Tuesday, 07 05 2024
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան

Քոչարյանի նոր սպառնալիքը․ նա իրեն օրենքից դուրս դրեց

Ռոբերտ Քոչարյանի գործով ցանկացած դատական ակտ, որը կլինի այս ճնշման տակ կայացված, ի սկզբանե ոչ լեգիտիմ է․ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նա հիշեցրել է, որ երբ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց անձնական միջնորդությունները հաշվի առնելով փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը, ՀՀ վարչապետը, այնուհետև ԱԺ իշխող ուժի պատգամավորները ուղղակի կոչ արեցին ճնշում գործադրել դատական համակարգի վրա, ուղղակիրոեն մասնակցեցին ճնումների իրագործմանը, մարդկանց կոչ արեցին փակել դատարանների մուտքերն ու ելքերը, որն իրականացավ: «Սա պարզ մեսիջ էր վերաքննիչ դատարանին, նաև ապագայում պարոն Քոչարյանի հետ առնչություն ունեցող բոլոր դատավորներին, թե ինչ տեղի կունենա, եթե երբևիցե նրանցից որևէ մեկը կհամարձակվի Քոչարյանի վերաբերյալ կայացնել այնպիսի որոշում, որը վարչապետի կամ ԱԺ մեծամասնություն կազմող ուժի սրտով չլինի: Սա ուղղակի եւ ամենաբիրտ ճնշումն էր իշխանական երկու ճյուղերի կողմից իշխանական երրորդ ճյուղի նկատմամբ: Սա աննախադեպ երևույթ էր, որն ուղղակի դարձրեց ոչ լեգիտիմ ցանկացած կայացվելիք դատական ակտ, որը կլինի պարոն Քոչարյանի դեմ: Այսինքն ցանկացած դատական ակտ, որը կլինի այս ճնշման տակ կայացված, ի սկզբանե ոչ լեգիտիմ է»,-հայտարարել է փաստաբանը:

Քոչարյանի ու նրա պաշտպանական թիմի մարտավարությունն ակնհայտ է։ Նախ՝ նրանք փորձեցին ստանալ առավելագույնը, ինչն արեցին դատավոր Դավիթ Գիրգորյանի միջոցով՝ փոխվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ապա քրեական գործը կասեցվեց ու ուղարկվեց ՍԴ։ Սա, այսպես կոչված, մաքսիմալիստական ծրագիրն էր, որը ենթադրում էր մի կողմից Քոչարյանի ազատություն անորոշ, երկարատև ժամանակով, մյուս կողմից՝ հեռանկար, որ ՍԴ-ն երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը կհամարի հակասահմանադրական, ու նա քրեական հետապնդումից առհասարակ ձերբազատվելու հնարավորություն կստանա։ Սա, ըստ էության, դավադիր մի ծրագիր էր, հակահեղափոխական ռևանշի դրսևորում, մի վիճակ, որը քաղաքական հարթության վրա ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նրա քաղաքական հեռանկարը։

Այս թեմայով մի քանի անգամ առիթ ունեցել եմ հանդես գալ հոդվածներով ու հիմա էլ պնդում եմ, որ Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը՝ իր այսօրվա ռեսուրսներով, ի վիճակի չէր ինքնուրույն, ավտոնոմ ռեժիմով նման ծրագիր մշակել ու իրականություն դարձնել։ Էլ չեմ ասում այն մասին ու դա տեսանելի է նույնիսկ անզեն աչքերով, որ նախկին համակարգն, ըստ էության, կազմաքանդված է ու դրա առանձին սեգմենտներ նույնիսկ գտնվում են խուլ հակադրության մեջ։ Ասել կուզի, որ այս դավադրությունն ունի արտաքին հովանավոր ու, դատելով բազմաթիվ կոմպոնենտներից, հայկական հեղափոխության, Հայաստանի ինքնիշխանության հիմնական սպառնալիքը գալիս է Մոսկվայից։

Սակայն նույնիսկ այս պարագայում Մոսկվան կամ նրա հայաստանյան սատելիտներն ամենակարող չեն՝ հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու ու նրան ազատությունից զրկելու հարցում գոյություն ունի աննախադեպ հանրային կոնսոլիդացիա։ Ի դեպ, այս գործոնը պետք չէ ուղղակի կապի մեջ դնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ։ Եթե անգամ այն անկում է ապրել կամ գահավիժի, Քոչարյանի հարցում Հայաստանի հասարակության դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվի, որովհետև այն ստատիկ է ու, ըստ էության, նույնն է՝ հեղափոխությունից առաջ ու հետո։

Թերևս սա դավադրության հեղինակները հասկացել են ու անցել են պլան Բ-ին, որի իմաստն այն է, որ հնարավորինս ապալեգիտիմացվի Քոչարյանի ու մյուսների դատական գործընթացը՝ մի կողմից, Հայաստանի նկատմամբ ռուսական հնարավոր ճնշումները լեգիտիմացնելու, մյուս կողմից՝ հնարավոր դատավճիռը ՄԻԵԴ-ում բողոքարկելու նպատակով։ Սրա մասին էր փաստաբանի երեկվա ասուլիսը, որի միջոցով Քոչարյանն, ըստ էության, քողարկված սպառնալիք էր հասցեագրում Հայաստանի հասարակությանը։

Չեմ կարող չնկատել, որ Հայաստանի իշխանության որոշ չմտածված քայլեր ու քաղաքականությունն՝ առհասարակ, ակամայից նպաստում է Քոչարյանի պաշտպանական թիմի մարտավարությանը։ Ֆունդամենտալ առումով՝ դատական ռեֆորմի հարցում Նիկոլ Փաշինյանի թիմն աններելիորեն ուշացել է ու դրա մասին հիշել է կոնկրետ դատական որոշումից հետո, ինչն ավելորդ քաղաքական ենթատեքստ է հաղորդում Քոչարյանի գործին ու ստվերում է բուն ռեֆորմի գաղափարը։ Էլ չեմ ասում, որ դատարանների մուտքերն արգելափակելու իմպուլսիվ ու չմտածված քայլն իրապես նվեր էր Քոչարյանին։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանի թիմը մտածված ձևով լեգիտիմացնում է Քոչարյանին՝ ընդդիմության լիդերի կարգավիճակում։ Կարճաժամկետ կտրվածքով դա գուցե դիվիդենտներ բերի իշխանությանը, սակայն հեռանկարի իմաստով՝ կարող է ոչ միայն կասկածի տակ դնել ընթացող դատավարության լեգիտիմությունը, այլ երկրում հասունացնել լրջագույն սահմանադրական ու քաղաքական ճգնաժամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում