Wednesday, 15 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում

Վարչապետը՝ իր նկատմամբ անվստահություն հայտնելու և «ղալաթ-չաթլախ» հակամարտության մասին (տեսանյութ)

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո պատասխանեց նաև լրագրողների մի շարք հարցերին:  Նա պատասխանեց իր նկատմամբ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնած անվստահություն հայտնելու գործընթացին, «Նաիրիտին», Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերին, Մաքսային միությանը և մի շարք այլ խնդիրներին վերաբերող հարցերին: Ներկայացնում ենք նրա հետ տեղի ունեցած հարցուպատասխանի որոշ հատվածները:

– Պարոն վարչապետ, ԱԺ չորս խմբակցություններ Ձեր հրաժարականի նախագիծ են ներկայացնում: Արդարադատության նախարարն էլ ասում է, թե ղալաթ են անում։ Դուք ի՞նչ եք անում:

– Դա քաղաքական ուժերի իրավունքն է, ես դրա մասին արտահայտվել եմ մի քանի անգամ: Դա քաղաքական պայքարի ընդունված գործիք է, և տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից: Եվ բնական է, որ միշտ այդ գործիքը գտնվում է մեր ընդդիմախոսների զինանոցում, ու երբ նրանք իրենց քաղաքական պայքարի ռազմավարությունից ելնելով՝ նպատակահարմար են գտնում այդ գործիքը օգտագործել, կարող են դրանից օգտվել: Ինչ վերաբերում է մեր նախարարի արտահայտությանը, ապա ես կարծում եմ, որ ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա ինչ-որ քաղաքական դեբատներ կառուցել, նախապատրաստվել և շատ ավելի կոշտուկոպիտ պատասխանել։ Կարծում եմ՝ մենք պետք է այս միջադեպը համարենք հարթված, պետք է փորձենք ամեն ինչ անել, որ երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակներում:

– Պարոն վարչապետ, դժգոհ են ձեր աշխատանքից:

– Հարգելի գործընկերներ, ՀՀ պատմության մեջ կամ որևէ մի դեմոկրատական երկրում հիշո՞ւմ եք որևէ մի կառավարություն, որտեղ կառավարությունից չլինեն դժգոհություններ: Քաղաքական դաշտը ենթադրում է, որ այդ քաղաքական պայքարը պետք է միշտ լինի, հակառակ դեպքում կնշանակի, որ մենք չունենք ընդդիմախոսներ, չունենք ընդդիմություն։ Ես ձեզ կոչ եմ անում, որ դրան վերաբերվեք՝ որպես դեմոկրատական երկրի նորմալ, օրինաչափ երևույթի։ Եվ եթե դուք՝ որպես լրագրողներ, դրան հանգիստ վերաբերվեք, կկարողանաք օբյեկտիվ դատել, թե արդյոք փաստարկները, որով քննադատում են Կառավարությանը, ճիշտ են, թե ճիշտ չեն, որպեսզի դուք նաև հնարավորություն տաք մեր քաղաքացիներին դատողություններ կառուցել օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա, թե որտեղ են, որ հիմնավոր են այդ քննադատական խոսքերը, իսկ որտեղ են, որ դրանք քաղաքական շահարկումներ են:

-Խորհրդարանական ուժերը ցանկանում են «Նաիրիտի» հետ կապված հանձնաժողով ստեղծել: Նաև նշում են, որ մութ պատմություններ կան գործարանի ֆինանսական գործունեության հետ կապված, որտեղ հիշատակվում է նաև Ձեր եղբոր անունը:

– Եղբո՞ր, թե՞ եղբայրների:

 Նախ շնորհակալություն, որ անդրադարձաք «Նաիրիտի» հարցին, որովհետև դա ինձ հնարավորություն է տալիս արձագանքել երեկվա մեղադրանքներին, որոնք հնչել են իմ հասցեին: Նաև խոսք էր գնում հանձնաժողովի ձևավորման մասին: Այն մտահոգությունը, որ ունեին հանրապետական կուսակցության պատգամավորները, թե հարցը բարձրացնողները շահագրգռված չեն, որ իրականում «Նաիրիտի» խնդիրը քննարկվի, այլ քաղաքական շահարկումների տեղիք է տալու, ապացուցվեց: Ինչո՞ւ: Բերեմ մի քանի փաստեր, որոնք հնչեցին երեկ՝ պատգամավորների ելույթներում, և որոնք բացարձակապես կապ չունեն իրականության հետ: Չինաստանի հետ կապված պայմանագրին կառավարությունը հավանություն է տվել 2000թ., բանակցությունները սկսվել են 1999թ., պայմանագիրը ստորագրվել է 2002թ., իսկ հոսքագիծը տեղափոխվել է Չինաստան 2005թ.: Եվ ակնհայտ է, որ այդ մեղադրանքները, որոնք կապում էին իմ անձի հետ, իմ եղբայրների հետ, անհիմն են, շինծու են և սուտ…

– Ինչպե՞ս եք մեկնաբանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:

– Մեզ համար, իհարկե, ցավալի իրադարձություններ են, որովհետև Ուկրաինան մեզ համար բարեկամ, եղբայրական երկիր է: Մենք շահագրգռված ենք, որ հնարավորին չափ շուտ լուծումներ գտնվեն, և գործընթացները վերականգնվեն: Եվ մենք ցանկանում ենք մեր գործընկերներին, որ այդ քաղաքական ճգնաժամը հնարավորին չափ շուտ հաղթահարվի:

– Իսկ իշխանափոխության այդպիսի ճանապարհը ընդունելի համարո՞ւմ եք: Եվ եթե մեզ մոտ հանրապետականները Վիկտոր Յանուկովիչի հարազատ կուսակցության նման Սերժ Սարգսյանի դեմ հայտարարություն անեն, Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն պիտի լինի:

– Ես կարծում եմ, որ այդպիսի համեմատականները կոռեկտ չեն, տեղին չեն: Նաև կարծում եմ, որ որոշ ագրեսիվ ընդդիմախոսներ երազում են այդպիսի սցենարի մասին: Բայց ես կարծում եմ՝  իրատեսական չէ, որ ՀՀ-ում կարող է այդպիսի սցենար իրականանա մի քանի պատճառներով: Նախ՝ մեր քաղաքական թիմի դիրքորոշումը և մեր քաղաքական թիմի ղեկավարի դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը՝ մենք մեր ընդդիմախոսների հետ պետք է կառուցենք երկխոսության կամուրջներ: Կլինի դա խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս՝ մենք մշտապես հանդես ենք գալիս որպես համագործակցության եզրեր գտնելու կողմնակիցներ:

Երկրորդը՝ գաղտնիք չէ, որ մենք ունենք տնտեսական խնդիրներ. առաջինն ինքներս ենք բարձրաձայնում դրանց մասին, ինչը ունի էական նշանակություն համագործակցության միջավայր ձևավորելու առումով: Այդ առումով երբևիցե մերժողական դիրքորոշում չենք ունեցել, ինչը նույնպես որակապես այլ միջավայր է ստեղծում:

Երրորդը և ամենակարևորը մեր ժողովրդի դիրքորոշումն է: Մեր ժողովուրդն արդեն անցել է այդ ճանապարհը, և մենք գիտենք այդ ճանապարհի վտանգները: Դա դաս է եղել իշխանությունների, բոլոր կուսակցությունների համար: Ես համոզված եմ, որ և՛ կուսակցությունները, և՛ մեր ժողովուրդը իր խորը իմաստությունը, շրջահայացությունը կդրսևորի նաև այս պարագայում: Չափազանց կարևոր է նաև չորրորդ գործոնը՝ արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն աջակցում է մեզ: Եվ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ մեր երկրի նախագահի կայացրած քաղաքական որոշումը հավանության է արժանացրել մեր բնակչության ճնշող մեծամասնությունը: Այսինքն՝ այդ առումով ևս կարծում եմ, որ քաղաքական ցնցումներ ստեղծելու համար մեզանում օբյեկտիվ հիմքեր չկան:

– Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից հետո ակնհայտ է, որ այդ երկիրը Մաքսային միությանը չի միանալու: Կարծիք կա, որ եթե Ուկրաինան չմիանա ՄՄ-ին, այդ կառույցը չի կայանա: Նման դեպքում ի՞նչ իմաստ ունի, որ մեր երկիրը սրընթաց կերպով դեպի ՄՄ է գնում:

– Նախ ուզում եմ արձանագրել, որ այդ կառույցը կայացած է և արդեն իսկ ցույց է տվել իր էֆեկտիվությունը: Ավելին՝ այդ կառույցը կատարում է ավելի սերտ համագործակցության հաջորդ քայլը՝ դա Եվրասիական տնտեսական միության ձևավորումն է, որի մասին քաղաքական հայտարարություն են արել ՄՄ անդամ երեք երկրների նախագահները: Այսինքն՝ նրանք գնում են համագործակցության նոր փուլի, որը ենթադրում է արդեն միասնական տնտեսական տարածքում չորս ազատությունների ամբողջականություն՝ ապրանքների, կապիտալի, ծառայությունների և աշխատուժի ազատ հոսք: Եվ միասնական դաշտի ներքո այդ չորս ազատությունների ստեղծումը հաջորդ քայլն է, ինչը վկայում է այն մասին, որ այդ կայացած կառույցը զարգացման առումով անում է իր հերթական քայլը:

 

Մանրամասները՝ տեսանյությում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում