Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու

«Ես կողջունեմ՝ եթե Քոչարյանն էլ միանա չորս ուժերի կոնսոլիդացիային»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Սերժ Սարգսյանի՝ Ազգային ժողովում նախկին պաշտոնական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը առաջիններից էր, ով հայտարարեց, թե պատրաստ է ընդունելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ կոնսոլիդացվելու առաջարկը: «Առաջին լրատվական»-նն այս կապակցությամբ մի քանի հարց ուղեց Գ․ Իսագուլյանին:

– Պարոն Իսագուլյան, Դուք առաջինը հայտարարեցիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կոնսոլիդացվելու մասին, մինչև հիմա Ձեզ հանդիպման հրավեր չի՞ եղել: Խորհրդարանական ուժերից երկուսի հետ արդեն հանդիպում-քննարկում է եղել:

– Ես կարծում եմ, որ շուտով այդ հանդիպումը տեղի կունենա: Մենք ողջունել ենք այդ նախաձեռնությունը, մեզ համար հատկապես ընդունելի էր յոթերորդ համագումարում ԲՀԿ առաջնորդի ելույթը, այնտեղ մատնանշած կետերը: Սա այն դեպքն է, երբ գործարարը փորձում է ինքնուրույն դրսևորվել՝ շատ կարևոր երևույթ է հայաստանյան իրականության մեջ, որովհետև բոլոր գործարար շրջանակները միշտ վախեցել են, որ եթե իշխանության հետ կապված որևէ խնդիր, նոր ծրագիր, նոր գաղափար ասեն, ապա իշխանությունն անպայման իր գործողությունները կսկսի:

Այդ առումով երբ նա համարձակություն ուենցավ այդ մասին հստակ ասելու և գնաց այս միավորման քայլերին, որտեղ նա, ըստ էության որոշիչ, կենտրոնական դեր է ստանձնել, դա խոսում է այն մասին, որ նրանք շատ լուրջ են տրամադրված, և դա շատ ողջունելի է: Այսինքն՝ կրկնակի բան է տեղի ունեցել՝ ոչ միայն ոչ իշխանական ուժերն են միավորվել, այլ նաև գործարար աշխարհին ցույց է տրվում , որ նրանք իշխանությունից չպետք է վախենան, որովհետև նրանցից շատերն էլ են հոգնել այս վիճակից և նրանք էլ են սպասում նոր իրավիճակի:

Հավատացեք, գործարարը կուզենար, որ ինքը հանգիստ կարողանար իր գործունեությունը ծավալել և չխառնվել քաղաքականությանը: Հիմա շատերը մանդատ ինչի՞ համար են ուզու՝ որ կարողանան ապահովագրել իրենց գործարար գործունեությունը։ Երբ գործարարն ինքնուրույն է, անկախ է, և իր գործունեությունը օրենքի շրջանակներում է, որևէ մեկից կախում և վախ չունի, բնականաբար իր գործունեությունն ավելի նպաստավոր է, և ոչ մի իշխանափոխություն իր համար անընդունելի ու անընկնալելի չէ: Այդ առումով բավականին դրական գործունեություն է ծավալել «Բարգավաճ Հայաստանը», և մեր աջակցությունը դրան միանշանակ է:
– Ինչ որ փուլում հնարավո՞ր է այդ նախաձեռնությանը միանա նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա վերջին շրջանում կառավարությանն, օրինակ, կոշտ քննադատության ենթարկեց, ինչը և անում է այս կոնսոլիդացիան նախաձեռնողը:

– Եկեք դրանք չնույնականացնենք: Փառք Աստծո, և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահներն այն մարդիկ են, ովքեր ինքնուրույն որոշումներ կայացնելու ոչ մի խնդիր չունեն: Ես, օրինակ, կողջունեի, եթե երկուսն էլ մասնակցեին այս գործընթացներին:

– Այսինքն՝ կողջունեիք, եթե Ռոբերտ Քոչարյանն էլ մասնակցեր:

– Այո՛, և նաև Լևոն-Տեր-Պետրոսյանը, ինչի՞ մասին է խոսքը:

– Լևոն Տեր-Պետրոսյանը կա այս գործընթացներում:
– Դե դա իրենց որոշելու խնդիրն է, այս գործընթացներն իրենց հետ կապելը ճիշտ չեմ համարում: Ասել, որ նրանց աջակցությամբ, թելադրանքով կամ խորհրդով է՝ ոչ: Այս գործընթացները կոնկրետ ԲՀԿ-ի պարագայում գիտեմ, որ Գագիկ Ծառուկյանի որոշելիքն է եղել, և այդ հարցն իրենց կուսակցությունում շատ լուրջ քննարկվել է:

– Իսկ այս գործընթացը մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ տանելո՞ւ է:

– Նպատակը դա չէ, նպատակը նոր ծրագրեր առաջարկելն է:

– Բայց Սերժ Սարգսյանը Ձեր ներկայացրած նոր ծրագրերին կհամաձայնի՞։

– Դե հիմա, դա արդեն իրենց պետք է հարցնեք․․․Ես կարծում եմ, որ գործընթացներն այն վիճակում են, որ նախագահն ինքը շահագրգռված լինի նոր ծրագրեր ու մոտեցումներ լսելու:

– Այսինքն՝ Ձեր նոր ծրագրերով Սերժ Սարգսյանի հետ եք աշխատելո՞ւ։

-Ես այդպիսի բան չեմ ասում, ես ինքս որոշում չեմ կայացրել, ես չգիտեմ՝ այդ միավորումն ինչի կբերի, բայց չեմ կարծում, թե գերխնդիրը Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում