Friday, 10 07 2026
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր

Նախարարը հստակ հայտարարել է, որ իրենք կաշկանդված չեն սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել

Օրերս տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը, որտեղ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին։ Նախարարը նշել է, որ դատաիրավական բարեփոխումները իրականացվում են կարճաժամկետ և երկարաժամկետ փուլերով,  կարճաժամկետ՝ 2019 թ. հոկտեմբեր-2020 թ. հոկտեմբեր, և երկարաժամկետ՝ 2020-2023թ. դեկտեմբեր: Կարճաժամկետ բարեփոխումների մեջ նախարարն ընդգծել է դատավորների բարեվարքության գնահատման անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակումը և նախագծերի ներկայացումը ԱԺ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների կարողությունների զարգացումը և նյութատեխնիկական աջակցությունը և այլն։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով նախարարի կողմից հնչեցրած կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներին, նշեց, որ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հստակ մոտեցում պետք է լինի․բարեվարքության կանոնների կամ վեթինգի չափանիշների մշակել և կիրառել ոչ միայն դատավորների, այլ նաև իրավապահ և պետական մարմինների մյուս աշխատակիցների նկատմամբ։ Իրավապաշտպանը նշեց, որ չի կարելի միայն դատավորների վեթինգով սահմանափակվել։ Ըստ նրա՝ եթե ԲԴԽ դատավորներն էլ վեթինիգի ենթարկվեն և որոշ անձինք վեթինգի արդյունքում զտվեն, ապա պետք է նոր ընտրություններ լինեն։

«Քննչական կոմիտե, ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն, այս բոլոր կառույցների համար տրամաբանական է, որ նախատեսվի առանձին մարմին վեթինգի իրականացման համար, սա կարճաժամետ առումով ավելի հիմնավոր կլիներ»,-հավելեց նա։

Սաքունցի դիտարկմամբ՝ կարևոր հարց է այն, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ դատաիրավական համակարգի փոփոխությունների ռազմավարությունը չի կարող իր մեջ չներառել սահմանադրական փոփոխությունները, որովհետև գոյություն ունեցող կառավարման մեխանիզմի շրջանակում ինչպիսի օբյեկտիվ և կատարյալ չափանիշներ լինեն, բովանդակությամբ նրանք մնալու են սուպերվարչապետական տրամաբանության շրջանակում, իսկ  բովանդակային փոփոխությունների կարող ենք հասնել միայն ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում, որպեսզի սահմանադրական փոփոխությունների արդյունքում պետք է ապահոված լինի դատական մարմինների անկախությունը քաղաքական իշխանությունից։ Այլապես, ըստ զրուցակցիս, եթե այս հարցերի պատասխան չի տրվելու, երկարաժամկետ ռազմավարությունը արդյունք չի տա։

Արթուր Սաքունցը նշեց, որ օրերս հանդիպել է արդարադատության նախարարի հետ, որտեղ նախարարը հստակ հայտարարել է, որ իրենք կաշկանդված չեն սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել․ «Նա նշեց, որ կաշկանդված չեն, բայց պետք է ոչ թե ռազմավարությունը ընդունվի, հետո նոր հանգեն եզրակացության, որ պետք է սահմանադրական փոփոխություններ կատարել, այլ ի սկզբանե նախատեսեն»,-ասաց Սաքունցը՝ հավելելով, որ դատաիրավական մարմինների անկախության երաշխավորությունը պետք է սահմանադրության մակարդակով լինի։

Վարչապետի հետ հանդիպմանը արդարադատության նախարարը նշել է, որ հիմա հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի առումով ներկայում քննարկումներն ընթանում են 2 հիմնական կառույցի ստեղծման շուրջ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և Հակակոռուպցիոն կոմիտե:

Այս հարցը իրավապաշտպանների կողմից  միանշանակ չի ընդունվում։ Ըստ Սաքունցի՝ սա դեռ պետք է քննարկվի, քանի որ հակակոռուպցիոն կոմիտեն իրավապահ մարմին է հանդես գալու։

«Հակակոռուպցիոն կոմիտեի անկախությունը քաղաքական իշխանության անկախությունից պետք է երաշխավորված լինի։ Սա պետք է սահմանափակված չլինի քաղաքական նպատակահարմարությամբ։ Երկրորդ՝ կոմիտեն պետք է համալրվի կադրերով, որոնք բարեվարքության կանոններին կհամապատասխանեն։ Մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից կոռուպցիոն հանցագործություններով քննության իրականացման գործառույնը տրամադրվում է ԱԱԾ-ին, որի հետ մենք համաձայն չենք և գտնում ենք, որ ԱԱԾ-ն նախաքննություն կամ քննություն իրականացնելու որևէ գործառույթ չպետք է ունենա։

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից կոոուպցիոն հանցագործությունների քննությամբ պետք է քննչական կոմիտեն զբաղվի»,-ասաց նա։ Բացի այդ, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պետք է ընտրվի մասնագիտական խորհրդի կողմից առաջադրած թեկնածուն, բայց որին պետք է ԱԺ-ն ընտրի, եթե նույնիսկ վարչապետը պետք է առաջադրի, պետք է ընտրի ԱԺ-ն։ Ըստ նրա՝ չի կարող լինել առանձին հակակոռուպցիոն ռազմավարություն և մեկուսի դիտարկվի դատաիրավական փոփոխությունների հայեցակարգը, երկուսը պետք է մեկ ամբողջական փաթեթի մեջ դիտարկել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում