Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Հայաստանը խորություն կտա Վրաստանին

Հայաստանում համակ ուշադրությամբ կենտրոնացումը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, անուշադրության կամ անհամարժեք նվազ ուշադրության է արժանացրել արտաքին քաղաքականության հարթությունում տեղի ունեցող իրադարձությունը՝ Հայաստանի արտգործնախարարի այցը Վրաստան: Թե ինչ է նշանակում հայ-վրացական հարաբերություն թե՛ երկու կողմերի, թե՛ ռեգիոնալ և ընդհուպ միջազգային կոնտեքստում, մենք խոսել ենք բազմիցս, և դեռ կխոսենք: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր վրաց պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք թվարկելն իսկ կպահանջի երկար ժամանակ:

Մյուս կողմից, հայ-վրացական քննարկումների պակաս այդ իմաստով չի զգացվել անցնող տարիներին, և խնդիրը տվյալ պարագայում երկկողմ հարաբերությունն իրապես նոր բովանդակության, օրակարգի և մակարդակի բերելն է, քանի որ դա հրամայական է երկու կողմի համար էլ՝ հաշվի առնելով ռեգիոնալ զարգացումներն ու մթնոլորտը: Այդ իմաստով, Հայաստանի արտգործնախարարի այցը Վրաստան տեղի է ունենում երկու էական լարվածության վեկտորների փուլում՝ ռուս-վրացական և վրաց-ադրբեջանական: Ռուս-վրացական լարվածության բռնկումը Հայաստանում բավականաչափ հայտնի է:

Միաժամանակ, դրան զուգահեռ հայտնի է դարձել, որ Ադրբեջանը գրեթե ռազմակայան է կառուցել Վրաստանի սահմանի հարևանությամբ՝ Գարեջիի լեռան վրա:

Այստեղ, ինչպես հայտնի է, կա տարիների քննարկումն ու բանավեճը Գարեջիի վանական համալիրի շուրջ, որը, սակայն, ընթացիկ շաբաթներին ստացել է առավել սուր բնույթ և ինչը հատկանշական է՝ պատմա-քաղաքական իմաստով նախահարձակ է դառնում Ադրբեջանը: Եվ ահա, ռուս-վրացական լարվածության այդ բռնկման ֆոնին Բաքուն ավելացնում է առնվազն հոգեբանական ճնշումը Գարեջիի ուղղությամբ:

Վրաց բլոգերներն են արձանագրել, որ Բաքուն զգալի քանակի զորք է կենտրոնացրել Գարեջիի լեռան վրա, սահմանին: Վրաստանը փաստորեն հայտնվել է լարվածության այդ երկու գծերի արանքում, ընդ որում՝ բարձր լարվածության գծերի: Այս ֆոնին է հատկանշական Զոհրաբ Մնացականյանի այցն ու հագեցած քննարկումները Թբիլիսիի գործընկերոջ և Վրաստանի քաղաքական ղեկավարության, այդ թվում՝ վարչապետի հետ: Հայաստանն այս իրավիճակում ունի Վրաստանին օգնելու ներուժ, սակայն խնդիրը իրավիճակային օգնությունը չէ, քանի որ Վրաստանի համար դա առոչինչ է: Թբիլիսիին հայկական օգնությունը պետք է ռազմավարական կտրվածքով, սակայն դրա համար նախ պետք է հասկանալ՝ իսկ Վրաստանը պատրա՞ստ է կամ համարո՞ւմ է, որ լարվածության այդ աքցանից ելքը կարող է լինել Հայաստանի հետ ռազմավարական երկխոսության խորացումը: Որովհետև լարվածության երկու գծերը ոչ միայն կարճաժամկետ չեն, այլ ավելին, պետք չէ բացառել նաև երրորդը՝ թուրքական ուղղությունից, հաշվի առնելով, թե որքան է մեծանում թուրքական ֆինանսատնտեսական ազդեցությունն ու ներկայացվածությունը Աջարիայում: Եվ այստեղ խնդիրները ռազմավարական են, մարտահրավերները խորքային են, ըստ այդմ՝ լուծումները ևս կարող են լինել միայն խորքային, իսկ Վրաստանի համար այդ իմաստով անվտանգային խորություն կարող է հաղորդել Հայաստանը, եթե Վրաստանը պատրաստ է դրան: Եթե պատրաստ չէ, ապա հարց է առաջանում, թե, ուրեմն ինչի՞ է պատրաստ՝ դանդաղ կապիտուլյացիայի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում