Monday, 29 04 2024
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում

Չի կարելի տարբեր ձևերով խոցել. խնդիր է դրված քաղաքական երկրորդ ուժին լռեցնել. Ճոյտը՝ Ծառուկյանի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)։

Պարոն Հակոբյան, արտախորհրդարանական ուժերից մեկը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, դիմել է ԱԺ նախագահին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու համար՝ ներկայացնելով փաստեր, որ նա գործարար է, զբաղվում է բիզնեսով, ինչն անհամատեղելի է պատգամավորական գործունեության հետ։ Գլխավոր դատախազությունն էլ արդեն դիմումն ուղարկել է ՀՔԾ։ Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները, և հնարավոր համարո՞ւմ եք, որ Ծառուկյանին կզրկեն մանդատից։

– Չեմ կարծում։ Չմոռանանք, որ Ծառուկյանի խմբակցությունը քաղաքական երկրորդ ուժն է։ Բայց այս նոր գործընթացը, կարծես թե, ինձ հիշեցնում է 2015 թվականի դեպքերը, երբ Հանրապետական կուսակցությունը փորձ արեց լռեցնել Ծառուկյանին, և Ծառուկյանն ինքը ժամանակավորապես սառեցրեց իր քաղաքական գործունեությունը և հետագայում նոր վերադարձավ։ Հիմա նույնպես կարծում եմ, որ նման գործընթաց է, բայց սա շատ ծիծաղելի է, որովհետև պետական ոչ մի մարմնում, պետռեգիստրում գրված չէ, թե Ծառուկյանը ինչ-որ հիմնարկում տնօրեն է կամ հիմնադիր։ Հիմա մենք գործ ունենք չհասկացող մարդկանց հետ, որոնք չեն հասկանում, որ սեփականատերը կարող է իր բիզնեսը տալ կառավարման, բայց պարբերաբար հանդիպել կոլեկտիվի հետ, աուդիտ անցկացնել իր հիմնարկներում, հաշվետվություն պահանջել։ Ամբողջ աշխարհում է այս պրակտիկան։

Դա հասկանալի է, հստակ է, բայց հստակ է նաև այն, որ Գագիկ Ծառուկյանը գործարար է, և միայն ցեմենտի հետ կապված վերջին պատմության ժամանակ նա ինքը իր հարցազրույցների ժամանակ պնդում էր դա։

– Ոչ թե ինքն է զբաղվում, այլ սեփականությամբ իրեն պատկանող գործարանը տվել է հավատարմագրային կառավարման։ Եթե մի բան այնպես չի կատարվել, սեփականատերը մեղավոր չէ, մեղավորը տնօրենն է, և նա է ենթարկվում պատասխանատվության։

Պարոն Հակոբյան, տարիներ շարունակ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճած են եղել, և մշտապես խոսվել է դրանք տարանջատելու կարևորության մասին։ Նոր իշխանությունների գալուց հետո էլ ավելի կարևորվեց այդ գործընթացը։ Չե՞ք կարծում, որ սա լավ առիթ է՝ վերջնականապես տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը։

– Իմ կարծիքով՝ եթե նման գործընթաց կար, ապա այսպես չպետք է լիներ։ Առհասարակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է այս քննարկումներին չմասնակցեր, քանի որ կարող էին առաջ գալ բիզնես շահեր, շահերի բախում։

Նկատի ունեք ցեմենտի հետ կապված քննարկումնե՞րը։

– Այո։ Ծառուկյանը, լինելով ազնիվ մարդ, չէր կարող հավաքված մարդկանց հանդեպ անտարբեր մնալ։ Նա ինքը գնաց իր ժողովրդի հետ հանդիպման և փորձեց լուծում տալ խնդրին։ Ծառուկյանը խոսում է ցանկացած հարցի շուրջ, որտեղ կա ժողովրդի շահը. մենակ ցեմենտը չի։ Գուցե խոսքի մեջ ինչ-որ բառ էնպես չասի, կամ իր սեփականությանը լավ տիրապետելու պատճառով ինչ-որ արտահայտություններ անի, որից ժողովուրդը կմտածի, թե ինքն անձամբ է զբաղվում գործով, բայց ինքն ուզենա էլ՝ չի կարող զբաղվել, քանի որ ինքը խոշոր բիզնեսով զբաղվող սեփականատեր է և, եթե ուզենա էլ չի կարող զբաղվել, քանի որ ժամանակը չի ների։

Այդ դեպքում, Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը բերվեց օրակարգ։ Ի՞նչ խնդիր է լուծվում դրանով։

– Չի կարելի քաղաքական դաշտի երկրորդ ուժին պարբերաբար, տարբեր ձևերով խոցել։ Քաղաքականությունը մի քիչ նուրբ աշխատանք է։

Եթե ձեր նշած քաղաքական դաշտի երկրորդ ուժը պարբերաբար խոցվում է, նշանակում է՝ խոցելի է, չէ՞։

– Դե, գիտե՞ք ոնց. եթե ուշադիր նայենք, ապա առաջին ուժն ավելի շատ պետք է խոցվի, քան երկրորդ ուժը։

– Ինչո՞ւ։

– Որովհետև առաջին ուժն ինքն է պատասխանատվություն վերցրել երկրի զարգացման ու տնտեսության զարգացման համար, իսկ երկրորդ ու երրորդ ուժերն ընդդիություն են և վերահսկողի ֆունկցիա ունեն։ Պարզապես ԱԺ պատգամավորները որ մարզ գային ու ընդունելություն կազմակերպեին, կտեսնեին, թե ինչքան դժգոհ մարդ կա այսօրվա տնտեսական քաղաքականությունից։ Իշխող կուսակցությունը, որը մեծամասնություն է և պատասխանատվություն է վերցրել աշխատանք կատարել, դա չի անում, ու ստացվում է, որ նրանց փոխարեն պատասխանատվություն է կրում երկրորդ ուժը, որն ընդդիմություն է։ Անհասկանալի իրավիճակ է քաղաքական դաշտում։ Իշխանությունը չի աշխատում, որին պետք է քննադատեր երկրորդ ընդդիմադիր ուժը, բայց հիմա հակառակն է։ Իշխանությունն է քննադատում ընդդիմությանը։ Էդպես ո՞նց կարելի է։

Պարոն Հակոբյան, Դուք պարբերաբար սլաքները ուղղում եք իշխանության կողմը, բայց Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց սկսել է «Քաղաքացու որոշում» անունով նորաստեղծ կուսակցությունը։

– Չգիտեմ ով է սկսել, բայց խնդիր է դրված քաղաքական երկրորդ ուժին լռեցնել, չթողել, որ նա կարողանա արտահայտվել այնպես, ինչպես մտածում է։ Խնդիր է դրված քաղաքական երկրորդ ուժին՝ ընդդիմությանը, դաշտից դուրս մղել։

Դուք  նշեցիք, որ գործող իշխանության տնտեսական քաղաքականությունը խոցելի է։ Ինչո՞ւ եք նման պնդումներ անում։

– Իհարկե խոցելի է։ Շատ փաստարկներ կարելի է բերել, բայց մենք դա չենք անում, ժամանակ ենք տալիս, որ ռազմավարություն մշակեն, գործ անեն։ Բայց իրենք առիթից օգտվում են, շոու են սարքում, թե բա՝ խմբակցության ղեկավարը ցեմենտի գործարան ունի, եկեք քննադատենք, օրենք փոխենք։ Մարդիկ, որ իրենց կյանքում մի շաքարաքլոր չեն սարքել, ԱԺ-ում լուրջ դեմքով նստել՝ տնտեսությունից են խոսում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում