Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Արարատի մարզում կոռուպցիոն բացահայտված հանցագործության դեպքերով 2019թ. առաջին կիսամյակում 7 անգամ ավելի վնաս է հայտնաբերվել

2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 33 քրեական գործ: Մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայաքարին մեծ աջակցություն է ցուցաբերվում բնակչության կողմից:

Դրա մասին է փաստում այն իրողությունը, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում քրեական գործերից 28-ը կամ 84 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 4-ը կամ 12 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում, իսկ 1-ը՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերն արձանագրվել են տեղական ինքնակառավարման ոլորտում՝ 18 դեպք, սոցիալական ապահովության ոլորտում՝ 5 դեպք, կրթության ոլորտում՝ 4 դեպք, առողջապահության ոլորտում՝ 2 դեպք, պրոբացիայի պետական ծառայության ոլորտում՝ 2 դեպք, քրեակատարողական ծառայության ոլորտում և այլ ոլորտներում 1-ական դեպքեր: Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 60 քրեական գործեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16-ի փոխարեն, ինչը վկայում է կոռոպցիոն հանցագործության դեպքերի բացահայտման կտրուկ աճի և որպես հետևանք՝ քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության մեծացման մասին:

Նշված 60 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 22 անձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1-ի փոխարեն: Քրեական հետապնդում է հարուցվել մասնավորապես՝ Գետազատ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակցի, Ջրահովիտ, Սուրենավան համայնքերի ղեկավարների, Արգավանդ համայնքի ղեկավարի և համայնքի նախկին ղեկավարի, Փոքր Վեդի համայնքի ղեկավարի և համայնքի մանկապարտեզի աշխատակցի, Արևաբույր համայնքի նախկին ղեկավարի և համայնքապետարանի աշխատակցի, Բերքանուշ համայնքի ղեկավար և գրադարանավարի, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի, «Ազատավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրենի և հաշվապահի, Պարույր Սևակ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի, նախկին տնօրենի և աշխատակցի, Դալար համայնքի հիմնական դպրոցի տնօրենի և աշխատակցի, «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկի, Մասիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մասնագետի նկատմամբ: Նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ։

Նույն ժամանակահատվածում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել են նշված բնույթի 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ: 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և քննված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 14.775.000 ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 2.884.000 ՀՀ դրամը։

Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը մոտ 7 անգամ ավելի քիչ է եղել՝ կազմելով 2.102.000 դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է 460.000 ՀՀ դրամը, այսինքն այս տարվա համեմատ 6.2 անգամ քիչ: Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Արարատի մարզի դատախազի կողմից ՀՀ Արարատի մարզպետին ներկայացվել է ընդհանուր առմամբ 7 միջնորդագիր:

Վերջիններս քննարկվել են մարզխորհրդի նիստերում, ինչպես նաև համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարների խորհրդակցության ժամանակ՝ համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատակազմերի աշխատակիցների, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունների աշխատակիցների կողմից միջնորդագրերում ներկայացված նմանատիպ դեպքերը բացառելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում