Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնն անվանել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ժամկետները, հաղորդում է Reuters-ը:
Մակրոնի խոսքերով, Նոտր Դամը կվերականգնվի հինգ տարվա ընթացքում:
«Մենք կվերականգնենք Նոտր Դամը…. ավելի գեղեցիկ, և ես ուզում եմ, որ տաճարի վերականգնումն ավարտվի հինգ տարի հետո, մենք կարող ենք դա անել»,- ընդգծել է Մակրոնը:
Մինչ այդ հայտնի է դարձել, որ տաճարում բռնկված հրդեհի հետևանքով տանիքի երկու երրորդը փլուզվել է, ամբողջությամբ այրվել է գոթական գմբեթը:
Ներկայումս Ֆրանսիայի իրավապահները հետաքննություն են վարում ոչ կանխամտածված վնաս պատճառելու փաստով: Նախնական վարկածի համաձայն, բռնկման պատճառը վերականգնման աշխատանքների ընթացքում տեղ գտած անփութությունն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նոտր Դամի փլուզման նոր ռիսկերի մասին: