Տոկիոյի մոտ երկու նավերի բախման հետևանքով անհետ կորել է Չինաստանի 9 քաղաքացի: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Տոկիոյի ծոցի մոտ: Բախվել են Պանամայի դրոշի ներքո նավարկող բեռնանավն ու հարավկորեական նավը:
Նախնական տվյալներով՝ Պանամայի դրոշի ներքո նավարկող նավում եղել են 20 չինացիներ, նրանցից 11-ին հաջողվել է փրկել, մյուսների ճակատագիրն անհայտ է: Նավը խորտակվել է:
Ներկայում պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: Իրականացվում են անհետ կորածների որոնողական աշխատանքներ:










































