Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին շատ գոհ է իր սաներից: Իտալացի մասնագետի կարծիքով` նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են, ովքեր կարող են էական հաջողությունների հասնել:
«Իհարկե, դժվար է համեմատություններ անել: Ես հզոր թիմեր եմ գլխավորել: «Ռեալ»-ն իմ գլխավորած թիմերից ամենակատարյալն է.«արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստներից շատ գոհ եմ: Այստեղ համադրված են փորձը, երիտասարդությունն ու կամքը:
«Բարսելոնա»-ին միշտ ուժեղ թիմ եմ համարել: Նրանք խնդիրներ ունեին, բայց կատալոնացիները հաղթահարել դժվարությունները: Նրանց դեմ խաղում հավասար պայքար կընթանա խաղադաշտում»,- ասել է Անչելոտին:





































