Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ֆեյսբուքում առյուծ կտրողնե՛ր, մի՛ չարաշահեք հանգամանքները, իրական կյանքում շատերիդ գիտեմ․ Թունյան

Պոպուլիզմի, պատասխանատվության, օրենքով շարժվելու և այլոց կարծիքը հարգելու, առյուծ կտրողների և ֆեյքերով հարձակվողների մասին իր ֆեյսբուքյան էջում մի քանի դիտարկում է ներկայացրել ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։

«Առաջին, Հայաստանում ցանկացած որոշման հիմքում օրենքն է, օրինականությունը։ Անկախ նրանից ում ինչ է դուր գալիս, ինչ ոչ, ամեն ինչ պետք է լինի ՕՐԵՆՔՈՎ։ Հանք բացել-փակելու որոշումից մինչև փողոցում արևածաղիկ վաճառելը։

Եթե օրենքը, կարգավորումը լավը չի, քննարկենք՝ փոխենք։ Բայց ոչ մեկիս անձնական «ճիշտը» կամ կարծիքը օրենքից բարձր չի։

Ես էլ շատ բաների հետ համաձայն չեմ։ Բայց օրենք կա, Սահմանադրություն կա, միջազգային համաձայնագրեր կան… Օրենքը խախտելը, թեկուզ ամենավեհ ու արդար նպատակներով, անթույլատրելի է, ու էդ ճանապարհը մեզ տանում է ոչ մի տեղ։

Երկրորդ, ԱԺ պատգամավորը գործում է իր խղճի և համոզմունքների մտոք, ազատ է արտահայտել իր կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ, խոսել, գրել, հարցումներ անել և այլն։ Էդ էլ է օրենքով, ի դեպ։

Ես էդպես էլ անում եմ ու անելու եմ։ Գործել եմ ու գործելու եմ իմ խղճով ու համոզմունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության շահերի։ Անկախ նրանից՝ ում է դա դուր գալիս, ում ոչ։ Ոնց աշխատել ու ապրել եմ, էդպես էլ շարունակելու եմ։

Երրորդ. ամենահեշտ բանը պոպուլիզմի դիրքերից խոսելն ու ականջահաճո բաներ ասելն է։ Կամ կառավարող ուժի քայլերը քննադատելը։ Գիտե՞ք ինչ հեշտ ու հարմար գործ է։ Կամ կարևոր թեմաներով լռելը՝ գիտե՞ք ինչ ապահով է. ոչ մեկ քեզ չի քննադատում, էջդ ռիփորթ չի անում, ֆեյքերով հարձակվում վրադ…

Բայց երբ դու պատասխանատվություն ես կրում որոշումների հետևանքների համար, երբ վաղը քեզնից են պատասխան պահանջելու, չես կարող նման բան անել։ Պիտի ամեն քայլ անելու կամ չանելու ռիսկերը ծանրութեթև անես ու քաղաքացիներիդ հետ անկեղծ լինես։

Չորրորդ. Կան մարդիկ, որոնց հետ տարբեր հարցերում ռադիկալ տարբեր կարծիքներ ունենք, բայց նաև՝ մեկս մյուսի նկատմամբ մեծ հարգանք։ Ու կարող ենք թունդ բանավիճելով՝ ընկերություն անել։

Բայց կան նաև դեգեներատներ, որոնք իրենց կարծիքը չկիսող մարդուն համարում են թշնամի։ Խոսքս ուղղում եմ էդ անուղեղ դեգեներատներին։

Քաղաքացի դեգեներատներ, Հասկանում եմ, որ կոմլեքսավորված եք ու ինքնահաստատվելու խնդիր ունեք։ Կամ ինչ-որ շահեր։ Կամ ինչ-որ մեկի կամակատարն եք։ Բայց եթե ըստ ձեզ, իմ կարծիքը ձերինից տարբերվելը ձեզ իրավունք է տալիս վիրավորել կամ սպառնալ, ուրեմն էդ մոտեցումը ինձ իրավունք է տալիս խորապես թքած ունենալ ձեր կարծիքի վրա։

Ֆեյսբուքում առյուծ կտրողներ, մի չարաշահեք էն հանգամանքը, որ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ ինձ զուսպ եմ պահում, ու համարժեք չեմ պատասխանում։ Բայց հավատացեք՝ կարող եմ ոչ միայն համարժեք, այլ խիստ անհամարժեք։ Ախր շատերիդ իրական կյանքում գիտեմ՝ ձեր ապրածն էլ, ձեր դուխն էլ, ձեր արժեքներն էլ, իրական շահերն էլ։ Երկու կոպեկի համար ձեր ծնողներին էլ կծախեք, եկել եք բարոյականության դասեր ե՞ք տալիս։ Փողոցում հանդիպեք, ամոթից ճամփեքդ կփոխեք…

Ով էլ իմ խոսքերի ու որոշումների մեջ հետին միտք է տեսնում, կհիշեցնեմ՝ «каждый все понимает по мере своей испорченности»:

Հա, ու երբեք ոչ մեկիդ թող չթվա, թե ինձնից շատ եք մտածում մեր երկրի համար։ Թերևս այսքանը: Լավ մնացեք: Չեմ սիրում բոլորիդ )», – գրել է պատգամավորը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում