Sunday, 12 07 2026
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում

Հայաստան-Իտալիա հանդիպումն առանց Յուրա Մովսիսյանի

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպմանը մնացել է 4 շաբաթից էլ քիչ ժամանակ: Ենթախմբում երկրորդ տեղի համար պայքարին միացած Հայաստանի ազգային հավաքականի համար Իտալիայի, ինչպես նաև սեպտեմբերի 8-ին Բոսնիայի դեմ կայանալիք հանդիպումներն ավելի քան կարևոր են: Ցավոք, առաջիկա մրցավեճերին մեր ընտրանին կրկին կպայքարի առանց հարձակման գծի, երբեմնի առաջատար Յուրա Մովսիսյանի: Նա շարունակում է մնալ առանց թիմի, և մինչև սեպտեմբերի 5-ը նրա նոր ակումբ գտնելն ու խաղային պրակտիկա ձեռքբերելն ուղղակի անհնար է թվում: Ավելին, կան լուրջ խնդիրներ, որոնք ոչ մի կերպ լուծում չեն ստանում: Դեռևս հուլիսի վերջին Մովսիսյանը WiseNuts ռադիոընկերությանը տված հարցազրույցում հույս էր հայտնել, որ կկարողանա սեպտեմբերին օգնել Հայաստանի ազգային թիմին: «Հուսով եմ՝ սեպտեմբերին լինել հավաքականում:

Իրավիճակն այսպես է. եթե պայմանագիր կնքեմ այն թիմի հետ, ինչը ես ցանկանում եմ, և մարզավիճակ հավաքեմ, ապա, այո: Ես ուզում եմ:

Խնդիրն այն է, որ ես դեռ պայմանագիր ունեմ «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ, այն ավարտվում է դեկտեմբերին: Նոր թիմ տեղափոխվելու համար «Ռեալ Սոլթ Լեյքը» պետք է հաստատի: Աշխատում ենք այդ ուղղությամբ: Վաղ թե ուշ, թիմ եմ ունենալու, կսկսեմ խաղալ, մարզավիճակ ձեռք բերել»,- նշել էր Մովսիսյանը: Նախորդ տարվա նոյեմբերի վերջին Մովսիսյանը ևս 6 ֆուտբոլիստների հետ հեռացավ ՄԼՍ-ում հանդես եկող «Չիկագո Ֆայեր» թիմից և մինչ օրս այլ ակումբ չի տեղափոխվել: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Մովսիսյանը դիտարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում խաղալու տարբերակը:

Մասնավորապես նշվում էր, որ Մովսիսյանի ծառայությունով հետաքրքրված են մի քանի հայկական թիմեր: Երեք տարվա ընդմիջումից հետո, վերադառնալով Հայաստանի ազգային հավաքական՝ Մովսիսյանը Ազգերի լիգայի խաղարկությունում 5 գոլ խփեց՝ ընդգրկվելով մրցաշարի լավագույն ռմբարկուների շարքում: Կրկին համոզվեցինք, որ Մովսիսյանը շարունակում է մնալ մեր հավաքականի հարձակման գծի առաջատարը: Խաղային պրակտիկայից զրկված լինելը լուրջ խնդիր է թե՛ Մովսիսյանի և թե՛ Հայաստանի ազգային հավաքականի համար, որը, հաղթելով Լիխտեյնշտեյնի և Հունաստանի հավաքականներին, հայտ ներկայացրեց ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարելու: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ընդունելի կլինի, որ Մովսիսյանը պայմանագիր կնքի հայկական որևէ թիմի հետ: Բայց, կարծես թե, դա տեղի չունենա: Մովսիսյանի տրանսֆերը պատկանում է «Ռեալ Սոլթ Լեյքին»: Վերջինս անհասկանալի պատճառով խոչընդոտում է մեր ֆուտբոլիստի՝ այլ ակումբում թեկուզ վարձավճարով հանդես գալուն: Որոշ տեղեկությունների համաձայն՝ «Ռեալ Սոլթ Լեյքը», Մովսիսյանի առաջ այլ թիմ տեղափոխվելու, դռները փակելուց բացի, շարունակում է հայ ֆուտբոլիստին աշխատավարձ վճարել:

Անհասկանալի վիճակի միակ բացատրությունն այն է, որ ամերիկյան ակումբը չափից ավելի մեծ գումար է պահանջում Մովսիսյանին վարձավճարով տրամադրելու համար: Մովսիսյանն էլ երկար ժամանակ չի խաղացել, և ակումբները հրաժարվում են կլորիկ գումար տալ մի ֆուտբոլիստի համար, որը բառիս բուն իմաստով զրկված է պրակտիկայից, իսկ մարզավիճակ ձեռք բերելու համար անհրաժեշտ են ամիսներ:

Բնական է՝ ստեղծված իրավիճակում բոլորիս ցանկությունն այն է, որ Մովսիսյանը խաղա, քանզի այս հարձակվողն անհրաժեշտ է մեր հավաքականին: Նույնիսկ Հայաստանի առաջնությունում խաղալով՝ Մովսիսյանը կարող է օգնել մեր ազգային թիմին, որը, կարծես, լուրջ հավակնություններ ունի: Հետևաբար, Հայաստան վերադառնալու պարագայում էլ պետք է ողջունել այս ֆուտբոլիստի որոշումը և հույս հայտնել, որ նրա կարիերայում, այնուամենայնիվ, դրական տեղաշարժեր կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում