Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Իշխանությանը քննադատում ենք հեղափոխությունը պատշաճ կերպով չանելու համար. Լևոն Զուրաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակին է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

– Հարգելի՛ Զուրաբյան, որպես արտախորհրդարանական ուժ, ձեր գնահատմամբ՝ ով կամ ինչն է այսօր ազդում Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի վրա:

– Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական… Դժվար է պատասխանել, գործոնները շատ են, կփորձեմ միանգամից մեխին խփել: Մենք շատ անհանգիստ ենք, ամբողջ ժողովուրդն է անհանգիստ հեղափոխության ճակատագրի համար:

– Ռիսկե՞ր են առաջացել:

– Ռիսկեր չեն կարող չառաջանալ, միշտ եղել են և կլինեն, կյանքը բուռն է զարգանում… Գլխավոր խնդիրը հետևյալն է՝ մենք ունեցանք շատ կարևոր հեղափոխություն, շատ բան փոխվել է դեպի դրականը, նախևառաջ մենք ազատվեցինք թալանչիական ռեժիմից, համակարգված կոռուպցիայից կրիմինալի ճնշումներից, ազատվեցինք «լավ տղերքի» լկտի դրսևորումներից, ժողովուրդը սկսել է մի քիչ ավելի ազատ շնչել, այսինքն՝ հոգեբանական փոփոխությունը շատ ակնհայտ է, հեռանկարներ բացվեցին մեր երկրի առաջ: Միևնույն ժամանակ, մենք չենք հասել մի իրավիճակի, երբ կարող ենք ասել, որ հեղափոխությունն ավարտված է կամ հաղթանակած է, չենք կարող ասել, որ սա արդեն կայուն վիճակ է, մնում է ուղղակի զբաղվել երկրի կատարելագործման գործով: Ինչի՞ համար էր այս հեղափոխությունը, որի համար տասնյակ տարիներ պայքարել ենք: Այս հեղափոխությունը հետևյալ պրոբլեմները վերացնելու համար էր՝ կոռուպցիա, մենաշնորհներ, ապօրինի արտոնություններ, թալան և իրավական «բեզպրեդել»: Հեղափոխությունից անցել է մեկ տարի երկու ամիս, թվում էր, թե ամենաառաջին և կարևորագույն գործը, որ պետք է արվեր կոռուպցիոն համակարգը ջարդելու և մեր պետության առողջացման համար, այն էր, որ ապօրինի հարստացած այն պաշտոնյաները, որոնք քայքայել են այս պետությունը, պատասխանի կանչվեն, պատժվեն, նստեն բանտ:

– Ձեր ասածը իշխանությունն էլ է ընդունում, որ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը դանդաղ է ընթանում:

– Շատ դանդաղ է ընթանում… Հայաստանում համակարգված, համատարած կոռուպցիայի մասին ՀԱԿ-ի 80 էջանոց փաստաթղթում մանրամասն ներկայացվել են կոռուպցիոն երևույթները, նաև նշված են այն մարդկանց անունները, որոնք պետք է պատժվեին որպես ապօրինի հարստացած մարդիկ: Ես թվարկեմ այդ անունները, դուք ասեք՝ ո՞ւր են այդ մարդիկ. Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Գագիկ Խաչատրյան, Արմեն Գևորգյան, Տարոն Մարգարյան, Սուրիկ Խաչատրյան՝ հայտնի Լիսկան, Աղվան Հովսեփյան, որին փոխանակ պատժեն, տոնակատարություններ են անում և հետն աղուհաց կիսում, պատվում: Այլ մարդիկ էլ կան՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան, որը պատասխանատու է «Հյուսիս-Հարավ» ծրագրի ձախողման և թալանի համար:

– Դուք կարծում եք, թե հիմա ասում եք բաներ, որ իշխանությունը չգիտի՞ այդ մասին:

– Ո՛չ: Ես ասում եմ հետևյալը՝ եթե մենք ավելի քան 20 տարի խոսել ենք կոռուպցիոն ռեժիմի մասին՝ դեմքերով, գործերով, և այս ամեն ինչի տակ այսօրվա իշխանությունն էլ է ստորագրել, հիմա մեկ տարի երկու ամիս անց ինչո՞ւ է միակ մարդը, որ նստած է բանտում, Մանվել Գրիգորյանը: Մ. Գրիգորյա՞նն է պատասխանատու այս ամբողջ կոռուպցիոն համակարգի ստեղծման, ծաղկման  համար, դա արդա՞ր է, այդ մեկ մարդը պիտի նստե՞ր: Սա միայն հռետորական հարց չէ: Ուզում եմ բացատրել՝ ինչու եմ սա կարևոր համարում, ես ոչ թե արյուն եմ ուզում կամ ուզում եմ մարդիկ պատժվեն, որ մեր սրտերը հովանան…

– Հասկանալի է, որ այդպես չեք պատկերացնում, բայց չեք ասում, թե ինչ եք պատկերացնում:

– Երկու խնդիր կա, մենք ոչ թե վրեժխնդրության հարց ենք լուծում, այլ կարծում ենք, որ երկիրը երկիր չի դառնա, եթե մարդիկ չիմանան, որ գողանալ չի կարելի, պետական պաշտոնյան պետք է պատժվի, սա պիտի լինի դաս ապագա «սերժերի», պաշտոնյաների համար, և երկրորդ՝ խոսքը միլիարդավոր գողացված փողերի մասին է, որոնք կենսական անհրաժեշտություն են մեր երկրի համար և պետք է վերադարձվեն: Խոսենք մեթոդներից: Ես համարում եմ, որ կիրառվող մեթոդները շատ սխալ են: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում, որ Սաշիկ Սարգսյանը կամ այլ մարդիկ 18 մլն դոլար տալիս են պետբյուջե կամ ինչ-որ հիմնադրամների, և ինչ է, մի գիշերվա մեջ դարձան բարերարնե՞ր. այսինքն՝ երբ որ կիրառվում է այս մեխանիզմը՝ առանց իրավական արարողակարգի այդ գումարները մուծվում են պետական բյուջե կամ այլ հիմնադրամներ, դա շատ վտանգավոր մխանիզմ է:

– Վտանգավոր է, որովհետև քի՞չ են մուծում:

– Նախ՝ մենք չենք հասկանում՝ դրա տակ ինչն է թաքնված, չենք հասկանում՝ այդ մարդիկ ինդուլգենցիա են ստանում, դրանից հետո հրեշտա՞կ են դառնում և կարելի է դրանից հետո նրանց չդատե՞լ, ի՞նչ է ընկած այդ ամեն ինչի հիմքում, արդյո՞ք կան թաքնված խնդիրներ: Այս հարցը հստակ լուծում ունի, ժամանակին դա շատ հստակ արել է Սաակաշվիլին Վրաստանում՝ ամեն ինչ արել է օրենքով: Խորհրդարանն ընդունել է որոշում, ըստ որի՝ կարելի է կատարել իրավական գործարք. դատախազը կանչում է, ասենք, Սուրիկ Խաչատրյանին և ասում՝ մեր հաշվարկներով թալանել ես այսքան գումար (օրինակի համար՝ 100 մլն), առաջարկում ենք իրավական գործարք, մուծում ես 95 միլիոնը պետությանը, դատապարտվում ես որպես հանցագործ, թեև անազատության մեջ չես հայտնվում, և ընդունում ես այս գործարքը, եթե չես ընդունում, խնդրեմ, դա քո իրավունքն է, բայց դա նշանակում է, որ մեր հետախուզական, քննչական ապարատի ուժը կուղղենք քո կողմից կատարված բոլոր հանցագործությունների բացահայտմանը, կնստես տարիներ շարունակ և այլն: Սա շատ էֆեկտիվ մեթոդ է, որևէ կասկած չկա, թե այս դեպքում ինչ-որ բան թաքնված է: Իսկ այսպես, որ անում է իշխանությունը, պրոբլեմատիկ է… Մենք չենք ուզում լինել դիտորդի կարգավիճակում, սա նաև մեր հեղափոխությունն է, միայն ՀԱԿ-ը չէ, մեր ամբողջ ժողովուրդն է պահանջատեր: Մեր ամբողջ ազգը դուրս է եկել փողոց այս հարցերի լուծման համար:

– Ձեր ասածը համարե՞լ դժգոհություն իշխանության հանդեպ:

– Մեր ասածը պետք է համարել քննադատություն: Փաշինյանը քննադատությունը շատ օգտակար բան է համարում: Բայց մեր քննադատությունը տարբերվում է ռոբասերժադաշնակցական կամ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների քննադատությունից, նրանք այլ տեսակետից են քննադատում: Մենք ոչ թե քննադատում ենք հեղափոխություն անելու, այլ հեղափոխությունը պատշաճ կերպով չանելու համար… Հեղափոխականների ճամբարը շատ մեծ է, այնտեղ էլ կարող են լինել տարաձայնություններ՝ կապված ռազմավարության, մարտավարության հետ: Մենք միշտ ունենք մեր տեսակետը, փետրվարին մենք ներկայացրինք երկրի զարգացման մեր ծրագիրը…

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում