցախյան կարգավորման ուղղությամբ։

Նախօրեին ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Քննարկված հարցերի շարքում ի շարս այլ հարցերի արցախյան խնդրի հիշատակումը չափազանց ուշագրավ է հակամարտության հատկապես այս փուլում, կրկնակի կարևոր է, որ հարցը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության երկու անդամ երկրների ղեկավարների միջև։

Այժմ արցախյան խնդրի մեկ այլ կարևոր դիտանկյան մասին։

Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմերի դիրքերը կարող են ամուր լինել ոչ միայն մարտունակ զինված ուժերով, այլ կենսունակ ու մրցունակ տնտեսությամբ, արդյունավետ գործող պետական կառավարման համակարգերով ու ինստիտուտներով։

Զինված ուժերի մարտունակության խնդիրը, բարեբախտաբար, լուծված է պատշաճ մակարդակով, թեև դա անընդհատ աշխատանք պահանջող գործընթաց է։ Նույնը, սակայն, չի կարելի ասել տնտեսության ու պետական կառավարման համակարգի մասին։ Թավշյա հեղափոխությունից անցել է 1,5 տարի, խորհրդարանական ընտրություններից՝ ավելի քան կես տարի, սակայն մինչև օրս Հայաստանի կառավարությունը գործում է առանց հաստատված կառուցվածքի։ Նույն այդ ժամանակահատվածում, չնայած ներդրումների մասին բարձրագոչ հայտարարություններին, որևէ շոշափելի ներդրումային նախագիծ չի իրականացվել։

Թվարկված ու չթվարկված բազմաթիվ խնդիրների տեսանկյունից սինթեզող նշանակություն ունի իշխանության վարած, մեղմ ասած՝ վատ կադրային քաղաքականությունը, որը որևէ հույս չի ներշնչում, որ առաջիկայում այդ մարտահրավերները կարող են հաղթահարվել։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, իհարկե, Հայաստանի և Արցախի համար կենսական նշանակություն ունեցող խնդիր է և միշտ պետք է գտնվի հանրության ուշադրության կենտրոնում։ Միևնույն ժամանակ անթույլատրելի է, որ այդ հարցը դառնա քողածածկույթ այլ՝ պետության համար ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող խնդիրները շրջանցելու կամ լղոզելու համար։

Ղարաբաղյան ճակատում մենք կարող ենք հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ ունենանք կայացած ինստիտուտներով, ամուր ժողովրդավարությամբ ու մրցունակ տնտեսությամբ պետություն։ Դա պետք է լինի ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Սփյուռքի հիմնական օրակարգը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում