Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութ, որում ընդգրկված են Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրի Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի դեմ մրցավեճում Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագները:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի սաներն այս խաղում վստահ հաղթանակ են տոնել` մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ: Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա նա հայտավորված էր դորտմունդյան ակումբի մեկնարկային կազմում և փոխարինվեց 68-րդ րոպեին: Հենրիխը 10-րդ րոպեին դարձավ հիանալի գոլային փոխանցման հեղինակ` օգնելով հաջողության հասնել Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:







































