Արգենտինայում, ի հիշատակ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան առաջին տարելիցի, թողարկվել են փոստային նամականիշեր և ծրարներ: Չավեսը մահացել էր 2013-ի մարտի 5-ին, քաղցկեղից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դրանց ներկայացման պաշտոնական արարողությունը կազմակերպվել էր երեկ Բուենոս Այրեսում Վենեսուելայի դեսպանատան և Արգենտինայի փոստային ծառայության կողմից: Չավեսին պատկերող երկու նամականիշերով ծրարի թողարկումը դարձել է առաջինը՝ «Հերոսներ և առաջնորդներ» շարքից: Նամականիշերից մեկում Չավեսը ձեռքում պահել է Հարավային Ամերիկայի քարտեզը, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ հենց նա է եղել տարածաշրջանային ինտեգրման նախաձեռնողներից մեկը:
Բուենոս Այրեսում Վենեսուելայի դեսպան Կառլոս Մենդոսան երախտագիտություն է հայտնել Արգենտինային վենեսուելացի ժողովրդին և բոլիվարական հեղափոխությանը մատուցած շռայլ նվերի համար: