Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ

Տնտեսական մրցակցությունն առանց քաղաքական մրցակցության անհնար է

Այն, որ Հայաստանում խոշոր հաշվով մրցակցություն չկա, դա անհերքելի փաստ է։ Յուրաքանչյուր ոք կարող է ասել, թե բիզնեսի որ ճյուղը որ պաշտոնյան կամ որ օլիգարխն է վերահսկում։ Այս տարի Ազգային ժողովը երկարատև քննարկումներից հետո ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունները։ Ենթադրվում է, որ դրանք դրական ազդեցություն պետք է ունենան տնտեսության վրա: Օրինակ, անբարեխիղճ մրցակցության համար տնտեսվարողը տուգանվում է նախորդ տարվա հասույթի մինչև 1 տոկոսի չափով:

Մրցակցային օրենքների խախտման տեսակներից ամենաթանկն արժեն ամենավտանգավորները` հակամրցակցային համաձայնությունները (կարտելները)` նշանակվող տուգանքի չափը 5 միլիոնից մինչև 200 միլիոն դրամ է, ընդ որում` հանցակից տնտեսվարողների ստացած շահույթը կարգավորող մարմինը գանձում է պետբյուջե:

Եթե գերիշխող դիրքի չարաշահումը կարելի է ապացուցել փաստաթղթային ստուգումներով, ապա կարտելային համաձայնությունների դեպքում դա բավարար չէ: Կարտելների առկայությունը բացահայտելու համար կարևորվում է մրցակցային մարմնի վաղահաս ստուգումներ իրականացնելու իրավասությունը: Այսինքն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մասնագետները պետք է իրավունք ունենան ցանկացած պահի, ժամի ու տնտեսվարողին պատկանող ցանկացած վայրում առանց նախօրոք զգուշացնելու ստուգումներ իրականացնել: Եվ անգամ սեղանի օրացույցում կամ նոթատետրում հայտնաբերված նույն գրառումը կարող էր հիմք հանդիսանալ կարտելի առկայությունը բացահայտելու և ապացուցելու համար: Սակայն պատգամավորների ջանքերով այդ լիազորությունը տեղ չգտավ օրենսդրական փոփոխությունների վերջնական տարբերակում: Այժմ այս մասով ՏՄՊՊՀ-ն հույսը պետք է դնի Պետական եկամուտների կոմիտեի վրա` այդ կառույցից ընդամենը խնդրելով տեղեկություններ տրամադրել: Մինչդեռ զարգացած երկրներում մրցակցային մարմինը հարկային գործընկերներից գաղտնի է պահում անգամ իր մտադրությունները:

Հանձնաժողովն, ըստ էության, որոշակի ստուգումների իրավունք ունի, բայց դրանք շատ սահմանափակ են: «Վաղորդյան ստուգումների լիազորություն ունենալը ժամանակի խնդիր է: Ապագայում այդ հարցը կբարձրացվի, նաև փորձագետների առաջարկների արդյունքում կկատարվեն օրենսդրական փոփոխություններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համոզվածություն հայտնեց ՏՄՊՊՀ անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

Ամբողջ աշխարհում կարտելների բացահայտման համար կիրառվում է 2 գործիք` կարգավորող մարմնի վերահսկողական ուժեղ լիազորություններ, ինչպիսիք ՏՄՊՊՀ-ն դեռ չի ստացել, և պատժամիջոցների մեղմման ծրագիր, երբ կարտելի մասնակից ընկերություններից առաջինը` խոստովանելու դեպքում, պատժից ազատվում է: Պատժամիջոցների մեղմացման մեխանիզմը տարիներ շարունակ չի կիրառվել Հայաստանում, քանի որ մտավախություն կար, որ այն կարող է արդյունավետ չլինել` հաշվի առնելով մենթալիտետն ու մեր երկրի առանձնահատկությունները: Կատարված օրենսդրական փոփոխություններն արդեն ՏՄՊՊՀ-ին թույլ են տալիս իրավախախտ տնտեսվարողին պատասխանատվության չենթարկել, եթե նա, մինչև տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցումը, իր նախաձեռնությամբ առաջինն է «մեղայականով» ներկայանում Հանձնաժողովին, կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը և հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց, որը բավարար հիմք կլինի վարույթ հարուցելու համար, ինչպես նաև կարտելի մյուս մասնակիցների անվանումները և այլ տեղեկություններ:

Հանցակից ընկերներից առաջինը «խելքի եկողի» անունը գաղտնազերծելու հարցին ԵՄ-ում և ԱՄՆ-ում տարբեր կերպ են վերաբերվում. ԱՄՆ-ում խոստովանող ընկերության անունը չի հրապարակվում անգամ դատավարության ժամանակ ընկերության վկայություն տալուց հետո, այսինքն` գաղտնիությունը պահվում է: Պատճառն այն է, որ իշխանությունները վախենում են ներքին հաշվեհարդարից: Եվրոպական փորձագետները համաձայն չեն այդ մոտեցմանը և ԵՄ-ում խոստովանող ընկերության անունը գաղտնի չի պահվում: Հաշվի առնելով մեր իրականությունը` փոքր երկիր ենք, բոլորը բոլորին ճանաչում են և վրեժի զգացումն էլ խորթ չէ, Հայաստանը պետք է հետևեր ԱՄՆ օրինակին: Սակայն ապացուցողական բազան ուժեղացնելու համար որոշվել է խոստովանողի անունը գաղտնի չպահել:

Կարտելի բացահայտումը մրցակցության քաղաքականության առանցքային հարցն է, քանի որ կարտելների արգելումը շատ ավելի ուղիղ գործողություն է, քան գերիշխող դիրքի չարաշահման հետևանքների գնահատումը: Կարտելները հստակորեն վատթարացնում են սոցիալական բարեկեցությունը, կարտելների միջոցով գների միջին աճը գնահատվում է մոտ 20 %:

Վերջին 2-3 տարիների ընթացքում ՏՄՊՊՀ կողմից բացահայտվել է կարտելային համաձայնության միայն 1 դեպք, երբ այս տարի գարնանը հակամրցակցային համաձայնության համար բեռնափոխադրող չորս ընկերություններ միաժամանակ բարձրացրել էին Թուրքիայից ներկրվող հագուստի դիմաց միջնորդավճարի չափը: Հիշեցնեմ, որ Հանձնաժողովի որոշմամբ «Չորս ընկեր» ՍՊԸ-ն տուգանվեց 55 մլն դրամ, «ՍՕՀՕ» ընկերությունը՝ մոտ 30 մլն դրամ, «Պրոֆ իմպրոտեքս»-ը` մոտ 10 մլն դրամ, և «Նանիս» ընկերությունը`մոտ 5 մլն դրամ:

Ընդհանուր առմամբ, 2010 թ-ի ընթացքում ՏՄՊՊՀ-ն տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կայացրել է 107 որոշում (պետբյուջե է գանձվել 22.5 մլն դրամ)` 2009 թ-ի 31-ի (պետբյուջե է գանձվել 3.5 մլն դրամ) համեմատ: 2011 թ. մայիսի դրությամբ կայացվել է 204 որոշում (պետբյուջե է գանձվել շուրջ 220 մլն դրամ):

Դատելով ըստ տարիների կայացված որոշումների ու գանձված տուգանքների քանակից` չի կարելի ասել, որ Հանձնաժողովը վերջին շրջանում պարապուրդի է մատնված: Այնուամենայնիվ, շաքարի շուկան շարունակում է պատկանել Սամվել Ալեքսանյանին, բենզինը` «Ֆլեշ»-ին, թռչնամիսը` Ռաֆիկ Սարգսյանին, դեղորայքը` Տիգրան Սարգսյանին, և այլն: Անբարեխիղճ տնտեսվարողներից գանձվող գումարներն էլ սպառողի գրպան չեն վերադառնում:

Դրության իրական պատճառի ձևակերպումը տրվել է շատ վաղուց` «ձուկը գլխից է հոտած», և մինչև քաղաքական համակարգն ազատ չլինի մենաշնորհներից, տնտեսականի մասին խոսելն ավելորդ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում