Saturday, 11 07 2026
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը

ԲՀԿ-ում Քոչարյանի վերադարձը 90 տոկոսով բացառում են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Զոհրաբ Զոհրաբյանը։

-Պարոն Զոհրաբյան, ԲՀԿ-ն սերտ կապեր ունի Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության հետ: Անգամ մասնակցում էիք «Ռեգիոնների կուսակցության» համագումարին, ապա Յանուկովիչի նկարով կոնյակ նրան նվիրում ԲՀԿ առաջորդի կողմից: Չե՞ք զղջում նրա հետ համագործակցելու համար, ափսոսանք, ցավ չե՞ք ապրում:

-Ինչպես կարող է ափսոսանք ու ցավ չլինի: Ամեն դեպքում ես պետք է ասեմ, որ այստեղ աշխատում է մարդկային գործոնը: Եվ եթե չլիներ Յանուկովիչը, լիներ ուրիշ մարդ և երկրի համար աներ ամեն ինչ օրենքի սահմաններում ու ժողովրդի մասին մտածեր՝ չէր լինի այդ ամենը: Ես իհարկե դատապարտում եմ, առաջին օրվանից եմ դատապարտել, վերլուծելով՝ ասել եմ, որ զոհեր են լինելու, ուղղակի պետք չէր հասցնել դրան, հետո նոր հեռանալ: Ցավոք սրտի, նույն բանը Սիրիայում է տեղի ունենում: Այդքան մարդ է մահանում, այդքան զոհեր են տալիս, և եթե Բաշար Ասադն իր ժողովրդի մասին մտածեր, և եթե անգամ դիմացինը եկել է, ուզում է  վերցնել քո իշխանությունը, բայց դու գտնում ես, որ նա սխալ է, և դու ես ճիշտ, թող ամեն ինչ. մարդկային կյանքից թանկ բան աշխարհում չկա: Եթե հիմա ոսկուց պատեր կառուցենք այստեղ, մեզ այն պետք չի գա, քանի որ մարդու կյանքն է ամենակարևոր բանը:

-Յանուկովիչի մոտ փաստորեն չկա՞ր սերը ժողովրդի նկատմամբ, մարդկային կյանքը որպես արժեք դիտարկելը:

-Բացարձակապես չկար ու չի էլ եղել: Բայց եթե մենք օրինակ ենք բերում, որ նա եկել է մեզ մոտ, իրեն նվեր տվեցին, հրապարակ բացեցին նրա անունով և այլն, սխալ է, քանի որ կարող եմ ասել, որ Յանուկովիչը ընդամենը մեկ ամիս առաջ էլ գրկախառնվել է Անգելա Մերկելի հետ, բայց սա չի նշանակում, որ Անգելա Մերկելը մտածել է, որ Յանուկովիչը սրիկա է: Ինքը Պուտինի ձեռքն էր սեղմում, գրկախառնվում տարբեր երկրների իշխանությունների հետ: Իսկ հայը հարգել սիրող է, և եթե մեկը հյուր է գալիս, անկախ նրանից՝ ինքը ճանաչում է, թե ոչ, հարգում, պատվում, հյուրասիրում է:

-Այսինքն՝ հիմա ԲՀԿ-ի և Ռեգիոնների կուսակցության հարաբերությունները լիովին կխզվե՞ն:

-Կարծում եմ՝ կարճ ժամանակ հետո Ռեգիոնների կուսակցությունն ընդհանրապես չի լինի:

-Մայդանում արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության շուրջ այդքան մարդ հավաքեց, Հայաստանում կա՞ մարդկային այդ ներուժը:

-Ես ուսումնասիրել եմ Մայդանում ծավալվող պրոցեսը հենց առաջին օրվանից: Հավատացեք,  մեր պատերացրածից քիչ մարդ կար, ընդ որում՝ վերջին օրերի զարգացումների ժամանակ Մայդանում եղել է 3000-4000 մարդ, այսինքն՝ այն ծայրահեղականները, ովքեր զենք վերցրին իրենց ձեռքը և արեցին այն, ինչ պետք է անեին: Ամեն մեկը չի կարող զենք վերցնել և գնալ իշխանափոխություն անելու, որովհետև ամեն մարդ մտածում է իր կյանքի, իր ընտանիքի մասին:

-Այսինքն՝ մենք դեռ մեր վախերը չենք հաղթահարել:

-Հենց դա եմ ասում: Ուկրաիանան 40-50 միլիոն բնակչություն ունի, սակայն Մայդանում 150-200 մարդ էր հավաքվել, և իշխանափոխությունը տեղի ունեցավ վերջին մի քանի օրերին, երբ ընդամենը մի քանի հազար հոգի էին հավաքվել և պայքարում էին այդ իշխանափոխությունը անելու համար: Այսինքն՝ մարդիկ հատուկ տրամադրվածությամբ գնացին այն քայլին, որը ես առաջին օրվանից ասում էի: Ես նույնը ասել եմ Սիրիայի, Եգիպտոսի պարագայում, նույնը, ցավոք սրտի, ասում եմ նաև ՀՀ պարագայում: Պետք չէ մարդկային զոհեր լինեն, և նոր միայն մարդիկ զղջան, մարդիկ պատժվեն: Մարդկային կյանքը Աստծո կողմից ամենամեծ նվերն է:

-Հիմա մեզ մոտ ինչպե՞ս կարելի է դա անել և խուսափել մարդկային զոհերից:

-Ես կարծում եմ՝ մեր ամենօրյա աշխատանքով, ճիշտ մատուցումով և մոտեցումներով, պետք է մատուցես այնպես, որ դա տեսանելի, շոշափելի լինի:

-Ի՞նչ եք կարծում, ՄՄ-ն Հայաստանի պարագայում կյանք ունենալո՞ւ է, թե՞ ոչ:

 -Ամբողջ ցավն այն է, որ մարդկանց ոչ ճիշտ, ոչ պրոֆեսիոնալ է մատուցվում այս ամենը: Եթե ինձ ասեն, որ պետք է գնամ Ջերմուկի գործարանում աշխատեմ, բայց ինձ տանեն գինու գործարանում աշխատելու՝ ես բան չեմ հասկանա: Մեզ մոտ ամեն ինչ հապշտապ է տեղի ունենում: Այսօր ՀՀ-ն այն իրավիճակում չէ, որ կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնելու, և ինչքան էլ ասենք, որ  մենք անկախ պետություն ենք, մենք կախյալ ենք:

-Մայդանը այս առումով հակառակը չապացուցե՞ց:

-Ուկրաինացիները Եվրոպային ավելի մոտ են կանգնած, և նրանց մտածելակերպն էլ տարբերվում է  հայկականից, որովհետև մենք սպեցիֆիկ հոգեբանություն ունենք, և մենք չենք կարողանում ճիշտ ժամանակին կողմնորոշվել՝ ինչ պետք է անենք: Եվ դրա համար ունենք այն, ինչ ունենք, բայց մենք բոլորով կարող ենք այս իրավիճակից դուրս գալ:

ՄՄ-ում եթե անգամ ամենալավ պայմանները, մոտեցումները ցուցաբերվեն Հայաստանի նկատմամբ, եթե մենք չունենանք արդյունաբերություն, տնտեսություն, մենք չենք կարող որևէ բան շահել, մենք մեր տնտեսությունը պետք  հզորացնենք, այլապես մեր պետությունը կքայքայվի:

-Հնարավո՞ր է՝ Մայդանի իրադարձությունները փոխակերպվեն մեզ մոտ:

-Իհարկե, չի բացառվում ոչ մի բան, և առհասարակ տարածաշրջանում ամեն բան հնարավոր է: Ինչ էլ խոսենք, միևնույն է, դրսի ուժերը ամբողջ աշխարհում ունեն իրենց դերակատարությունը:

-Դուք ռուսամե՞տ ուժ եք:

-Այնպես չէ, որ ամբողջ ԲՀԿ-ն ռուսամետ է, այնտեղ կան և եվրոպամետներ, և արևմտամետներ, այնտեղ կան տարբեր կարծիքներ: Օրինակ՝ մենք գիտենք, որ Օսկանյանը ռուսամետ չէ, այսինքն՝ կուսակցության մեջ էլ տարաձայնություններ կան, հարցեր կան, և մենք պետք է այդ ամենը վերլուծենք:

-Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձը որքանո՞վ եք  հավանական համարում:

-90 տոկոսով բացառում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն, գուցե ինչ-որ քայլեր են անում մարդկանց մոտ վախի մթնոլորտ ստեղծելու համար, բայց այդ ամենը սխալ ուղղությամբ կարող է տանել: Կարող եմ ասել, որ ինչպես էլ փորձենք վերլուծել, մենք այսօր մի քանի անգամ ավելի վատ իրավիճակում  ենք գտնվում, քան մի քանի տարի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում