Wednesday, 15 07 2026
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Ինչ է պետք Հայաստանին իշխանափոխության համար. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. « Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, պատասխանելով թերթի հարցին, թե որո՞նք են Ուկրաինայի դասերը Հայաստանի համար, կարծիք հայտնեց, թե Հայաստանի համար դասեր չկան, քանի որ Հայաստանը բոլոր գործոններով տարբերվում է Ուկրաինայից:

Մեր ճշտմանը, թե այսինքն՝ Հայաստանին իշխանություն պետք չէ՞, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ Հայաստանին, իհարկե, պետք է իշխանափոխություն, բայց այն Հայաստանում չի լինի այնպես, ինչպես եղավ Ուկրաինայում:

«Չէ, Հայաստանին, իհարկե, պետք է իշխանափոխություն, և ոչ միայն Հայաստանին, այլև աշխարհի շատ այլ ոչ ժողովրդավարական երկրներին: Բայց Հայաստանի իշխանափոխությունը չի կատարվելու այնպես, ինչպես տեղի ունեցավ Ուկրաինայում: Հայաստանում իշխանափոխության համար պետք է չորս գործոն, առաջինը պետք է, որ հասարակությունն իր ապագան այս երկրի հետ կապի, իսկ մենք դա չենք տեսնում, դա ցույց է տալիս արտագաղթի մեծ ցուցանիշը: Երկրորդը` Հայաստանին պետք է Ուկրաինայի «Աջ սեկտորի» նման կազմակերպված մի կառույց, որը կկարողանա իրականացնել մարտական գործողությունները, երրորդը` պետք է արտաքին աջակցություն, որովհետև պետք է հասկանանք` ճիշտ է, այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, ներքին պատճառները շատ էին, բայց, եթե արտաքին աջակցություն չլիներ, այդ արդյունքը չէր լինի: Իսկ մենք տեսնում էինք գոնե Արևմուտքի բացահայտ աջակցությունը ընդդիմադիրներին, ինչը չեղավ Հայաստանում և մինչև հիմա էլ չկա: Եվ չորրորդը` պետք է փող, որովհետև գիտենք, որ Մայդանը նաև ֆինանսավորել են օլիգարխները: Այսինքն` պետք են չորս գործոններ` հասարակության աջակցություն, կռվող ուժ, արտաքին աջակցություն և փող: Սրանցից ոչ մեկը Հայաստանում չկա»,- նշեց փորձագետը:»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում