Sunday, 16 06 2024
Հրդեհ Գետամեջ գյուղում
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին

Հեղափոխությունը միայն Սերժին մերժելը չէր. մենք այսօր ունենք օրակարգի ձևավորման խնդիր

Հայաստանի ներքաղաքական կյանքում աժիոտաժ է առաջացնում անգամ մանրուքը, որ թվում է՝ երբևէ չպետք է տեղավորվեր քաղաքական դիսկուրսում։ Բայց ճիշտ հակառակ պատկերն է․ որևէ շարքային դրվագ կարող է բերել ներքաղաքական ճգնաժամի եզրահանգման, էլ չեմ ասում՝ աշխարհաքաղաքական հարցի քննարկման։ Այստեղից էլ բնականոն հարց է առաջանում, իսկ ո՞ւր են քաղաքական օրակարգի այն հարցերը, որոնց բացակայությունն էլ, հավանաբար, բերում է քաղաքական մանիպուլյացիաների բազմացման:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին հրապարակախոս Նարինե Դիլբարյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը, քաղաքագետ Գոռ Հակոբյանը:

Ընդդիմություն-իշխանություն շփումներում քննադատությունները հաճախ վերածվում են վիրավորանքների, սադրանքի, ինչը, ըստ Հակոբ Բադալյանի, պայմանավորված է նաև նրանով, որ ավելի քան երկու տասնամյակ է մեզանում քաղաքական մշակույթի բացակայության խնդիր կա, որն այդպես էլ չձևավորվեց: «Ջրի երեսին մնալու, հանրային վստահություն կամ յուրայինների վստահությունն ունենալու համար առաջանում է ձգտումը, թե ով ում ավելի սուր կբնորոշի կամ կպիտակավորի: Եվ այս միտումը դեռ շարունակվում է, որովհետև իրավիճակը փոխվել է, բայց քաղաքական շատ դերակատարների ընկալումները չեն փոխվել: Նաև սա է պատճառը, որ ունենք նոր օրակարգի ձևավորման խնդիր, հենց այդ հին տրամաբանությունն է, որ որևէ մեկի մոտ չի առաջացնում օրակարգ ձևավորելու և այն լրջացնելու պատասխանատվությունն ու համարձակությունը և անցնել թե՛ հանրության, թե՛ միմյանց հետ բոլորովին այլ հարաբերությունների»:

Հայաստանի և ՌԴ վարչապետների մասնակցությամբ աղմուկ հանած դրվագի վերաբերյալ Ն. Դիլբարյանը նկատեց, որ հայ-ռուսական հարաբերությունների նոր մակարդակի ջատագովները ևս ներքաշվեցին աղմուկի մեջ: Նրա գնահատմամբ՝ լայն առումով Փաշինյանը պաշտպանության կարիք չուներ, նա շատ գրագետ է խոսում ռուսերեն, և այդ միջադեպն էլ այն միջադեպը չէր, որ այդպիսի լայն արձագանք գտներ, բայց քանի որ միջամտեցին, սոցցանցերում այդպիսի արձագանք եղավ… «Դժգոհությունների մեծ մասը ՌԴ վարչապետին էին ուղղված: Նրա կատակը, որը ռուսական միջավայրում կարող էր ընդունվել, մեր միջավայրում անհասկանալի էր: Կատակը պատեհ չէր: Բայց պետք չէ ամեն ինչի մեջ վտանգավոր պատկեր փնտրել: Մենք ունենք հանդուրժողականության պակաս: Չարժե լրացուցիչ փայտ նետել և այդ կրակը բորբոքել»:

Հ. Բադալյանը հավելեց, որ որոշակիորեն թյուրընկալում է տեղի ունեցել՝ կապված լեզվամտածողության հետ, բայց հանրային արձագանքը նաև լուրջ խնդիրների դրսևորում էր, որոնք պետք է լուծվեն:

Գոռ Հակոբյանի դիտարկմամբ՝ «լուն դառնում է ուխտ» ոչ միայն նոր օրակարգի բացակայության, այլ նաև օրակարգը քողարկելու համար: «Բայց շատ կարևոր է նաև մշակութային խնդիրը: Օրինակ՝ երբ որ մենք դիմեցինք Գ. Ծառուկյանի՝ պատգամավորության մանդատից հրաժարականի խնդիրը քննարկելու առաջարկով, հին մշակույթի տրամաբանությամբ՝ սա դիտարկվեց որպես պատվեր,- նշեց Գ. Հակոբյանը:- Հեղափոխությունը միայն Սերժին մերժելը չէր: Նոր Հայաստանում չեն կարող բիզնեսը և քաղաքականությունը սերտաճած լինել»:

Ո՞ւմ է խանգարում ԲՀԿ-ն. ի պատասխան այս հարցի՝ Հ. Բադալյանն ընդգծեց. «Նախ և առաջ ինքն իրեն: ԲՀԿ-ն ստեղծվել է շատ հասկանալի նպատակով՝ Ռ. Քոչարյանի քաղաքական ծրագիրն է ընդդեմ Ս. Սարգսյանի քաղաքական ծրագրի: 2007-ին ԲՀԿ-ն տապալվեց, պարտվեց ՀՀԿ-ին, և դրանից հետո 10 տարի շարունակ ՀՀԿ-ի համար այդ կուսակցությունը եղել է «անվտանգության բարձիկ»: ԲՀԿ-ն ունի իր գոյությունը իմաստավորելու խնդիր, բայց հռչակագրերը գործնականում բացառում են իմաստավորումը, որովհետև այդ կուսակցության առաջնորդը խոշոր սեփականատեր է: Ծառուկյանը քաղաքականության մարդ չէ, նա պետք է շահագրգռված լինի ստանալ սեփականության անձեռնմխելիության երաշխիքներ և դուրս գալ քաղաքականությունից ու զբաղվել բիզնեսով»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում