«Ես կարծում եմ, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ զարգացումները բավական հետաքրքիր դինամիկա են ստեղծել, և վարչապետի վերջին ասուլիսը ուշագրավ շեշտադրումներ ուներ, հատկապես ձևաչափի վերաբերյալ։ Վարչապետի ձևակերպումներն ուղղված էին և՛ արտաքին լսարանին, և՛ ներքին լսարանին։ Ներքին լսարանը, կարծում եմ՝ ուղիղ կապ ուներ Սամվել Բաբայանի վերջին հայտարարությանը, որը, ըստ էության, մանդատի՝ Ռուսաստանին հանձնելու իր ամբողջ թեզը կայանում էր նրանում, որ նա կտրուկ դեմ է այն գործընթացի հետ, որը սկզբնավորվել է 2018 թվականի մայիսից ի վեր։ Ըստ Սամվել Բաբայանի՝ մենք ուզում ենք ձևաչափը փոխել, և ոչ թե այն բերել նախնական ամբողջական տեսքի։ Նիկոլ Փաշինյանի այս ձևակերպումը առաջին հերթին ուղղված էր նրանց, որոնք մտածում են, որ Հայաստանը նախաձեռնել է մի գործընթաց, ըստ որի, մենք փաստորեն փորձ ենք անում ձևաչափի փոփոխության սկիզբ դնել, այդպիսի գործընթացի մեջ ներքաշվել, ինչը ճիշտ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Ինչ վերաբերում է հարցի արտաքին լսարանին, որտեղ, ըստ էության, ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հաշվարկած շատ կարևոր շեշտադրումներ էր անում՝ վերահաստատելով Երևանի դիրքորոշումը, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին մեզ համար շարունակում է շատ կարևոր մնալ։ Սրանք բավական նոր տարրեր են, որոնք հաստատապես ամբողջ գործընթացի վրա ունենալու են ազդեցություն։ Այստեղ ուշագրավ մի քանի վերապահումներ ես կարող եմ միայն նշել՝ կապված այն աշխատանքի հետ, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը պիտի իրականացներ 2018 թվականի մայիսից ի վեր։ Մենք, ըստ էության, ոչինչ չենք արել և այսօր կանգնել ենք մի իրականության առաջ, որը մեզ համար սովորական չէ։ Մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը խոսում է այն անգործության մասին, որը թույլ է տվել մեր ամբողջ դիվանագիտական կորպուսը։ Մինչդեռ, մեր պատկերացմամբ, 2018 թվականի մայիսի 8-ից հետո պետք էր հանձնարարագրեր իջեցնել մեր դիվանագետներին, որպեսզի միջազգային հանրության մոտ հարց դնենք, թե ինչու ենք ուզում Արցախին վերադարձնել բանակցային սեղան»,- հավելեց ԱԺ պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։










































