Tuesday, 14 07 2026
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է

Խոզի ճարպն ու հրաժարականի պահանջը. Ինչ է պահանջվում Մխիթարյանից և Օբամեյանգից

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի պատասխան խաղում վաղը Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Բորիսովում տեղի ունեցած առաջին մրցավեճում բելառուսական թիմը սենսացիոն հաղթանակ էր տարել՝ առավելության հասնելով 1:0 հաշվով:

Խայտառակ խաղից հետո լոնդոնյան թիմի երկրպագուները բարձրացրել են գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի պաշտոնանկության հարցը: Վերջին օրերի ընթացքում բրիտանական մամուլը սուր քննադատության է ենթարկում այս մասնագետին՝ նրան համարելով ձախողման գլխավոր մեղավորը: Ճիշտ է, դիմակայության ելքը վճռվելու է վաղը կայանալիք խաղում, բայց շատերն այն կարծիքին են, որ «Արսենալի» պես թիմն իրավունք չունի ցուցադրելու այս աստիճան անորակ ֆուտբոլ և պարտվելու կարգով մի քանի անգամ ցածր մրցակցին: Համեմատության կարգով նշենք միայն, որ «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը երեք անգամ գերազանցում է ԲԱՏԷ-ի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքին:

Իրավիճակն այնպիսին է, որ ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղում «Արսենալին» միայն 1/8-րդ եզրափակչի ուղեգիր նվաճելը բավարար չի լինի: Երկրպագուները ակնկալում են հաղթանակ ջախջախիչ հաշվով: Համոզիչ հաղթանակը անհրաժեշտ է նաև Էմերիին՝ ցույց տալու համար, որ Բելառուսում տեղի ունեցածը ինչ-որ տեղ նաև պատահականության արդյունք էր: Բնական է, որ լարվածությունը մեղմացնելու համար Էմերին կդիմի որոշակի փոփոխությունների: ԲԱՏԷ-ի դեմ խաղում հատկապես անմխիթար տեսք ուներ «Արսենալի» պաշտպանությունը: Մասնավորապես, նախորդ մրցավեճում անգլիական թիմը խաղաց երեք կենտրոնական պաշտպանով՝ Մոնրեալ-Մուստաֆի, Կոսելնի: Այս եռյակն ուղղակի տապալվեց, որին նպաստեց նաև եզրերում հանդես եկող Կոլաշինացի և Մայթլենդ-Նայլսի բավական թույլ խաղը: Մայթլենդ-Նայլսը նոմինալ պաշտպան չէ, ու որքան էլ Էմերին փորձում է նրա օգնությամբ «պահել» աջ եզրը, միևնույն է՝ ոչինչ չի ստացվում:

Առաջիկա հանդիպմանը կարող է մասնակցել կենտրոնական պաշտպան Սոկրատիս Պապաստապուլոսը, որն ապաքինվել է վնասվածքից: Պաշտպանության կենտրոնում Պապաստապուլոս-Կոսելնի զույգին օգտագործելը, կարծում ենք, ամենաօպտիմալ տարբերակն է: Ինչ վերաբերում է աջ եզրին, ապա խաղային այս գոտում լուծում գտնելն իսկապես բարդ է: Հեկտոր Բելերինը վնասվածք ունի, իսկ Ստեֆան Լիխշտայները, մեղմ ասած, լավ մարզավիճում չի գտնվում: Հավանական է, որ Էմերին կրկին հնարավորություն տա Մայթլենդ-Նայլսին: Պաշտպանական օղակը կարգի բերելու դեպքում հավանական է, որ կիսապաշտպանական և հարձակման օղակներն ավելի արդյունավետ գործեն:

Հիշեցնենք, որ առաջին խաղում կարմիր քարտ էր ստացել «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը: Վերջինիս բացակայության պայմաններում հնարավոր է, որ Հենրիխ Մխիթարյանը մի փոքր ավելի առաջ քաշված գործի: Ավելի ստույգ, հարձակման կրակագծում Էմերին գործի դնի Մխիթարյան-Օբամեյանգ դուետը, որից կպահանջվի հնարավորինս շատ գոլ խփել բելառուսական թիմի դարպասը: «Արսենալի» կիսապաշտպաններից Օբամեյանգի հետ ամենաարդյունավետը թերևս Մխիթարյանն է համագործակցում:

Ըստ ամենայնի, ԲԱՏԷ-ի դեմ Էմերին կպայքարի 4-2-3-1 դասավորությամբ: Դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Կոսելնին և Պապաստապուլոսը: Աջ եզրում կխաղա Մայթլենդ-Նայլսը, իսկ ձախ եզրում՝ Կոլաշինացը: Հենակետային գոտում կգործեն Տորեյրան և Ջական: Հենրիխ Մխիթարյանը կխաղա ենթահարձակվողի դիրքում, իսկ աջ եզրում կլինի «Արսենալի» նորեկ Դենիս Սուարեսը: Ալեքս Իվոբին կգործի կիսապաշտպանության ձախ եզրում, իսկ հարձակման կենտրոնում կխաղա Օբամեյանգը: Չի կարելի բացառել նաև, որ Մխիթարյանը գործի նաև կիսապաշտպանության աջ եզրում, իսկ Սուարեսը՝ այսպես կոչված, 10 համարի դիրքում:

Նշենք, որ Իվոբին ենթահարձակվողի դիրքում խաղալու փորձ չունի, և նրա գործողությունները արդյունավետ են բացառապես եզրերում: Ինչ վերաբերում է ԲԱՏԷ-ին, ապա ակնհայտ է, որ այս թիմը խաղալու է խուլ պաշտպանողական ֆուտբոլ՝ հույսը դնելով հակագրոհների վրա:

Նախորդ խաղում Էմերին այդպես էլ չկարողացավ գտնել երկշերտ պաշտպանությունը ճեղքելու բանալին: Բելառուսի երկրպագուները կատակում են, որ ԲԱՏԷ-ի տղաները խաղից առաջ խոզի ճարպ էին կերել, ինչը խթանեց, որպեսզի պաշտպանական դիրքերն ամուր մնան: Ինչևէ, բուքմեյքերները, կարելի է ասել, չեն կասկածում, որ «Արսենալը» կհաղթի: Դաշտի տերերի հաղթանակի համար սահմանված է 1.16 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 9.5, իսկ ԲԱՏԷ-ի հաղթանակը՝ 20 գործակցով: «Արսենալի» 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու գործակիցը 1.33 է, իսկ ահա ԲԱՏԷ-ի հաջորդ փուլ անցնելու գործակիցը՝ 3.45:

«Արսենալ»-ԲԱՏԷ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:55-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում